ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ՇԱՐԺԻՉԻ ՅՈՒՂԸ

Փաստեր/ 20.02.2019 / STANDARD OIL/ 1093

       Յուրաքանչյուր վարորդի կամ ոլորտի հետ առնչություն ունեցողի համար կարևոր է իմանալ, թե ինչ թույլատրագրեր ունի այն յուղը, որն օգտագործում կամ պատրաստվում ենք օգտագործել: Դա առաջին  և կարևոր հավաստումն է յուղի որակի և դասի: Մեր ընկերությունը ևս առաջնորդվում է  դրանով և կարևորում, որ մեր սպառողը լինի իրազեկված և կարողանա տարբերել իրականը՝ կեղծից: Այս հոդվածում կանդրադառնանք API (American Petroleum Institute)-ի որակի հաստատման և դասակարգման համակարգին:
   API- Շարժիչային յուղերի դասակարգման այս համակարգը ստեղծվել է 1969 թվականին Վառելիքի Ամերիկյան Ինստիտւտի կողմից (American Petroleum Institute):
   API- ը շարժիչային յուղերը բաժանում է 2 մասի՝ բենզինային ու դիզելային շարժիչների համար: Վերջիններս հաստատում են  յուրաքանչյուր դասի ավտոյուղերի որոշակի հատկություններն ու որակները:
   Շարժիչային յուղի API համակարգով դասը նշվում է պիտակի վրա, օրինակ այսպես՝ API SJ կամ API SJ/CF-4:
   Շարժիչային յուղի պիտակի վրա API որևէ դասակարգչի բացակայությունը նշանակում է, որ այդ ավտոյուղը չունի API հավաստագիր, ինչը և կարող է որակային հատկանիշների հետ կապված կասկածներ առաջացնել:
   API դասակարգչի ծածկագրման առաջին տառը ցույց է տալիս յուղի տեսակը՝
   «S» - բենզինային շարժիչների ավտոյուղեր,
   «C» - դիզելային շարժիչների ավտոյուղեր
     Հաջորդող երկրորդ տառը նշում է շարժիչի յուղի կատարողականության մակարդակը (А, В, С, D, E, F, G, Н) , ըստ այբբենական հաջորդականության:
   Եթե շարժիչային յուղը շարժիչների երկու տեսակներում էլ  կարելի է օգտագործել, ապա այդպիսի յուղին վերագրվում է երկու դաս՝ դիզելային ու բենզինային շարժիչների համար: Յուղի պիտակի վրա այդ դասերը առանձնացվում են կոտորակով, օրինակ API SJ/CF-4: Ընդ որում, առաջինը նշվում է յուղի այն դասը, որը առավել նախընտրելի է կիրառմանը (ըստ արտադրողի):   Ժամանակակից տեխնոլոգիական զարգացումները նաև այս ոլորտում  ունեն իրենց անդրադարձը:  Տարեց տարի ավտոարտադրողները շարժիչային յուղերին նոր պահանջներ, հատկանիշներ  են առաջադրում: Ինչը և հանգեցնում է անընդմեջ դասերի կատարելագործմանը և լրացմանը:
Հ.Գ. Հաջորդիվ Ձեզ կներկայացնենք մյուս որակի հաստատման համաշխարհային համակարգերը:


© 2019 Ստանդարդ Օիլ