ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՅՔԱՐԵԼ ՑՈւՐՏ ՁՄՌԱՆ ԴԵՄ ՄԱՍ I

Հետաքրքիր/ 01.01.2021 / STANDARD OIL/ 2274

    Ինչու՞ են սառում դռները
    Ինչպես ցանկացած երկու մետաղական դետալներ հերմետիկացնելու նմատակով օգտագործում ենք ռետինե միջադիրներ, այնպես էլ մեքենայում, այլապես հնարավոր չէր լինի պահպանել անհրաժեշտ ջերմաստիճանը մեքենայի ներսում։ Բայց երբ ռետինե միջադիրները ժամանակի ընթացքում հնանում և կորցնում են իրենց ճկունությունը, այնտեղ առաջանում են անտեսանելի անցքեր, որոնց մեջ կարող է հավաքվել ջուր։ Ամռանն այս խնդիրը գրեթե տեսանելի է, սակայն, ձմռանը, երբ այնտեղ հավաքված ջուրը սառույցի է վերածվում, այդ ժամանակ սկսվում են խոչընդոտները, բանն այն է, որ սառչած ջուրը ոչ միայն պնդանում է, այլև մեծանում է նրա ծավալը, և փաստորեն սառչած ռետինե միջադիրների դեպքում հանդիպում ենք խնդրի, երբ դռները չեն բացվում, պատճառն այն է, որ ծավալում մեծացած ռետինները տեղավորվելու համար ճնշում են հարակից դետալները, ինչով դուռը, հարակից մետաղական դետալներն ու ռետինները սեղմվում են, և ստանում ենք ճնշման տակ միմյանց սեղմված դետալներ։ Մեկ այլ խնդիր է, երբ մեքենայի դռները մինչև վերջ չեն փակվում, այսինքն զբաղեցնելով ավելի շատ տարածք ռետինե միջադիրները խանգարում են պահպանել մեքենայի ներսում հերմետիկությունն ու ջերմաստիճանը։ 

 


    Ինչպե՞ս մտնել մեքենա, եթե դռները սառել են։
    Կա միանգամյա տարբերակ՝ եռման ջրով հալացնել, բայց դա կարող է բերել կործանարար հետևանքների։ Այն պարզապես կքայքայի ռետինները, իսկ որպես բոնուս Դուք կստանաք նաև ճաքած ապակիներ, որոնք չեն դիմանա ջերմաստիճանի կտրուկ փոփոխությանը։ Իսկ փոքր ինչ սառը ջուրը չի տա որևէ արդյունք, ինչպես նաև կլցնի անցքերը, որոնք դեռևս դատարկ էին։
Թվում է, թե ռետինե միջադիրը փոքր դետալ է, որի վնասվելու դեպքում այն չնչին գումարով կարելի է վերականգնել, բայց տեսեք, թե քանի ռետինե միջադիրներ կան մեքենայի մեջ, իսկ սառելու դեպքում կարիք է լինելու փոխարինել բոլորը, իսկ դա արդեն անցանկալի մեծ ծախսեր են։
     Ինչպե՞ս լուծել այդ խնդիրը
     Կան միջոցներ, որոնք պատրաստված են սիլիկոնային հիմքով, օրինակ ինչպիսին է K2 Sil-ը։ Սիլիկոնի միջոցով ռետինն ավելի ճկուն են դառնում, ինչն ավելի է նվազեցնում և սահմանափակում է միկրոճաքերի առաջացումը, որտեղ կարող էր հավաքվել ջուր։ K2 Sil-ը անհարժեշտ է կիրառել պարզապես փչելով դետալների վրա։ Այն կօգնի ապահովել բարձր ճկունությունը, որը թույլ չի տա ջրի կաթիլները հավաքվեն անցքերում, սակայն, մինչ մշակելն անհրաժեշտ է մաքրել դետալները, որպեսզի կեղտը չանցնի միկրոանցքեր։
    Արդյունքում, ծախսելով 2-3 րոպե, ազատվում եք սառչող միջադիրներից առաջացող և պարբերաբար հանդիպող խնդիրներից։