5 ՍԽԱԼ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՅՈՒՂԻ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ, ՈՐՈՆՔ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ՄԱՍ II

02.03.2020 / STANDARD OIL/ 1460

 Ինչպես արդեն նշել էինք, առաջին մասում, վարորդների մեծ մասը թույլ է տալիս տարածված սխալներ շարժիչային յուղի փոխարինման ընթացքում: 

3. Հին շարժիչը խնամք չի պահանջում:
Շատ օգտագործված շարժիչը պահանջում է հատուկ վերաբերմունք: Նույնիսկ 150 000 կմ - ի սահմանագծի հատումը պետք է ստիպի սեփականատիրոջը ավելի ուշադիր և հետևողական լինել իր մեքենայի նկատմամբ: Պատճառն այն է, որ ժամանակի ընթացքում մխոցների եւ գլանների միջև բացակն ավելանում է, մաշվում են միջնադիրներն ու խցուկները՝ շարժիչի յուղման համակարգից առաջանում են արտահոսքեր: Պետք է խորհրդակցել մասնագետների հետ ոչ միայն շարժիչային յուղի փոփոխության, այլ նաև փոփոխությունների միջև եղած միջակայքի զգալի կրճատման մասին։
Սակայն տվյալ իրավիճակներում՝ երբ շարժիչում առկա է նորմայից բարձր յուղի այրում կամ գոլորշացում, եւս կա լուծում. շարժիչի ռեսուրսն ավելացնող հավելանյութ, օրինակ ВМПАвто RESURS Universal և ВМПАвто RESURS Diesel, հավելանյութերը նախատեսված են հատուկ մաշված շարժիչների յուղման համակարգի և կոմպրեսիայի վերականգնման համար:


Բացի այդ, պետք է ավելի հաճախ ստուգել շարժիչի մեջ յուղի քանակը՝ քանի որ, նույնիսկ կարճաժամանակ «յուղային քաղցը» կարող է ճակատագրական լինել մաշված շարժիչի համար:
Այսպիսով, եթե դուք շահագործում եք շատ օգտագործված և համեմատաբար շատ մաշված շաժիչով մեքենա, դուք պետք է ավելի հաճախակի և ավելի նրբանկատ խնամեք այն, որպեսզի խուսափեք ավելորդ խնդիրներից և հետագայում նաև շարժիչի խափանումից:
4. Բոլոր յուղերն էլ նույնն են:
Շարժիչային յուղը ոչ միայն իրականացնում է քսայուղում, այլեւ ապահովում է շարժիչի լրացուցիչ հովացումը, մաքրումը եւ պաշտպանությունը կոռոզիայից: Որպեսզի այդ բոլոր գործողությունները կատարվեն ամբողջ ծավալով, անհրաժեշտ է ընտրել ճիշտ շարժիչային յուղ, որը կհամապատասխանի ձեր շարժիչին՝ բոլոր ցուցանիշներով։ Հետեւաբար, ճիշտ ընտրության համար անհրաժեշտ է խուսափել անհիմն առաջարկություննից եւ չառաջնորդվել միայն գնով, այլ կատարել ընտրություն ելնելով արտադրող գործարանի պահանջներից:
Որպես կանոն, յուրաքանչյուր շարժիչի համար կա յուղերի պատրաստի ցուցակ, որոնք հարմար են կոնկրետ շարժիչին և չեն առաջացնի վաղաժամ մաշվածություն և նագարի ձևավորում։ Այս ցանկով կարելի է առաջնորդվել պլանային սպասարկումների ընթացում: Գտնել հարմար յուղ ձեզ կօգնի ինտերնետը կամ պաշտոնական դիլերը, որը պարտավոր է օգնել մեքենայի սեփականատիրոջը՝ անկախ մեքենայի վազքից, գտնվելու վայրից եւ ՏՍ կեստից, որտեղ մեքենան սպասարկվում է:

© 2020 Ստանդարդ Օիլ