5 սխալ շարժիչային յուղի փոխարինման դեպքում, որոնք կատարում են բոլոր վարորդները
Նման պարզ և հանրաճանաչ գործողությունը, ինչպիսին է շարժիչային յուղի փոխարինումը, մինչ օրս բազմաթիվ հարցեր է առաջացնում ։ Միայն մեկ դոգմա մնում է ընդմիշտ: Մեքենայի սեփականատիրոջ խնայողությունը և սպասարկողի ագահությունը միշտ հանգեցնում են շարժիչի «մահվան»: Թե ինչպե՞ս փրկել ավտոմեքենայի ամենաթանկ հանգույցներից մեկը վաղաժամ ծերացումից եւ արագ շարքից դուրս գալուց՝ կուսումնասիրենք այս նյութում:
Հենց որ մարդկությունը գլխի ընկավ շարժիչի մեջ հեղուկ լցնել՝ շարժվող դետալների շփման ուժը նվազեցնելու համար, միանգամից սկսեցին ի հայտ գալ տարբեր հարցեր. ի՞նչ յուղ լցնել և որքա՞ն հաճախ փոխել, որտե՞ղից և ինչպե՞ս գնել, ինչպե՞ս տնտեսել։ Միեւնույն ժամանակ, գործարանային առաջարկությունները համարյա թե ոչինչ չեն նշանակում: Տարբեր շահագործական եւ կառավարման ձեւը, վարորդի պահանջները, ջերմաստիճանի ասպեկտները եւ ցանկալի բնութագրերը պարզապես անհնար է հաշվի առնել միջինացված ձևով եւ ամփոփել մեկ հայտարարի տակ: Չէ՞ որ կա նաև հավերժական ցանկություն ստանալ ավելին՝ վճարելով ավելի քիչ…
Սակայն, փխրուն, բարդացված կառուցվածքով ժամանակակից շարժիչները պահանջում են ավելի շատ ուշադրություն եւ ավելի հաճախ են ձեզ իմաց տալիս իրենց մասին: Հետեւաբար, շարժիչի վաղաժամկետ շարքից դուրս գալու խնդրի հետ, այնուամենայնիվ, բախվում են բացարձակապես բոլոր փորձառու ավտոմեքենաների սեփականատերերը: Ինչի՞ց է պետք սկսել, որպեսզի խուսափել ուժային ագրեգատի նորոգման խելահեղ ծախսերից:
1.Տնտեսե՞լ ես, վճարիր:
Ցանկացած շարժիչային յուղ բաղկացած է հիմնական յուղից եւ հավելանյութերից, որն արտադրող գործարանն ավելացնում է հիմքի որոշ հատկությունների բարելավման համար: Եթե հիմնային յուղը ցածր որակի է, ապա ոչ մի հավելանյութ եւ բարելավող բաղադրիչներ չեն օգնի, նման յուղն իր հատկությունները կկորցնի արդեն 5000-6000 կիլոմետր վազքից հետո: Այստեղից էլ, ի դեպ, ձեւավորվել է այն գաղափարը, որ ավելի լավ է գնել էժան յուղ, բայց ավելի հաճախ փոխել այն:
Հանքային յուղը պատրաստվում է նավթից, իսկ սինթետիկ յուղը՝ գազից, կատալիտիկ սինթեզի միջոցով։ Եթե խառնեք առաջինը եւ երկրորդը՝ 75% - 25% համամասնությամբ, ապա կստացվի կիսասինթետիկ յուղ: Սինթետիկ յուղերը տարբերվում են հանքային յուղերից՝ ավելի բարձր ջերմաստիճանային պաշարով, նրանք սկսում են սառել -50 աստիճանից եւ պահպանում են անհրաժեշտ մածուցիկությունը նույնիսկ 100 աստիճանի նշագիծը հաղթահարելուց հետո: Բացի այդ, սինթետիկ յուղերն ավելի քիչ են նագար ձեւավորում շարժիչի աշխատանքային խցերում, գրեթե չեն գոլորշանում եւ չեն այրվում: Դրա համար էլ զգալիորեն ավելի թանկարժեք են ։
Եթե դուք խառնեք տարբեր արտադրողների յուղեր, ապա շարժիչի մեջ կարող է ձեւավորվել չլուծվող նստվածք, որն արագ կերպով կհանգեցնի շարժիչի խափանման: Հետեւաբար, դուք կարող եք ավելացնել միայն այն շարժիչային յուղը, որը նախկինում լցված է եղել: Նույնիսկ նման հիմքերով յուղերը կարող են ունենալ հավելանյութերի տարբեր փաթեթներ, ինչի հետևանքով ռեակցիայի մեջ կարող են մտնել և առաջացած խառնուրդը կարող է կորցնել իր կարևոր հատկությունները:
2. Չգիտե՞ս, ռիսկի մի դիմիր:
Որպեսզի մեքենայի շարժիչում խնդիրներ չառաջանան, ապա նոր ձեռք բերված, օգտագործված ավտոմեքենայի շարժիչն անհրաժեշտ է մաքրել հատուկ լվացման յուղով կամ լվացող հավելանյութի միջոցով, որը կհեռացնի նախկին շահագործական հետքերը և "հին յուղեր" մնացորդները։
Շարժիչի լվացման գործընթացից հետո, երբ արդեն նոր յուղը պետք է լցնել շարժիչի մեջ, անհրաժեշտ է փոխարինել նաև յուղի զտիչը: Քանի որ դրանում կուտակվում են յուղի մեջ առկա "օտար մասնիկներ", մշակված յուղի և այլ արգասիքների հսկայական քանակություն, որոնք հետագայում չպետք է անցնեն շարժիչի յուղման համակարգ։ Նման կանխարգելիչ գործողությունը թույլ կտա ավտոմեքենան շահագործել նորմալ ռեժիմով՝ առանց որեւէ ռիսկերի:
Այսպիսով խորհուրդ չի տրվում ավտոմեքենան շահագործել շարժիչում նագարի առկայությամբ. հատուկ լվացող միջոցներով յուղերով կանոնավոր մաքրումը լավագույն ձեւն է յուղման համակարգի անխափան և հուսալի աշխատանքի ապահովման:
Շատ արհեստավորներ ունեն կասկածներ տարբեր մաքրող նյութերի վերաբերյալ. օրինակ՝ K2 MOTOR FLUSH-ի հիմքում արդյունավետ մաքրող հավելումների փաթեթ է, ուստի այն ոչ միայն չի վնասում, այլ ունի նաև օգտակար առավելություններ: Այն կիրառումից հետո ցանկացած նստվածք հեշտությամբ հեռացվում է: Շարժիչը մնում է մաքուր և աշխատում է ավելի երկար:
Իսկ DYNAMAX OIL SYSTEM CLEANER-ը վերացնում է վառելիքի համակարգի աղտոտվածությունը։ Բարելավում և կայունացնում է մխոցների ճնշումը։ Կանխում է նոր յուղի աղտոտումը։ Նվազեցնում է աղմուկը և բարելավում այրման արդյունավետությունը։
Նկարներում Դուք կտեսնեք շարժիչի տեսքը նյութի կիրառումից առաջ և հետո:
Միջոցներն ավելացնել յուղման համակարգում առկա յուղին, երբ շարժիչը անջատված է, միացրած պահել շարժիչը 15 րոպե, այնուհետև փոխել յուղը։