Բաղադրության առումով անտիֆրիզի գույնը որև է նշանակություն չի կարող ունենալ: Գունավորումը մարքեթինգային քայլ է անտիֆրիզերը միմյանցից տարբերելու համար: Կարևոր է անտիֆրիզների դեպքում իմանալ քիմիական բաղադրությունը, որը կարող է նույնիսկ նույնը լինել տարբեր գույների անտիֆրիզերի դեպքում: Իսկ խառնել, խորհուրդ չի տրվում, քանի որ կարող են հավելանյութերը այլևս դադարեն լիարժեք գործել և այդպիսով կիջնի անտիֆրիզի արդյունավետությունը: Ուստի, խորհուրդ ենք տալիս անտիֆրիզը փոխելիս, անպայման լվալ համակարգը ջրով, այնուհետև՝ լցնել նորը: