Պատվերի Ձևակերպում
Ծանոթացեք պատվերի ձևակերպման պայմաններին
Ինչպե՞ս պատվիրել
- Ընտրեք Ձեր սիրելի բրենդը և նախընտրած ապրանքները՝ սեղմելով “գցել զամբյուղը”, այնուհետև՝ “ձևակերպել” կոճակը: Կարող եք օգտվել նաև արագ գնում հնարավորությունից:
- Լրացրեք Ձեր հեռախոսահամարը:
- Լրացրեք Ձեր հասցեն՝ օգտվեք առկա քարտեզից:
- Առկայության դեպքում նշեք պրոմո-կոդը նույնանուն դաշտում:
- Ընտրեք վճարման եղանակը:
Դուք կարող եք պատվեր կատարել նաև հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 10 54 14 04 կամ +374 41 41 48 88 համարով:
Պատվերը ձևակերպելուց հետո հաճախորդների սպասարկման կենտրոնի մենեջերը կկապվի Ձեր հետ պատվերը, առաքման օրը և ժամը հաստատելու համար: Առաքման օրն առաքիչը նախապես զանգահարում է Ձեզ, որպեսզի հաստատեք պատվերի ստացման ժամը:
Ի տարբերություն բազմաթիվ այլ առցանց խանութների և առաքման ծառայությունների մեզ մոտ չկա պատվերի սահմանափակումներ` գումարի, քաշի և թվաքանակի նվազագույն կամ առավելագույն շեմ: Դա նշանակում է, որ Դուք կարող եք պատվիրել ցանկացած ապրանք, որը ներկայացված է մեր կայքում: Անկախ նրանից` Դուք ինչ չափի պատվեր եք կազմել, Ձեզանից կգանձվի բացառապես տվյալ ապրանքի սահմանված արժեքը և տեղափոխման վարձը (500 ՀՀ դրամ):
Կորպորատիվ հաճախորդներ
Կորպորատիվ հաճախորդները նույնպես կարող են իրենց պատվերը կատարել օնլայն: Անհրաժեշտ է միայն գրանցվել մեր կայքում՝ ուղարկելով էլեկտրոնային հայտ:
Ընտրեք “Մեծածախ վաճառք” բաժինը, լրացրեք հետևյալ տվյալները՝
- կազմակերպության կամ Ա/Ձ-ի անվանում
- տնօրենի անուն, ազգանուն, հայրանուն
- ՀՎՀՀ
- կազմակերպության հեռախոսահամար
- էլեկտրոնային հասցե
և սեղմեք “ուղարկել հայտը” : Ձեր հայտը ստանալուց հետո, այն կուսումնասիրվի երեք աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո Ձեզ կտրամադրվի գաղտնաբառ՝ կայքում մեծածախ գներին ծանոթանալու, ինչպես նաև օնլայն պատվերներ կատարելու հնարավորությամբ Ձեր իսկ էջից:
Մեր ընկերության կողմից առաջարկվող ապրանքատեսակներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել +374 10 54 14 04 կամ +374 41 41 48 88 հեռախոսահամարներով և կապվել Standard Oil-ի կորպորատիվ վաճառքների գծով մենեջերին: