Ընկերությունը ներկայացնում է հանրահայտ՝ K2, Dynamax, Vitex և VMP Auto, ինչպես նաև VersaChem, Formula 1, Carso և Cardos ապրանքանիշերը: Իր գործունեությունը կազմակերպությունը սկսել է 2016 թվականից:
Միավորելով եվրոպական առաջատար բրենդերը՝ «Ստանդարդ Օիլ» ՍՊԸ-ն ներկայանում է որպես առաջընթացին և նորարարությանը միտված կազմակերպություն:
Մեր առաքելությունն է՝ առաջարկել սպառողներին իրենց խնդիրների լավագույն լուծումները:
DYNAMAX Պրեմիում դասի այս ապրանքանիշը ստեղծվել է տարիների փորձի, մասնագիտական հետազոտությունների և խոշոր ներդրումների շնորհիվ: Ապրանքանիշը լայն ճանաչում ունի և տարածված է Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի երկրներում: Հավաստագրված է DAIMLER GROUP-Ի կողմից:
Dynamax ապրանքանիշը ներկայացնում է ավտոյուղեր, ավտոմեքենայի արտաքին և ներքին խնամքի միջոցներ, հավելանյութեր, չսառչող հեղուկներ, լվացող միջոցներ և այլ աքսեսուարներ:
Ընկերության արտադրությունում ներդրված է որակի կառավարման EN ISO 9001:2008 Certificate N 690822 690822 համակարգը, ինչն ապահովում է արտադրանքի կայուն որակը: Dynamax –ի ողջ տեսականին ընդգրկված է համաշխարհային TeCDoC կատալոգի մեջ՝ արժանանալով A-Supplier CDS բարձր գնահատականի: Ապրանքանիշը ունի Porsche, Daimler/Mercedes-Benz/, BMW, Renault, MAN, Volkswagen/VAG/, Volvo, Mack, Audi և այլ արտադրողների կողմից տրամադրված պաշտոնական թույլտվություններ։
K2 Եվրոպական ապրանքանիշը արտադրում է բոլոր ոլորտների համար նախատեսված ավտոյուղեր, հովացման համակարգի չսառչող հեղուկներ, շարժիչի հավելանյութեր, թափքի և սրահի խնամքի պարագաներ, մեքենաների սրահի օդի թարմեցուցիչներ, ավտոմեքենաների խնամքի համար նախատեսված աքսեսուարներ:
K2 ավտոյուղերը մշակվում և պատրաստվում են Nanotech նորագույն տեխնոլոգիայով, որի դեպքում նանոմոլեկուլները ավելի արագ են ապահովում շարժիչի կայուն պաշտպանություն և անխափան աշխատանք։ Յուղերը իրենց արդարացնում են աշխարհի ավելի քան 70 երկրներում, կլիմայական բոլոր պայմաններում: Ողջ արտադրական ցիկլն իրականցվում է որակի խիստ վերահսկողության պայմաններում:
Դրա շնորհիվ արտադրանքի բոլոր խմբաքանակները պահպանում են նույն որակական հատկանիշները: Ընկերությունում ներդրված է որակի կառավարման ISO 9001:2008 և ISO 14001:2004 համակարգերը:
VITEX ընկերությունը ավելի քան 20 տարի գործում է ավտոքիմիայի շուկայում։ Այն իր գործունեությունը ծավալում է ինչպես Ռուսաստանի ավելի քան 70 շրջաններում, այնպես էլ ԱՊՀ-ի մի շարք երկրներում։ VITEX ապրանքանիշը առաջարկում է տարբեր ծավալների շարժիչի յուղերի, հիդրավլիկ, փոխանցման տուփի, ավտոմատ փոխանցման տուփի, ինդուստրիալ կոմպրեսորի յուղերի, քսայուղերի լայն ընտրանի։
Ռուսաստանում VITEX ապրանքանիշը մտնում է հակասառիչ արտադրողների ութնյակի մեջ, որոնք միասին ապահովում են ռուսական շուկայի մասնաբաժնի 67%-ը:
Ընկերության արտադրությունում ներդրված է որակի կառավարման ISO 9001 համակարգը, որը երաշխավորում է արտադրանքի համապատասխանելիությունը AE և API միջազգային ստանդարտներին:
«ВМПАВТО»-ն հետազոտա-արտադրական կազմակերպություն է, որը մասնագիտացած է քսայուղերի մշակման և արտադրման ոլորտում: Արտադրվում է 2002թ-ից, փորձարկված է 30 և ավել երկրներում և ավելի քան 12 միլիոն ավտոմեքենաների շրջանում:
Արտոնագրված է ԱՄՆ-ում և ՌԴ-ում առաջատար որակի փորձագետների կողմից: «ВМПАВТО» ապրանքատեսականին անցել է NLGI (ԱՄՆ) որակի փորձագիտական գնահատման: Այն արժանացել է նաև եվրոպական առաջատար սրահներից՝ «Concours LEPINE»-ի (Ֆրանսիա) մրցանակի:
«ВМПАВТО»-ն համագործակցում է ծանր բեռնատար ավտոարտադրողների շրջանում առաջատար «KAMAZ», համաշխարհային քարհանքային արտադրական տեխնիկայի ոլորտում «БЕЛАЗ» , ռուս-ճապոնական ավտոմոբիլային «Sollers-Isuzu» ընկերության, ինչպես նաև «ГАЗ», «МАЗ» ընկերությունների հետ: