Ի՞ՆՉ ՅՈւՂ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԱՅԳՈւՄ

Խորհուրդներ/ 12.06.2021 / STANDARD OIL/ 690

Ի՞նչ յուղ է անհրաժեշտ խոտհնձիչին, և ինչպես ընտրել
     Հնձիչներն ունեն մեծ դեր նրանց համար, ովքեր ունեն մեծ խոտածածկ տարածք: Ներքին այրման շարժիչով հնձիչներն ի տարբերություն իրենց էլեկտրական այլընտրանքների ավելի հզոր են, հեշտ և արագ են մեծ թփերի և տարածքների հնձելու գործում, ինչպես նաև կախված չեն ամենևին սնուցման աղբյուրից կամ լարի երկարությունից:
     Սկզբից անդրադառնանք այն հարցին, թե ինչի՞ համար է անհրաժեշտ յուղն այս համակարգերում:
     Ի՞նչ շարժիներ են լինում խոտհնձիչներում, որոնք մեկնարկում են վերջիններիս աշխատանքը:
     Ներքին այրման շարժիչներով հնձիչները (ձեռքի), ինչպես նաև այսպես կոչված տրիմմերները երկտակտ շարժիչներով օժտված սարքավորումներ են, իսկ արդեն ավտոմատ ներքին այրման շարժիչով հնձիչներն ու օդային կոմպրեսսորները հիմնականում օժտված են քառատակտ շարժիչով, այսինքն աշխատում են նույն տրամաբանությամբ ինչպես մեքենաները:
     Ժամանակակից խոտհնձիչներն աշխատացնող շարժիչը հիմնականում կազմված է մեկ մխոցից և կարճ կարդանային լիսեռից: Գլխիկն ամրանում է շարժիչի վերին հատվածին, որի ներսում երկու փական են, օդն ու վառելիքը խառնվում են միմյանց կարբյուրատորում, փականների աշխատանքը կարգավորում է բաշխիչ լիսեռը, կայծի առաջացումը վառելիքի և օդի շփումից տեղի է ունենում այնպես, ինչպես մեքենայում:


     Յուղն աշխատանքային մասերը քսանյութում և նվազեցնում է վերջիններիս շփումը: Յուղի քիչ քանակությունն առաջին հերթին հանգեցնում է մաշվածության արագացմանը, գերտաքացմանը և ագրեգատի անսարքության:
     Երկտակտ շարժիչի յուղն այրվում է վառելիքի հետ միասին, այստեղից էլ հենց վերջինիս ավելացման կարիքն է, նախորոք վառելիքի՝ բենզինի հետ համապատասխան խառնելուց հետո:
     Քառատակտ հնձիչների դեպքում յուղն աշխատանքի ընթացքում է կորցնում իր հիմնական հակակոռոզիոն հատկությունները, սկսում է հավաքել աշխատանքի ընթացքում կուտակվող կեղտը՝ մետաղական փոշի, ինչպես նաև վառելիքի այրման նյութերի նստվածք, առաջանում են տարբեր վտանգավոր միացություններ: Յուղը կորցնում է ինքնամաքրման, ինչպես նաև հակակոռոզիոն հատկությունները:
     
