ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՅՔԱՐԵԼ ՑՈւՐՏ ՁՄՌԱՆ ԴԵՄ ՄԱՍ III
Պլաստմասե պատուհանները մեր օրերում բավականին մեծ տարածում են գտել, նրանց հիմնական գործառույթներն են՝
• Ձայնամեկուսացում
• Պաշտպանություն խոնավությունից
• Չի պահանջում հավելյալ տաքացում ձմռանը
• Կոկիկ տեսք
Արտադրողները խոստանում են, որ պատուհանները կծառայեն մի ամբողջ հավերժություն, սակայն, եթե չիմանալ, թե ինչպես հետևել ռետինե միջադիրներին, ապա շատ արագ նրանք կարող են կորցնել գործարանային հատկությունները: Ինչպես հետևել ռետինե միջոդիրներին և ինչպես վարվել պաշտպանիչ շերտի վնասման դեպքում:
Թե ինչի՞ համար են անհրաժեշտ ռետինե միջադիրները մենք խոսել ենք մեր նախկին հոդվածներից մեկում:
Ռետինն ունի շահագործման ժամկետ, հերմետիկացնելու համար, որը նրա գլխավոր գործառույթն է, կախված շահագործման պայմանններից: Մաշադիմացկունությունը նվազում է պատուհանների հաճախակի բացվել/փակելուց, ինչպես նաև շրջակա միջավայրի պայմաններից:
|Եթե ռետիններն այնքան են մաշվել, որ ընդհանապես չեն ապահովում հերմետիկություն, ապա միակ տարբերակը նրանց փոխարինելն է:|
Ինչքա՞ն հաճախ է անհրաժեշտ քսանյութել ռետինները:
Արտադրողի կողմից քսանյութը կարելի է թարմեցնել արդեն 3 տարի անց, եթե ավելի շուտ են հանդիպվում տարօրինակ ձայներ և ճռոցներ, ապա թարմեցնել անհրաժեշտ է այդ ժամանակ, հետագայում խնամել դրանք անհրաժեշտ կլինի հատկապես ձմեռային սեզոնից առաջ, խորհուրդ է տրվում նաև ամռանը՝ չոր շոգից պաշտպանելու համար, այդ մասին կխոսենք առանձին: Առավելագույն արդյունքի հասնելու համար խորհուրդ է տրվում քսանյութել տարին երկու անգամ՝ աշնանն ու գարնանը, այն թույլ կտա ողջ տարի ապահովել կայուն պաշտպանություն: Քսանյութման հաճախականությունը որոշվում է շահագործման ծանրաբեռնվածությունից ելնելով: Առավել շատ ռետինների վրա ազդում են փոշին, ավազը, խոնավությունը և այլ կեղտոտվածություններ:
Եթե չեք հասցրել, ապա քսանյութեք ձմռանը՝ նախապես չոր և մաքուր կտորով մաքրելով դրանք և ապա քսանյութելով:
Բնակելի տները, որոնք գտնվում են ճանապարհների և տարբեր արտադրությունների մոտ, առավել շատ են ենթարկվում կեղտոտվածությունների: Փոշու մեծ քանակության առկայությունը կարող է հանգեցնել ավելի շատ վնասվածքների և մեխանիզմների աշխատանքի խոչընդոտների, և հետևաբար առավել հաճախակի քսանյութման կարիք կառաջանա:
Հարց է առաջանում թե ինչով մշակել ռետինները, որպեսզի այն ապահովի ցանկալի արդյունք և չվնասի այն, դրա համար միջոցի մեջ չպետք է առկա լինեն`
• Ալկալիներ
• Սպիրտ
• Լուծիչներ
Տեխնիկական սիլիկոններ. Սիլիկոնը յուրահատուկ միջոց է ռետինե և պլաստմասե դետալների խնամքի համար, դրա առավելություններն են՝
• Հիմքի ցածր խտություն
• Ռետինի շահագործման երկարացում
• Ռետինի և պլաստիկի ջրադիմացկունության բարձրացում
• Խոնավության վանում
• Չունի հոտ կամ գույն
• Հեշտ կիրառում
• Ուշադրություն՝ տաք ջերմաստիճաններին տեխնիկական հատկությունների պահպանում:
Տարածել այն կարելի է աէրոզոլային միջոցով, ինչն ապահովում է նյութի հավասարաչափ տարածմանը:
Ոչ մասնագիտական միջոցների կիրառում
Գլիցերին.
Հաճախ օգտագործվում է տնային պայմաններում, և հաճախ կգտնվի ավանդական մեթոդներ սիրողների մոտ: Այն հանդիսանում է սպիրտ, որը կարող է նաև չվնասել ռետինե միջադիրները, սակայն, այստեղ կա ևս մեկ բացասական արդյունք՝ այն ժատ հեշտ է լուծվում ջրի հետ, ինչը խոնավ եղանակին կամ անձրևի/ջրի ժամանակ կարող է վնասել մակերեսը:
Վազելին.
Այն կապահովի քսանյութում և հերմետիկացում, բայց այս դեպքում, վազելինը երկար չի պահպանվում մակերեսի վրա, և անհրաժեշտ է լինումմ հաճախակի քսանյութել, նաև այն կոնկրետ ջերմաստիճանային սանդղակ ունի, այսինքն ցրտա- և ջերմադիացկուն չէ, ի տարբերություն տեխնիկական սիլիկոնային քսանյութերի:
Ինչպես քսանյութել ռետինե միջադիրները.
K2 SIL-ը նույնպես հանդիսանում է տեխնիկական սիլիկոնային քսանյութ, որն ապահովում է պլաստիկ և ռետինե դետալների բարձրակարգ քսանյութում, ապահովում հերմետիկություն, ցրտադիմացկուն և բարձր ջերմադիմացկունություն, վանում է ջուրը և խոնավությունը, ունի աէրոզոլային գլխիկ՝ հեշտ քսանյութելու համար, չի քայքայում և չի վնասում դետալները:
Կիրառելու համար անհրաժեշտ է չոր և մաքուր կտորով մաքրել մակերեսը, այդպիսով վերացնելով կեղտոտվածություններն ու խոնավությունը, փչել ռետիների վրա, ապա մի քանի վայրկյանից մաքրել մաքուր լաթով:
Այն նաև կարելի է կիրառել մեքենաների դռների վրա առկա ռետինե և պլաստմասե դետալների վրա:
Ի՞նչ կլինի, եթե չմշակել ռետինները.
Պատուհանների ողջ մեխանիզմը կառուցվում է բավականին դիմացկուն նյութերից, որոնք ի վիճակի են դիմակայելու բավականին բարձր ծանրաբեռնվածություններին: Գործարանային քսանյութումը ժամանակի ընթացքում վերջանում է, և այն պետք է թարմեցնել: Պաշտպանիչ շերտի վնասման դեպքում մեխանիզմի կարևոր հագույցները մաշվում են, կեղտոտվում, իսկ ինչպես նշվել էր նախորդ հոդվածներից մեկում՝ խոնավությունից այնտեղ առկա միկրոանցքերում լցվում է ջուր, որը սառում և չափեով մեծանում է՝ դժվարեցնելով պատուհանի բացվել/փակվելը:
Իսկ եթե տևական ժամանակ դրանք չքսանյութել, ապա անհրաժեշտ կլինի փոխարինել մեխանիզմի որոշ տարեր, որը և՛ ծախսատար է, և՛ ժամանակատար:
Կարդացեք նաև՝
ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՅՔԱՐԵԼ ՑՈՒՐՏ ՁՄՌԱՆ ԴԵՄ ՄԱՍ II