Ինչպե՞ս ճիշտ ընտրել անտիֆրիզ

Խորհուրդներ/ 05.01.2020 / STANDARD OIL/ 2063

Շուկայում առկա են ահռելի քանակությամբ անտիֆրիզներ, որոնք տարբերվում են միմյանցից ինչպես գնային, այնպես էլ տեխնիկական բնութագրերով, ինչն իր հերթին բարդացնում է հեղուկի ընտրությունը: Ամեն լուծույթ ունի հավելումների իր միացությունը, հենց դրանով պայմանավորված հեղուկների որակը միշտ տարբերվում է: 
Ընտրելով մեքենայի համար հակասառեցնող հեղուկ, պետք է հաշվի առնել գործարանի թույլտվությունը, որը նշված է մեքենայի տեխնիկական փաստաթղթերում:
    Գույնն իրականում բաղադրության հետ կապ չունի, հիմնական հեղուկն անգույն է, արտադրողի կողմից գունավորումը կատարվում է զուտ ապրանքատեսակը տարբերակելու համար: 

Անտիֆրիզերի դասակարգումներ
Գոյություն ունեն արտադրողների կողմից ընդունված հակասառիչների խմբեր, որոնք ներդրվել են Volkswagen-ի ստանդարտների համապատասխան. 
• G11 –Ամենահասարակ և մատչելի գնով արտադրանքն է, որն ունի լայն կիրառում 1996թ.-ից հետո արտադրված ավտոմեքենաների համար: Այս խմբի անտիֆրիզերը բարակ պաշտպանիչ շերտ են ստեղծում համակարգի պատերին՝ կոռոզիայից պաշտպանելու համար: Դրանք լինում են կանաչ կամ կապույտ: Այսպիսի անտիֆրիզները պետք է փոխվեն 2 տարին մեկ:

• G12 – Այս խումբը նախատեսված է բարձր դիմացկունութամբ շարժիչներով մեքենաների համար՝ 1996-2001թթ, չի պարունակում նիտրիտներ, մակնշվում է կարմիր, դեղին կամ նարնջագույն գույներով, պաշտպանիչ շերտը հեղուկի օգտագործման ժամանակ ձևավորվում է կոռոզիային հակված վայրերում: Ճիշտ շահագործման դեպքում այն չի կորցնի իր որակական հատկանիշները մինչև 5 տարի: 

• G12+ և G12++ - Առանձնահատկությունն այն է, որ այս տեսակն էկոլոգիապես ավելի մաքուր է և ունի վտանգի մինիմալ աստիճան մարդկանց և բնության համար: Այս հատկությանը հասել են ի հաշիվ հիմքի մաքրության և վտանգավոր հավելանյութերի նվազագույն քանակության: Կիրառելի է հիմնականում 2001թ.-ից հետո արտադրված ավտոմեքենաների համար: Այս անտիֆրիզերը բավականին երկար են կիրառվում, մինչև 8 տարի: Հիմնականում ներկվում են վարդագույն կամ մանուշակագույն:

• G13 – Ստեղծված է ժամանակակից տեխնոլոգիաներով, օգտագործվում է բարձր ծանրաբեռնվածությամբ շահագործվող մեքենաների համար, հաճախ օգտագործվում է սպորտային մեքենաների և մոտոցիկլետների համար: Այս տեսակը շնորհիվ իր հակակոռոզիոն հատկանիշների թույլ է տալիս օգտագործել մինչև 10 տարի: Ունենում է վարդագույն կամ մանուշակագույն գունավորում