Ջուր, թե՞ անտիֆրիզ

Խորհուրդներ/ 27.06.2020 / STANDARD OIL/ 2492

 Մենք բազմիցս անդրադարձել ենք անտիֆրիզների ճիշտ ընտրությանը, վատ անտիֆրիզի ազդեցությանը: Դուք արդեն իսկ գիտեք, որ քայքայված խողովակների, վառելիքի այրման ավելացման պատճառ կարող է հանդիսանալ հենց վատ անտիֆրիզի ընտրությունը, իսկ հետագայում արդեն իսկ այն քիչ-քիչ վնասում է շարժիչի, որն սկսում է ավելի արագ թթվայնանալ, քան դա հաստատված է տեխնիկական փաստաթղթերով: Եվ մեզ շատ են հարցնում՝ իսկ ջուրը, արդյո՞ք ջուրն իրոք հասցնում է այդպիսի վտանգ համակարգին, կամ -առաջ շարժիչների մեջ միայն ջուր էինք լցնում, այն էլ սովորական ծորակից:

 

 Բանն այն է, որ ԽՍՀՄ-ում, մինչև տոսոլի ստեղծումը, հակասառիչ հեղուկ չկար, բայց շարժիչը պետք էր հովացնել: Ինչպես նաև թորած ջուր ճարելը շատ դժվար էր, ուստի հովացման համակարգ էին լցնում սովորական ջուր՝ ինչպես ասում են ծորակից: Սակայն այս մոտեցումն ունի բավականին շատ բացասական կողմեր՝ սովորական ծորակի ջուրն իր մեջ պարունակում է բազմաթիվ աղեր և կրաքարի մասնիկներ, ինչից առաջանում է սպիտակ նստվածք, ենթարկում է ողջ համակարգը կոռոզիայի, այն չի կարող իրականացնել լվացող գործառույթ, ինչից պոմպերը կսկսեն շուտ մաշվել, ինչպես նաև ունի ավելի ցածր եռման ջերմաստիճան: Շարժիչը, չնայած այն հանգամանքին, որ պատրաստված է ալյումինե համաձուլվածքներից, եւ հովացման համակարգը հաճախ՝ պղնձից եւ արույրից, սկսում են օքսիդանալ և ժանգոտել, հատկապես կոնստրուկցիաների մետաղական տարրերը: Սկսում են շարքից դուրս գալ այնպիսի տարրեր, ինչպիսիք են պոմպը, թերմոստատը, մետաղական խողովակները եւ այլն, քանի որ նրանք բոլորն էլ պատրաստված են մետաղից:

 Անտիֆրիզի ազդեցության և ամենատարածված 7 սխալների մասին կարող եք վերհիշել այստեղ, իսկ թե ինչպես ընտրել անտիֆրիզ՝ այստեղ: Մենք միանշանակ խորհուրդ ենք տալիս օգտագործել գործարանային թույլատվությամբ և բարձր որակի հակասառիչ հեղուկներ՝ թե՛ ամռանը, և թե՛ ձմռանը, հովացման համակարգի խափանումներից և հետագա թանկարժեք նորոգումից խուսափելու համար:

 

© 2020 Ստանդարդ Օիլ