Մեքենա վարելիս կարելի - չի կարելիներ

Խորհուրդներ/ 30.09.2021 / STANDARD OIL/ 2913

☝️ Մեքենա վարելիս ամենակարևոր կետերը, որը երբեք քեզ չեն սովորացնի դասընթացներին։

Կարող ես շատ ժամանակ ու գումար ծախսել մեքենա վարելու դասընթացների մասնակցելով, սակայն կան փոքրիկ նյուանսներ, որոնք դժվար թե քեզ սովորեցնեն։

Եվ այսպես՝ 5 գործողություն, որը մեքենայի ընթացքի ժամանակ կարող են ճակատագրական լինել․

 

1️⃣ Մի՛ սնվիր մեքենայի ընթացքի ժամանակ, հատկապես, երբ ղեկին ես:

Ուսումնասիրությունները պարզել են ընթացքի ժամանակ հաց ուտելու դեպքում պատահարի ենթարկվելու հավանականությունը 80 տոկոս է: Նույնիսկ շտապելու դեպքում լավ է մի քանի րոպե կանգնեցնել մեքենան, արագ ուտել, նոր շարունակել ճանապարհը:

 

2️⃣ Մի՛ օգտագործիր ականջակալներ ղեկին ընթացքի ժամանակ, երբեմն որևէ կասկածելի աղմուկը վաղ նկատելը կարող է փրկել քո կյանքը:

 

3️⃣ «Ես խմած ժամանակ ավելի լավ եմ վարում»․ նման արտահայտությունները միֆ են:

Միացյալ նահանգներում ամեն օր 30 մարդ է մահանում ալկոհոլ օգտագործած վիճակում վարելու պատճառով։ Դե Հայաստանում էլ քիչ չեն նման դեպքերը:

 

4️⃣ Մի՛ շպարվիր կարմիր լույսի տակ։

Հստակ ստատիստիկա չկա, թե կարմիր լույսի տակ շպարվելու պատճառով օրական քանի մարդ է մահանում, սակայն առանց կասկածի կարող ենք փաստել այն, որ դա առնվազն նյարդայնացնում է երթևեկության մյուս անդամներին, խախտում խաղաղ համակեցության կանոնները և խցանման պատճառ դառնում:

 

5️⃣ Մի՛ վարիր հոգնած վիճակում։

Եվ խոքսը ոչ միայն ֆիզիկական , այլ նաև մտավոր հոգնածության մասին է:

Մտավոր հոգնածությունը կարող է ժամանակավորապես խաթարել ճանաչողական գործառույթը, այսինքն՝ հոգնած ժամանակ դու կարող ես նույնիսկ կարմիր լույսը չտարբերել կանաչից, այնպես որ, հենց զգում ես հոգնածություն, դադար տուր․ փորձիր թեկուզ կարճ ժամանակ հանգստանալ, ապա շարունակել ճանապարհը:

 

Այս կանոնները պահպանելով կարող ես փրկել քո և ուրիշների կյանքը, իսկ բարձր որակի յուղեր օգտագործելով կարող ես փրկել նաև մեքենայիդ կյանքը, իսկ այդ հարցում հաստատ կարող ենք օգնել քեզ, բարձրորակ յուղերի տեսականուն ծանոթանալու համար սեղմի՛ր այստեղ