ԱՆՏԻՖՐԻԶԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐ ՄԵՔԵՆԱՅԻՆ

Խորհուրդներ/ 07.11.2019 / STANDARD OIL/ 49

Քայքայված ռադիատորի խողովակնե՞ր, վառելիքի այրումն աճե՞լ է, խցանման մեջ կանգնած եք եռացող անտիֆրիզո՞վ, հաճախորդները շտապում են, իսկ Դուք ստիպված եք հրաժարվե՞լ հաճախորդներից աշխատանքային ժամերին ընթացագործի մոտ մեքենան տանելու պատճառով…. Այս և նմանատիպ այլ խնդիրների պատճառ կարող է լինել այն, որ հավանաբար Դուք նույնպես դարձել եք անբարեխիղճ արտադրողների գերին, ովքեր տնտեսում են որակի վրա, ավելի կոնկրետ ազդող հիմնական և գերկարևոր բաղադրիչի՝ հավելանյութերի փաթեթի վրա: 

Վատ անտիֆրիզը, ցավոք, ազդում է ոչ միայն հովացման համակարգի վրա, այն քիչ-քիչ վնասում է շարժիչը, որն սկսում է ավելի արագ թթվայնանալ, քան դա հաստատված է տեխնիկական փաստաթղթերով: 

7 տարածված սխալներ, որոնք անում են վարորդների 99% - ը
1․ Ինձ անհրաժեշտ է կարմիր հակասառիչ հեղուկ։ Դուք ու՞նեք դրանից։

Ավտոարտադրող ընկերությունները, որպես հակասառիչ (անտիֆրիզ), օգտագործում են 4 բաղադրիչից կազմված հեղուկ․
• ապահանքայինացված ջուր
• էթիլենգլիկոլ (Volkswagen ավտոկոնցեռնի ավտոմոբիլներում կարող է խառնվել 20% գլիցերինի հետ)
• հավելանյութերի փաթեթ, որոնք կանխարգելում են մետաղի՝ էթիլենգլիկոլից առաջացող սուր կոռոզիան և հովացման համակարգի պոլիմերային դետալների քայքայումը
• ներկանյութ

առաջին 3 կոմպոնենտները – թափանցիկ են։ Ներկանյութն ավելացվում է, որպեսզի տարբեր արտադրողների հակասառիչները, բացի պիտակավորումից և տարայի գույնից, ինչ-որ բանով արտաքնապես տարբերվեն միմյանցից, քանի-որ, որոշ բրենդներ օգտագործում են միևնույն տարան – օրինակ՝ Volvo, Land Rover, Motul:
Հակասառիչ հեղուկ ընտրելիս, չի կարելի առաջնորդվել միայն գույնով։ Պետք է նայել միայն հակասառիչի թույլտվությանը՝ ինչպես դա արվում է յուղերի դեպքում։

2․ Ինձ անհրաժեշտ է միայն G12 հակասառիչ։
G11, G12, G12+, G12++, G13 – սրանք Volkswagen ավտոգրուպի հակասառիչ հեղուկների հատկորոշիչներն են, որոնք օգտագործվում են միայն տվյալ ավտոարտադրողի մոդելներում, ուղղակի՝ որպես դասակարգման հեշտ տարբերակ, լայն տարածում են գտել ամբողջ աշխարհում և հակասառիչ հեղուկ ընտրելիս վարորդներն առաջնորդվում են տվյալ դասակարգմամբ։ Իրականում, դրանց համարժեքությունը ցանկացած այլ արտադրողի հակասառիչ հեղուկի հետ կարելի է ստուգել օգտվելով ներքևում նշված աղյուսակի միջոցով․

