ԻՆՉՊԵ՞Ս ՎԵՐԱՑՆԵԼ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՆԵՐԿԻ ՔԵՐԾՎԱԾՔՆԵՐԸ

Խորհուրդներ/ 05.07.2019 / STANDARD OIL/ 1553

 Դուք պարբերաբար լվանում եք եւ խնամում ձեր մեքենան, հոգ եք տանում, որ այն երկար պահպանվի գերազանց վիճակում, սակայն որոշ ժամանակ անց նկատում եք քերծվածքներ, որոնք  փչացնում են ձեր մեքենայի տեսքը եւ փայլը ...

Ինչի՞ց են առաջանում քերծվածքներ

 Առաջին գործոնը, որը նպաստում է քերծվածքների առաջացմանը`մեխանիկական ազդեցությունն է՝ քերծվածքներ մեքենայի բանալուց դռան բռնակի մոտ, ավտոմեքենայի  տանիքին՝ ծառերի ճյուղերից հետքեր և այլն:

 Երկրորդը՝ ավտոմեքենայի ոչ ճիշտ խնամքն է` լվացման, չորացման, հետևանքով առաջացած քերծվածքներն են (օրինակ՝ձմռանը սառած ձյունը քերելով են հեռացնելիս):

 Երրորդը՝ ավտոմեքենայի ներկը ունի օքսիդանալու հատկություն, որը տեղի է ունենում արևի և  ջրի ազդեցությունից, շատ հաճախ քերծվածքներ առաջանում են նաև ներկի քայքայման հետևանքով:

 Քերծվածքներից խուսափելու համար՝ անհրաժեշտ է ավտոմեքենան լվալու ժամանակ պարբերաբար կիրառել նաև  մասնագիտական, պաշտպանիչ խնամքի միջոցներ, ոսկ:  Ավտոմեքենայի գույնի և արտաքին մակերեսի վերականգնման համար  շատ կարևոր է նվազագույնը տարին երկու անգամ  հեռացնել քերծվածքները և չթողնել որպեսզի խորանա և վնասի մետաղը:

 Քերծվածքների հեռացման երկու հիմնական տարբերակ ենք առանձնացնում` ձեռքով և պոլիշերի միջոցով:

 

 

 Ո՞ր մեթոդը կիրառել, պոլիշ թե ձեռքով

 

 Հասկանալու համար պետք է նախ հստակեցնել, թե որ շերտն է վնասված: Ներկը ունի երեք հիմնական շերտ` հիմնային, բազա և արտաքին փայլուն շերտ: Բնականաբար անզեն աչքով տեսանելի են արտաքին շերտի հետքերը, որ մեխանիկական վնասման ճանապարով են առաջանում և դեռևս խորը քերծվածքներ չեն. այս դեպքում ձեռքով հնարավոր է ցանկալի արդյունք ստանալ: Երբ հետքերը ակնհայտ խորն են` անհրաժեշտ է մասնագետի միջամտություն: Ձեռքով պոլիշը ավելի անվտանգ է , քանի որ մեր ձեռքերը բավականաչափ ուժեղ չեն ներկի համար: Մենք կարող ենք ընտրել մածուկ կամ լոսյոն՝ ընտրությունը կախված կլինի ներկի վիճակից: Լոսյոնը ավելի ագրեսիվ է, եւ մեզ համար շատ ավելի հեշտ կլինի ազատվել մակերեսային քերծվածքներից: Նշենք, որ լոսյոնը հեռացնում է քերծվածքները ընդմիշտ:

 Այսպիսով, կարևոր է ընտրել այնպիսի ոսկ, որը ոչ թե կքողարկի, այլ կվերացնի վնասված մակերեսը:

 

 

 Ինչպե՞ս ճիշտ ձեռքով պոլիշ անել

Անհրաժեշտ է նախապես լվալ ավտոմեքենան, յուղազերծել մակերեսը, այնուհետև՝ տարածել հեղուկ ոսկը սպունգի միջոցով քերծված հատվածներում: Հեղուկ ոսկի ավելցուկները հեռացնել չոր կտորի միջոցով:Կրկնել անհրաժեշտության դեպքում:

Ինչպես ճիշտ կիրառել` դիտեք հոլովակում: