Միացիր մեր թիմին
ԴԻԶԱՅՆԵՐ
«Ստանդարդ Օիլ» ընկերությունը մշտական/գործարքային աշխատանքի է հրավիրում կրեատիվ, նորարար, պունկտուալ և պատասխանատու գրաֆիկ դիզայներների:
Պարտականություններ
- Online և offline գովազդային նյութերի պատրաստում
- Գովազդային կրիչների դիզայնի մշակում
Պորտֆոլիոյի առկայությունը կդիտվի առավելություն:
Կազմել ռեզյումեՄԱՐՔԵԹՈԼՈԳ
«Ստանդարդ Օիլ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում, կազմակերպված, պատասխանատու, կրեատիվ, նոր գաղափարներով լի և ակտիվ #Մարքեթինգի բաժնի աշխատակցի:
Եթե Դուք ուշադիր եք մանրուքների նկատմամբ, ցանկանում եք զարգացնել ձեր գիտելիքներն ու հմտությունները մարքեթինգի ոլորտում, ինչպես նաև ունենալ Բարձր աշխատավարձ, ապա կարող եք լինել #Մարքեթոլոգ թափուր հաստիքի գերազանց թեկնածու:
Պարտականություններ
- Շուկայի պարբերական վերլուծություն
- Վաճառքները խթանող առաջարկների մշակում, միջոցառումների պլանավորում և իրականացում
- Կատարված աշխատանքների էֆֆեկտիվության վերլուծություն և գնահատում
Որակավորումներ և Հմտություններ
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի և հարակից ոլորտներում
- Աշխատանքային փորձ` առնվազն 1 տարի (մարքեթինգի ոլորտում աշխատանքային փորձը կդիտարկվի առավելություն)
- Համակարգչի գերազանց իմացություն (Adobe Photoshop, Adobe Illustrator և CorelDraw ծրագրերի գերազանց իմացությունը կդիտվի առավելություն)
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն
- Կրեատիվ և նորարարական մոտեցում
- Պատասխանատվություն, նպատակասլացություն
ՇՈՒԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
«Ստանդարդ Օիլ» ընկերությունը աշխատանքի է հրավիրում, կազմակերպված, վաճառքի, շփման և բանակցությունների վարման հմտություններ ունեցող/ աշխատակիցների:
Եթե Դուք ուշադիր եք մանրուքների նկատմամբ, տիրապետում եք բանակցելու արվեստին, և ցանկանում եք ունենալ Բարձր աշխատավարձ, ապա կարող եք լինել #Շուկայի զարգացման պատասխանատու #Վաճառքի մենեջեր #մենեջեր թափուր հաստիքի գերազանց թեկնածու:
Պարտականություններ
- Հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հաստատում, բարելավում և պահպանում
- Մերչենդայզինգի նորմերի պահպանում
- Հաճախորդներից պատվերների հավաքագրում
- Գովազդային նյութերի արդյունավետ օգտագործում վաճառակետերում:
Որակավորումներ և Հմտություններ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում
- Հաղորդակցման, բանակցելուհմտություններ
- B2B Վաճառքի հմտություններ և փորձ` ցանկալի:
Ավտոմեքենայի առկայությունը պարտադիր է:
Աշխատավարձի կառուցվածք
- Ֆիքսված աշխատավարձ
- Գործարքային տոկոս
- Ավտոմեքենայի մաշվածության փոխհատուցում
- Վառելիքի ծախսի փոխհատուցում
- Լրացուցիչ կորպորատիվ փաթեթների տրամադրում
ՀԱՇՎԱՊԱՀԻ ՕԳՆԱԿԱՆ
Պարտականություններ
- 1C ծրագրի վարում` ապրանքների մուտքագրում, ելքագրում
- Հ/Ա դուրսգրում
- տնօրենի այլ հանձնարարություններ` հաշվետվությունների կազմում
Որակավորումներ և Հմտություններ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է` տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում)
- 1С 8.2; 8.3 ծրագրի իմացություն
- Համակարգչային գիտելիքներ` MS Office` մասնավորապես Excel
- e-Invoicing ծրագրի իմացություն` ցանկալի է
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ` ցանկալի է տվյալ հաստիքում
- Պատասխանատու, ուշադիր, կարգապահ
- Մինչև 35տ.
HR օգնական
«Ստանդարդ Օիլ» ընկերությունը աշխատանքի է հրավիրում հաղորդակցման գերազանց հմտություններով, պատասխանատու, ակտիվ, ինչպես նաև ՄՌԿ ոլորտում իր գիտելիքներն ու հմտություններ զարգացնելու մեծ ցանկություն ունեցող HR մենեջերի/ օգնականի:
Պարտականություններ
- կազմակերպության աշխատակազմի թափուր հաստիքների համալրում`
- հայտարարությունների պատրաստում և տեղադրում
- հարցազրույցների կազմակերպում և վարում,
- նոր աշխատակիցների ինտեգրման գործընթացի կազմակերպում
- թեկնածուների բազայի վարում
- տնօրենի/ՄՌԿ ղեկավարի այլ ադմինիստրատիվ հանձնարարությունների կատարում:
Որակավորումներ և Հմտություններ
- բարձրագույն կրթություն (ցանկալի է` մարդկային ռեսուրսների կառավարման, հոգեբանության, կառավարման ոլորտում)
- հայերեն լեզվի գերազանց իմացություն, օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
- գերազանց համակարգչային հմտություններ (Microsoft Office: Excel, Word & Power Point)
- վերլուծական հմտություններ
- միջանձնային հարաբերություններ կառուցելու, կոնֆլիկտների կառավարման, հաղորդակցման և ներկայացուցչական գերազանց հմտություններ
- ինքնամոտիվացման ունակություն, աշխատանքների ճիշտ և արագ պլանավորում և իրականացում
- պատասխանատվության բարձր զգացում
- կազմակերպչական, պլանավորման և հաղորդակցման գերազանց հմտություններ
- ինքնուրույն և թիմային աշխատելու հմտություններ
- HR ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի առավելություն