Ինչի՞ն ուշադրություն դարձնել, երբ մենք ուզում ենք փոխել հնձիչի յուղը:
     Ինչպես ցանկացած յուղ ընտրելիս հիմնվում ենք տեխնիկական անձնագրի ցուցման վրա:
     Ցուցումներում առկա է հնձիչի յուղի առանձնահատկությունների մասին տեղեկատվություն արտադրողից, ծավալը, ինչպես նաև փոխարինման հաճախականությունը: Ուղեցույցում նաև ներառված են, ինչպիսին պետք է լինի յուղը՝ սինթետիկ, կիսասինթետիկ և այլն, ինչպես նաև նշվում է մածուցիկությունը, որը շատ կարևոր ցուցանիշ է, և բնութագրում է յուղի վարքագիծը տարբեր ջերմաստիճաններում, ինչպես նաև, որ ջերմաստիճաններում այն ընդհանրապես կարող է չաշխատել:
     Քառատակտ հնձիչների յուղը լցվում է հատուկ բաք, որը չի կարելի խառնել վառելիքի հետ: Անհրաժեշտ է հաճախակի ստուգել և ավելացնել մինչև հատուկ ցուցանիշ, ինչն ունի ահռելի ազդեցություն սարքավորման ճիշտ աշխատանքի և երկարակեցության վրա:
     Երկտակտ շարժիչով հնձիչների դեպքում այն պետք է իր մեջ պարունակի լուծիչ: Ըստ արտադրողի ցուցումի խառնում են վառելիքի հետ, օրինակ՝ 100մլ յուղը խառնում ենք 5լ բենզինի հետ:
Ինչպիսի՞ն են հնձիչի յուղերը
     Ինչպես մեքենաներինը, այնպես էլ հնձիչների համար նախատեսված յուղը պատրաստվում է համապատասխան բազային յուղի հիմքով: Հանքային հիմքի դեպքում այն արտադրվում է բնական հումքից՝ նավթից, իսկ սինթետիկի դեպքում հումքը ստանում ենք քիմիական գործընթացների արդյունքում: Սինթետիկ յուղերն ավելի երկարակյաց են, ի տարբերություն հանքայինին, և պահպանում են իրենց խտությունը ջերմաստիճանային լայն ինտերվալում, ինչպես նաև ավելի շատ հավելանյութեր են պարունակում:
Ի՞նչ հաճախականությամբ փոխել ռոբոտ-հնձիչների յուղը:

     Իսկ քառատակտ ռոբոտ հնձիչի յուղի փոխարինումն անհրաժեշտ է իրականացնել սարքավորման աշխատանքի ամեն 25 ժամը մեկ: Եթե սարքավորումն աշխատում է ավելի քիչ, ապա ամեն սեզոն:
     Հատուկ ուշադրություն պետք է դարձնել շահագործման առաջին օրերի խորհուրդներին: Շատ հնձիչներում յուղ ընդհանրապես սկզբից չի լինում, իսկ երբեմն անհրաժեշտ է լինում առաջին փոխարինումն իրականացնել առաջին շահագործումից 5-8 ժամ հետո:
Կարելի՞ է, արդյոք օգտագործել մեքենայի շարժիչի յուղը հնձիչների համար:
Ակնհայտորեն ավելի անվտանգ կլինի, եթե օգտագործենք յուղ՝ նախատեսված հատուկ հնձիչների համար:


Եվ ի վերջո, ի՞նչ յուղ լցնել.
     Հիմնականում հնձիչներն օգտագործվում են գարնան, ամռան և վաղ աշնան եղանակներին, այս եղանակային պայմաններում արտադրողը խորհուրդ է տալիս SAE30 մակնիշով յուղ: Այգու այլ սարքավորումներ, որոնք ենթադրում են ավելի շատ գործողությունների իրականացում, ինչպիսիք են ընդհուպ մինչև ձմռանը ձյուն հավաքելը օգտագործում են 10W40 մակնիշի յուղ:
     Հասարակ ներքին այրման հնձիչի ծավալը 500-600մլ է, կողային բարձիչով հնձիչներում ավելի շատ: Հնձիչները, օդային կոմպրեսսորներն ունեն յուղն ավելացնելու հատուկ տեղ: 


K2 Garden Oil
     Այգու սարքավորումների համար եվրոպական շուկայի որակապես առաջատար յուղերից մեկն է համարվում K2 Garden Oil-ը, հատուկ մշակած տարբեր տեսակի հնձիչների, կուլտիվատորների, փոքր տրակտորների, հատակի մաքրման մեքենաների և նմանատիպ սարքավորումների շարժիչների համար: Բարձրորակ սինթետիկ հիմքով յուղ, SAE 30 և API SJ/CF մակնշմամբ: Այն կանխարգելում է վտանգավոր նստվածքների առաջացումը, նվազեցնում շփումը, նվազեցնում ծախսը և ակնհայտորեն երկարեցնում շահագործման ժամկետը: Շնորհիվ առկա հավելանյութերի, այն նաև նվազեցնում է վառելիքի ծախսը:

Բարձրորակ յուղի կիրառումն ու ժամանակին փոխարինումը երկարեցնում է սարքավորման շահագործումն ու ապահովում անխափան աշխատանք: