Ո՞րն է 80W-90 GL4 և 80W-90 GL5 յուղերի տարբերությունը
Մեխանիկական փոխանցման տուփի յուղի ընտրությունը շատ կարևոր է, քանի այն նախատեսված է անընդհատ աշխատող մանր դետալներով բաղկացած համակարգի համար:
API GL4 – պարունակում են 4% շփումը փոքրացնող հավելանյութեր (ֆոսֆորատներ), նախատեսված են տարբեր ծանրության աստիճաններում շահագործվող մեքենաների փոխանցումատուփերթում և գլխավոր փոխանցումներում օգտագործելու համար: Պարունակում է GL5 – ի հավելանյութերի մոտ 50% – ը: Խտությունը՝ 15˚C – ում 893 կգ/մ3 :
API GL5 – պարունակում են մինչև 6,5% շփումը փոքրացնող հավելանյութեր (ֆոսֆորատներ), նախատեսված են ծանր պայմաններում շահագործվող մեքենաների փոխանցումատուփերում և գլխավոր փոխանցումներում օգտագործելու համար: GL5 – ի հետ կարող են կիրառվել հատուկ հավելանյութեր՝ բարձրացված ներքին շփումով դիֆերենցիալների համար յուղ ստանալու նպատակով, որոնք մակնշվում են LS (Limited Slip) կամ LSD (Limited Slip Differential) տառերով: Խտությունը՝ 15˚C – ում 895 կգ/մ3 :
© 2020 Ստանդարդ Օիլ