ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՅՔԱՐԵԼ ՑՈՒՐՏ ՁՄՌԱՆ ԴԵՄ ՄԱՍ IV
Դիզելային վառելիքը ձմռանը սառչու՞մ է
Սկսենք նրանից, որ բավականին շատ խնդիրներ դիզելային մեքենայի ձմեռային շահագործման ժամանակ սկսվում են սեզոնին անհամապատասխան վառելիքի օգտագործումից: Դիզելային վառելանյութն իր մեջ պարունակում է ծանր աշխաջրածիններ, այդ թվում պարաֆինային հիմքով, որոնք որոշակի ջերմաստիճանից սկսում են բյուրեղանալ և ի հայտ գալ պինդ վիճակում՝ պարաֆինային թեփուկների տեսքով: Մածուցիկությունը բարձրանում է, վառելիքը սկզբից պղտորանում է, այնուհետև դադարում է ծորալ ֆիլտրերից:
Տարբեր եղանակային և տարածաշջանային պայմանների համար ստանդարտներով նախատեսված էր 3 տեսակի վառելանյութի թողարկում՝
1. Ամառային՝ 0°C և բարձր ջերմաստիճանների համար:
2. Անցումային՝ -10°C-ից մինչև 0°C ջերմաստիճանների համար:
3. Ձմեռային՝ -30°C-ից մինչև -10°C ջերմաստիճանների համար:
Ամառային դիզելային վառելանյութի համար պղտորման ջերմաստիճանը՝ -5°C ցուրտն է, զտելիության սահմանը՝ -7°C ցուրտն է, պնդանալու սահմանը -10°C ցուրտը: Պարզ է, որ շարժիչի նորմալ շահագործման համար անհրաժեշտ է, որ դիզելային վառելիքի պղտորման ձերմաստիճանը լինի ավելի ցածր, քան շրջակա միջավայրի ջերմաստիճանն է, և այսպիսով, երբ երեկոյան ջերմաստիճանը նվազելով հասնում է -3°C -ից -5°C-ի, անհրաժեշտ է անցնել ձմեռային վառելիքի:
Ամեն ինչ իհարկե հեշտ ու լավ կլիներ, եթե այս ամենն իմանալով, բոլոր վարորդները ձմռանն ընդառաջ փոխարիներ վառելիքը, սակայն, քանի որ ձմեռայինն ամառայինից չի տարբերվում ո՛չ գույնով, ո՛չ հոտով, ստացվում է այնպես, որ ձմեռայինի տակ կարելի է գնել ամեն ինչ: Իսկ մենք բոլորս էլ արդեն գիտենք, թե ինչ արդյունքի կարող է բերել ոչ սեզոնային դիզելը, ընդհուպ մինչև շարժիչի կործանում:
Այսպիսով, որպեսզի ապահովենք մեքենայի անխափան աշխատանքը, և չվնասենք հետագայում ծախսատար և ժամանակատար խնդիրների առաջ չկանգնենք, անհրաժեշտ է հետևել եղանակի տեսությանը, և ժամանակին լցնել այսպես կոչված դեպրեսորային հավելանյութ՝ անտիգել, որն արդյունավտորեն նվազեցնում է վառելանյութի խտացման ջերմաստիճանը:
Ինչպես են աշխատում անտիգելը.
