Առավոտյան՝ հատկապես ձմռանը, հաճախ ենք հանդիպում ձեռքով դիմապակու սառույցները մաքրել փորձող մարդկանց: Իսկ դա ոչ միայն ժամանակատար է, այլև կա շատ մեծ հավանականություն, որ ընթացքում այն կվնասվի: Իսկ կասկածելի հիմքով ու տնային պայմաններում ստացված միջոցներում հաշվի չեն առնվում ապակու կարծրությունն ու նրա բաղադրիչները, ինչպես նաև հարակից դետալների՝ ներկերի կամ ապակեմաքրիչի ռետինե դետալները, որոնք կարող են նույնպես վնասվել անորակ նյութերից: