ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՅՔԱՐԵԼ ՑՈՒՐՏ ՁՄՌԱՆ ԴԵՄ ՄԱՍ II

Հետաքրքիր/ 03.01.2021 / STANDARD OIL/ 5866

    Անձրև եղանակին կամ ձմռանը գոլորշացող ապակիները հաճախ հանդիպող խնդիրներից են, որին հանդիպում ենք ամեն անգամ մեքենա նստելիս։ Եվ ինչպես լուծել այդ խնդիրը։

 


    Ինչու՞ են գոլորշիանում ապակիները։
    Պատճառը թաքնված է ֆիզիկայի մեջ, որը կհիշենք դեռևս դպրոցից։ Հատկապես ձմռանը մեքենայի մեջ ավելի շատ է հավաքվում խոնավություն և ջուր, ջրի գոլորշացման արդյունքում օդը խոնավանում է, իսկ երբ մեքենան կանգնեցնում ենք, դրսի սառը օդի հետ պայքարում՝ տաք օդը փորձում է բարձրանա՛՛ և այդպիսով այն պատում է պատուհանները։ Մեքենան, որտեղ աշխատում է օդափոխման համակարգն ու climat control-ն  ավելի հեշտ է կարգավորում ներսի ջերմաստիճանը, իսկ ի՞նչ անել եթե չկա այդ հնարավորությունը, այդ խնդիրը կարող է ծլել անգամ մի քանի րոպե, ինչն ամեն անգամ ծախսելու համար բավականին շատ է։
    Պայքարը անհրաժեշտ է սկսել նվազեցնելով խոնավությունը մեքենայի մեջ, սկսել պետք է ամենահասարակը թվացողից՝ թափահարելով կոշիկների վրա առկա ձյունը կամ խոնավ կեղտը, անհրաժեշտ է հավուր պատշաճի հերմետիկացնել՝ ռետինե դետալների մշակմամբ (կարդալ), ինչպես նաև անհրաժեշտ է մաքրել օդափոխման համակարգը (կարդալ) և փոխել ֆիլտրը։
    Անընդհատ նշվում է ջուրը, սակայն, չմոռանանք, որ հատկապես ցուրտ եղանակին կեղտի միջոցով մեքենայի սրահ է ներթափանցում նաև ջուրը, որը դադարում է լինել պարզապես H2O, և այդպիսով այն ավելի դժվար է գոլորշիանում և թողնում է նստվածք մեքենայի սրահի դետալների վրա, որոնք պարբերաբար անհրաժեշտ է մաքրել։
    Այս ամենը մեզ կօգնի ինչ-որ չափով նվազեցնել խոնավության առկայությունը մեքենայում, բայց այն ամեն դեպքում առկա է, չէ որ մենք շնչում ենք․․․
    Վերացնել ապակիների գոլորշացումը հնարավոր է կիրառելով հակագոլորշացող միջոցներ օգտագործելով, ինչպիսին է օրինակ K2 Fox-ը, ինչպե»ս է գործում K2 Fox-ը, նրա նանոբաղադրիչներն ստեղծված են պատելու ապակու վրա հատուկ շերտ, որն այսպես ասված վանում է ջրի «տաք» մոլեկուլները, ինչի արդյունքում գոլորշին չի նստում ապակիների վրա, և նրանք մնում են տեսանելի։ Ճիշտ կիրառման դեպքում միջոցը կապահովի իր արդյունքը մի քանի շաբաթների ընթացքում։

 

 

   Ինչպե՞ս ճիշտ կիրառել հակագոլորշացնող միջոցը
   K2 Fox կիրառումից առաջ անհրաժեշտ է օդափոծել մեքենան, ինչն ինչ-որ չափով կմաքրի սրահը խոնավ օդից, որը մնացել է նախորդ ճամփորդություններից։ Ապակիներն իրենց հերթին անհրաժեշտ է մաքրել, որպեսզի միջոցը չխառնվի կեղտի հետ և չտարածի այն։ Չնայած K2 Fox-ի տարան սփրեյի տեսքով է, սակայն, այն խորհուրդ է տրվում փչել ոչ թե ապակու, այլ մաքուր լաթի կամ սպունգի վրա, ինչի շնորհիվ այն հավասարաչափ կտարածվի ապակու մակերեսին և չի նստի մեքենայի սրահի այլ դետալների վրա։ Տարածելուց հետո անհրաժեշտ է սպասել, մինչև նյութը կգոլորշանա և կմնա հետքը, որն անհրաժեշտ է մաքրել չոր և մաքուր լաթով՝ փայլեցնելով ապակին։
Այս միջոցը կիրառելուց խորհուրդ է տրվում չօգտագործել այն պատուհաններից մեկի վրա, ինչքան էլ դա կհնչի տարօրինակ, բայց ունի բացատրություն՝ քանի որ միջոցը ոչ թե վերացնում է խոնավությունն այլ չի թողնում որ այն նստի պատուհաններին, անհրաժեշտ է մեկը թողնել, որպեսզի գոլորշին հավաքվի դրա վրա, ցանկալի է վարորդի կողմից հետևի ապակին, որը երթևեկության ժամանակ խնդիրներ չի առաջացնի։ 

 


   Եվ վերջում, ավելի հեշտ է մաքրել մեկ ապակին գոլորշուց, քան այն նստվացք թողնի բոլոր ապակիների կամ այլ դետալների և մատերիալների վրա, օրինակ կաշվի։
 

Կարդացեք նաև՝

 

ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՅՔԱՐԵԼ ՑՈւՐՏ ՁՄՌԱՆ ԴԵՄ ՄԱՍ I