ԱՐԳԵԼԱԿԱՅԻՆ ՀԵՂՈւԿՆԵՐ
Ո՞ր հեղուկն է թերևս ամենակարևորներից մեքենայի ողջ համակարգում: Իհարհե արգելակային: Արգելակային համակարգի աշխատանքից ուղիղ կախված է մեքենայում գտնվողների անվտանգությունը: Արգելակային հեղուկի հիմնական հատկությունները. արգելակային հեղուկի հիմնական խնդիրն է արգելակային գլանակից (цилиндр) դեպի անիվներ էներգիայի փոխանցումն է: Որպեսզի ճնշումը տարածվի հավասարաչափ, կարևոր է, որպեսզի հեղուկն աշխատանքի ընթացքում չեռա, չսառչի և պահպանի իր հիմնական հատկությունները տարբեր ջերմաստիճաններում:
Արգելակային հեղուկի հիմնական և կարևոր չափորոշիչներն են՝
1. Եռման ջերմաստիճանը:
Երբ հեղուկը սկսում է եռալ, ներսում առաջանում են պղպջակներ, որոնց պատճառով արգելակումը թուլանում է:
2. Սառեցման աստիճանը:
Սառեցում նույնպես չպետք է լինի, քանի որ սառելու արդյուքում հեղուկը պնդանում է, որի արդյունքում ավելի դանդաղ է հոսում համակարգում:
3. Հեղուկի ագրեսիվությունը
Այն ցույց է տալիս վերջինիս բացասական ազդեցությունը համակարգի պլաստիկ, ռետինե և մետաղական դետալների վրա:
Ի՞ նչ հաճախականությամբ պետք է փոխարինել արգելակային համակարգի հեղուկը.
Ընդհանրապես այն փոխարինում ենք 2 տարին մեկ անգամ, սպորտային և պրեմիում դասի մեքենաների դեպքում տարին մեկ անգամ: Այս պնդումը կապված է արգելակային հեղուկների բարձր հիգրոսկոպիկությամբ (անգամ մթնոլորտից խոնավություն կլանելու հատկություն), և դրանից ելնելով՝ ցածր եռման ջերմաստիճան: Հիշեցնենք, եթե հեղուկի փոխարինման ինտերվալներում այն եռա, մեքենան հնարավոր է ժամանակին կանգ չառնի:
Ե՞րբ փոխարինել հեղուկը.
1. Եթե նկատել եք հեղուկի արտահոսք- պատաճառը կարող է լինել կամ հեղուկի ոչ բավարար մածուցիկությունը, կամ հենց համակարգում արտահոսքը:
2. Եթե հեղուկում կուտակվել է խոնավություն- ինչպես նշեցինք վերևում արգելակային հեղուկը հինհիգրոսկոպիկ է, այսինքն ժամանակի ընթացքում այն իր մեջ կուտակում է խոնավություն/ջուր/ օդից: Ինչքան մեծ է ջրի չափաբաժինը, այնքան ցածր է եռման ջերմաստիճանը: Բացի այդ, խոնավությունը հանգեցնում է նաև մխոցների կոռոզիայի, իսկ ցուրտ եղանակին սառցե խուցերի: Դրա համար անհրաժեշտ է պարբերաբար ստուգել՝ տեխսպասարկման կետերում կամ ինքնուրույն՝ տեստերի միջոցով:
3. Եթե հեղուկը պղտորվել է կամ այնտեղ առաջացել է նստվածք- հեղուկը պետք է լինի թափանցիկ, եթե այն սկսել է պղտորվել, նշանակում է փոխարինելու ժամանակն է: Իսկ եթե նկատել եք սև նստվածք, ապա փոխարինեք այն անհապաղ, քանի որ դա նշանակում է մխոցների մաշվածություն:
Ի՞նչ տեսակի են լինում արգելակային հեղուկները.
Արգելակային հեղուկները լինում են 3 տեսակի.
1. Սպիրտայուղային- սրանք օգտագործվում են հին դասի մեքենաներում թմբուկային արգելակներով, իրենց հիմնական բացասական կողմն է ցածր եռման ջերմաստիճանը:
2. Գլիկոլային- ամենատարածվածները, մակնշվում են DOT 3, DOT 4, DOT 5 (department of transport USA), այս տեսակը բավականաչափ մածուցիկ է, ունեն բարձր եռման ջերմաստիճան և չեն պնդանում ցածր ջերմաստիճաններում:
3. Սիլիկոնային- պահպանում են իրենց հատկությունները -100-ից մինչև +350C և չեն կլանում խոնավություն, բայց այս տեսակի բացասական կողմն այն է, որ ցածր է քսայուղման հատությունը, ինչի պատճառով հաճախակի կարիք է լինում ստուգելու և մաքրելու համակարգը:
Dynamax DOT 5.1 և Dynamax DOT 4 եվրոպական բարձրորակ ապրանքանիշի արգելակման համակարգի հեղուկ՝ նախատեսված հատուկ ժամանակակից, ինչպես նաև ծանրաբեռնված պայմաններում աշխատող սպորտային մեքենաների հիդրավլիկ համակարգերի և ABS, EDS և ESP համակարգերի համար: Այն կարելի է օգտագործել -50°C –ից մինչև 260°C ջերմաստիճանային պայմաններում։ Ապահովում է արգելակման համակարգի անվտանգ աշխատանքը, չի վնասում ռետինե, մետաղական մասերը: Ջերմակայուն է, պաշտպանում է կոռոզիայից։ Համապատասխանում է FMVSS NR. 116 DOT 5.1, ISO 4925 CLASS 3/4/5.1, SAE J 1703/J 1704 թույլտվություններին: Համատեղելի է նմանատիպ բնութագրիչներ ունեցող արգելակման հեղուկների հետ։ Օգտագործվում է անխառն վիճակում։