3 սովորություն շարժիչի կյանքը երկարացնելու համար, որոնք վստահաբար անհրաժեշտ է իմանալ

Խորհուրդներ/ 05.10.2021 / STANDARD OIL/ 2432

Կյանքում հաճախ հանդիպում են իրավիճակներ, երբ մեր գործողությունները կամ անգործությունը հանգեցնում են մեքենայի շարժիչի սխալ աշխատանքին։ Եվ այսպես, ներկայացնենք 3 սովորություն շարժիչի կյանքը երկարացնելու համար․

 

1․ Մենքենան վառելիքի ցածր մակարդակով շահագործելը կարող է թողնել ծանր հետևանքներ։ Վառելիքի քիչ մակարդակը կարող է բաքի ֆիլտրում խցանում առաջացնել ներքևի հատվածում մնացած բեկորների պատճառով, ինչի արդյունքում գազի պոմպը չի կարողանա անհրաժեշտ ճնշում մատակարարել շարժիչին: Սա կարող է լրացուցիչ դժվարություններ ստեղծել շարժիչի համար և սխալ աշխատանքի պատճառ դառնալ։

 

2․ Եղանակներն արդեն ցրտում են, ուստի անհրաժեշտություն է առաջանում տաքացնել շարժիչը նախքան մեքենան գործի դնելը․ սա կարևոր է, քանի որ սառը յուղը դառնում է ավելի խիտ և լրացուցիչ ջանքեր է պահանջում շարժիչից, ուստի շարժման սկզբում ցանկալի է չծանրաբեռնել շարժիչը, ինչը զգալիորեն կերկարացնի նրա կյանքը։

 

3․ Եվ, իհարկե, շատ կարևոր է օգտագործել շարժիչի բարձրորակ յուղեր՝ մեքենային համապատասխան, որոնք հեշտությամբ կարող եք ձեռք բերել Standard Oil-ից։

 

Իսկ Դու գիտեի՞ր այս օգտակար սովորությունների մասին։