Աշխատանքի մեխանիզմը կայանում է հետևյալում՝ բյուրեղացման պահին նրանք շրջապատում են պարաֆինի առաջացող մասնիկները և կանխում դրանց միաձուլումը, ինչը բավարար է, որ վառելիքն առանց խոչընդոտ անցնի ֆիլտրի միջով և կապահովի շահագործման բարձր ջերմաստիճանային միջակայք ամառային դիզվառելիքի համար, ու բարելավի ցածրջերմաստիճանային հատկությունները ձմեռային վառելիքի համար: Սակայն, պետք է հաշվի առնել, որ անտիգելը չի կանխում բյուրեղացումը, նրանց հիմնական գործառույթը տեղի է ունենում նախնական փուլում՝ վերափոխելով միայն լուծվող պարաֆինները, սա նշանակում է, որ հավելանյութը պետք է օգտագործել, երբ վառելանյութը տաք է և դեռևս չի հասցրել սառչի ու չի կորցրել զտացման հատկությունը:
Ինչպես տեսնում ենք տեսահոլովակում, K2 DFA-39°C հավելանյութն ավելացնում են վառելիքի բաք մինչ լիցքավորումը (заправка): Այսինքն վառելիքի ջերմաստիճանը պետք է լինի մոտավորապես 0°C -ից +5°C, այսինքն մոտավորապես 5-10 աստիճան ամառային վառելանյութի պղտորման շեմից ավել: Անտիգելը նույնպես կիրառման պահին չպետք է լինի սառը, կիրառումից առաջ անհրաժեշտ է լավ թափահարել:
Դիզելային անտիգելերը, որպես կանոն, լինում են համալիր ազդեցությամբ միջոցներ, բացի իրենց հիմնական գործառույթից, նրանք նաև նեյտրալացնում են ջրի կոնդենսատը, և պարունակում են մասնիկներ, որոնք նվազեցնում են ներարկիչների (форсунки) մաշվելու հավանականությունը:
Եվս մեկ խնդիր է այս դեպքում հանդիսանում ջուրը, բացի այն մասից, որը լցվում է բաքի մեջ լիցքավորման (заправка) ընթացքում, ջուրը կոնդեսացվում է, երբ սառը բաքի մեջ լցվում է համեմատաբար տաք վառելիքը: Ցրտի հետ մեկտեղ ջուրն իր հերթին ավելի շուտ է սկսում բյուրեղանալ, քան պարաֆինները, բացի դա, ջուրը խառնվելով ծծմբի հետ, որն առկա է դիզելային վառելանյութի մեջ, առաջացնում է ծծմբային թթու, որն առաջացնում է ակտիվ կոռոզիոն գործընթացներ տարբեր դետալներում: Արդյունքում մենք ունենում ենք կոռոզիայից խաղտված ներարկիչներ (форсунки) և վառելիքի պոմպի մխոցներ: Այսպիսով, անհրաժեշտ է, վառելիքի սնուցման համակարգում ջրին հայտարարել «պատերազմ»: Առաջինը, պետք է ջրի նստվածքը համակարգից մաքրել ոչ ուշ քան մեկ անգամ ամսվա մեջ, երկրորդը տարին 2 անգամ՝ գարնանը և աշնանը մաքրել սնուցման համարգը հատուկ միջոցներով` ինչպիսին է օրինակ K2 Diesel-ը, քանի որ ջուրն իր վիճակով ավելի ծանր է քան դիզելային վառելիքը, այն հավաքվում է բաքի ներքևում: K2 Diesel-ը նախատեսված է՝
• Մաքրելու նստվածքը համակարգում, ներարկիչներում և վառելիքի պոմպի մեջ,
• Կանխելու ներարկիչների արգելափակումը
• Նվազեցնելու աղմուկը
• Բարձրացնելու արտադրողականողականությունը
• Շարժիչի հեշտ մեկնարկի համար:
Այսպես, մեքենան առաջին հայացքից բավականին բարդ կառուցվածքով համակարգ է, և ամեն փոքր անսարքությունից մենք բոլորս կորցնում ենք շատ ժամանակ, գումար և նյարդեր, բայց այդ ամենին չհասցնելու լավագույն տարբերակն է ճիշտ հետևել մեքենայի ցանկացած մեխանիզմի, մաքրել դրանք և ըստ անհրաժեշտության խնամել, որպեսզի նրանք աշխատեն ինչպես պետք է և ծառայեն բավականին երկար:
Կարդացեք նաև՝
ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՅՔԱՐԵԼ ՑՈւՐՏ ՁՄՌԱՆ ԴԵՄ ՄԱՍ III