3․ Բոլոր հակասառիչ հեղուկները նույնն են։
Ներկայումս համաշխարհային բոլոր ավտոկոնցեռնները օգտագործում են հակասառիչների 3 տիպեր․ 
• կարբոքսիլատային
• լոբրիդային
• հիբրիդային
Օրինակ՝ VAG (Volkswagen Auto Group) ընկերության G11 հակասառիչը հիբրիդային է, G12/G12+ – ը՝ կարբոքսիլատային իսկ G12++ և G13 – ը՝ լոբրիդային։ 
Հիբրիդներում՝ որպես հավելանյութերի փաթեթի հիմք, օգտագործվում են հանքային աղեր (սիլիկատներ, ֆոսֆատներ, նիտրատներ, մոլիբդատներ, բորատներ)։
Կարբոքսիլատներում՝ որպես հավելանյութերի փաթեթի հիմք, օգտագործվում են համապատասխանաբար օրգանական թթուներ և դրանց աղերը։
Լոբրիդները օրգանական հակասառիչ հեղուկներ են, որոնց հավելանյութերի փաթեթի հիմքում ընկած են մինչև 9% հանքային աղեր (սիլիկատներ կամ ֆոսֆատներ)։ Այդտեղից էլ գալիս է տեխնոլոգիայի անվանումը՝ Low+Hybrid – LOBRID: 
Տեխնոլոգիաները աշխատում են տարբեր կերպ։ Հիբրիդներն առաջացնում են բարակ թաղանթ՝ համակարգի դետալները կոռոզիայից պաշտպանելու համար, կարբոքսիլատերը – նստվածք են տալիս միայն կոռոզիոն կետերում։ Օրինակ FORD մակնիշի ավտոմոբիլներում սիլիկատային կամ ֆոսֆատային թաղանթները վնասում է հովացման համակարգի ռադիատորը, իսկ BMW – ում հակառակը՝ հիբրիդային տեխնոլոգիան դեռ մնում է ակտուալ, չնայած այդ տեխնոլոգիայի «պատկառելի տարիքին»։


4. Հակասառիչ հեղուկը եռաց – ավելացնել է պետք նույնից։
Եթե ձեր մեքենայի հովացման համակարգի հակասառիչն եռացել է, ապա դուք ունեք հետևյալ հնարավոր խնդիրները․
• խնդիր հովացման համակարգում՝ որպես կանոն ռադիատորում,
• հովացնող հեղուկի որակի հետ կապված խնդիր։
Երկրորդը – ավելի տարածված է։ 90% դեպքերում դա տեղի է ունենում հակասառիչի անվան տակ վաճառվող կեղծ՝ «մեթանոլային» խառնուրդների օգտագործման ժամանակ, որոնցում թանկարժեք էթիլենգլիկոլը փոխարինված է գլիցերինի և մեթանոլի էժանագին խառնուրդով, որը սկսում է եռալ արդեն 85⁰C ջերմաստիճանում։
Այդ պատճառով, եթե Ձեր մեքենայի հովացման համակարգի հեղուկն եռացել է, ապա թողեք թող այն սառի և ավելացրեք ջուր։ Ջրով բացված մեթանոլային խառնուրդն արդեն վտանգ չի ներկայացնի հովացման համակարգին։ Սակայն, դրանից անմիջապես հետո, խորհուրդ է տրվում գնալ տեխսպասարկման կենտրոն և փոխել հովացման համակարգի հեղուկը։


