Սև ՊԼԱՍՏՄԱՍԵ ԴԵՏԱԼՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ
Պլաստմասե դետալների մեծամասնության համար վերականորոգման կարևոր մասը նրանց որոշակի հյուսվածք տալն է: Սովորական ներկն այստեղ բավարար չէ, քանի որ այն չի կարող ապահովել պլաստիկի իրական անհարթությունները և ակնհայտորեն կտարբերվի բնօրինակից:
Ձեզ հարկավոր է հատուկ միջոց, նման միջոցը ոչ միայն պետք է քողարկի մակերեսի վերականգնման ենթակա տարածքը, այլև վերականգնի բնօրինակ պես՝ պահպանելով մակերեսի անհարթությունները (структура), կրկնօրինակի փայլատ էֆֆեկտը, մակերեսի բնական տեսքը: Դիտարկենք նմանօրինակ K2 Bumper Spray-ի կիրառման օրինակը, որն իրենից որևէ բարդ բան չի ներկայացնում, չի պահանջում մասնագիտական մոտեցում, չի խլում երկար ժամանակ և տնտեսում է Ձեր միջոցները:
✔Արագ չորացող վերականգնող ներկ նախատեսված ավտոմեքենայի սև պլաստմասե դետալների համար, ինչպիսիք են բամպերները:
✔Ստեղծում է պաշտպանիչ շերտ՝ պլաստմասի իմիտացիոն կառուցվածքով:
✔Նախաներկում անհրաժեշտ չԷ:
✔Թույլ է տալիս ստանալ անհրաժեշտ կառուցվածքը՝ քողարկելով դեֆեկտները և վերադարձնելով բնօրինակ տեսքը:
Անհրաժեշտ է պաշտպանել հարակից մակերեսները, որտեղ չեք ցանկանում վերականգնել:
Լավ էֆեկտի համար արժե մի փոքր ժամանակ հատկացնել:
✔Կիրառում՝ 1. Մաքրել, յուղազերծել (T6 Klinet-ի միջոցով) և չորացնել մակերեսը:
2. Ծածկել այն տարածքները, որոնք չեն վերամշակվելու:
3. Օգտագործումից առաջ թափահարեք:
4. Ներկը տարածել մակերեսին 20-30սմ հեռավորության վրա: Երկրորդ շերտի անհրաժեշտության դեպքում կիրառել ներկը 5-10 րոպեների ընթացքում:
5. 1 ժամ հետո չորանում է վերևի շերտը, իսկ 12-24 ժամ հետո չորանում է ամբողջովին՝ 20° C ջերմաստիճանի դեպքում:
Արդյունքում այն նաև պատում է պաշտպանիչ շերտով, որն ապահով է ոչ միայն նոր և իրական տեսքն, այլև պաշտպանում է երկար ժամանակով մակերեսը փոշուց, քանի որ 12 ժամ անց այն արդեն դիմացկուն է փոշուն:
Ահա թե ինչ արդյունք ստացանք K2 Bumper Spray-ի միջոցով թափքի պլաստիկ դետալները վերականգնելու արդյունքում՝