5․ Իմ մեքենայի հակասառիչը «Fill for Life» է, նշանակում է այն փոխել պետք չէ։
«Fill for Life» - նշանակում է ծառայության ողջ ժամկետի համար՝ այն ագրեգատի, որում օգտագործվում է տվյալ հակասառիչը։ Փոքրիկ խորամանկություն․ ժամանակակից շարժիչները, ռադիատորները, պոմպերը և տուրբինները հազվադեպ են ծառայում 150-200 հազ կմ-ից ավելի, իսկ դա հենց այն ժամկետն է, որը պետք է ծառայի որակյալ կարբոքսիլատային կամ լոբրիդային հակասառիչ հեղուկը։
Իսկ երբ խոսքը գնում է «կենցաղային» հակասառիչների մասին, որոնց պիտակների վրա գրվում է 250,000 կմ և ավելի ծառայության ժամկետ, դա ակնհայտ սուտ է։ Այդպիսի ծառայության ժամկետ ունենալու համար, հակասառիչը պետք է անցնի մի շարք բարդ և լուրջ փորձարկումներ ավտոարտադրողների կողմից (ինչպիսին է օրինակ ASTM 6210):
Այսպիսով, եթե Ձեր մեքենայի մեջ օրիգինալ կամ օրիգինալի վերափաթեթավորման հակասառիչ է լցված, ապա այն կծառայի մինչև դետալներից մեկի վերանորոգումը։ Սակայն այս սկզբունքը չի գործում, եթե հակասառիչը չունի ավտոարտադրողի կողմից տրվող թույլտվությունը։


6․ ТОСОЛ – ը միշտ ամենաճիշտ ընտրությունն է։
ТОСОЛ – ը այն օրինակներից է, երբ բրենդը վերածվում տվյալ է դասի անվանման, ինչպես օրինակ՝ Xerox – ը, Scotch – ը, Baxi – ն և այլն․․․ ТОСОЛ – ը ռուսական «Օրգանական Սինթեզի Ինստիտուտի» (Институт Органического Синтеза) հակասառիչ հեղուկի ապրանքանիշ է, որի անվանումը ծագել է՝  «Технология Органического Синтеза» - «ТОС» և օրգանական միացությունների անվանումներին բնորոշ – «ОЛ» (этанол, метилбутанол և այլն) վերջավորության միացությունից։
Դա 70-ական թվականների ԽՍՀՄ-ում մշակված հակասառիչ հեղուկ է, նախատեսված այն ժամանակվա շարժիչների (թուջե բլոկներով) հովացման համակարգերում օգտագործման համար։ Հետևաբար, եթե խոսքը գնում է ժամանակակից (ալյումինե կամ այլ գունավոր մետաղներց բլոկներով) շարժիչների մասին, ապա ТОСОЛ – ը դրանցում կիրառել չի կարելի։ Կոռոզիան, բլոկի պարկուճների կավիտացիան և մի շարք այլ վնասակար հետևանքներն առաջանում են հենց սխալ հակասառիչ հեղուկի օգտագործումից։
ТОСОЛ – ը ճիշտ է կիրառել սովետական արտադրության բեռնատարներում և մարդատարներում, որոնք արտադրվել են մինչև 80-ական թվականների վերջը։


7․ Ես նախընտրում եմ ամենաէժանը՝ չ՞է որ սա ուղղակի անտիֆրիզ է։
Եթե դուք նախընտրում եք տնտեսել հակասառիչ հեղուկի վրա, ապա Ձեր ծախսերը, որոշ ժամանակ անց, լինելու են շարժիչի, հովացման համակարիգի դետալների և ագրեգատների վրա՝ և ավելի մեծ ծավալով։ Ինչպես արդեն ասել ենք, գլիցերինի և մեթանոլի էժանագին խառնուրդը կարող է լուրջ հետևանքներ առաջացնել թե՛ Ձեր ավտոմոբիլի, և թե՛ ձեր առողջության վրա։
Այսպիսով, խորհուրդ ենք տալիս ձեզ, գնել միայն որակյալ հակասառիչ հեղուկ և դրանով իսկ տնտեսել ձեր գումարն ու ժամանակը, և որ ամենակարևորն է՝ Ձեր առողջությունը։ Ընտրեք միայն որակի հաստատման փաստաթղթեր ունեցող, ավտոարտադրողների կողմից երաշխավորված հակասառիչ հեղուկներ։
Եվ վերջում, կարևոր է նշել, որ հակասառիչ հեղուկը փոխել է պետք մոտավորապես 3-5 տարին մեկ անգամ՝ կախված ավտոմոբիլի մոդելից և շահագործման պայմաններից։