ԻՆԴՈՒՍՏՐԻԱԼ ՅՈՒՂԵՐ

Հետաքրքիր/ 28.12.2019 / STANDARD OIL/ 1206

 Ընդհանուր նշանակության հանքային արդյունաբերական յուղերը և քսանյութերը կիրառվում են ուղղատու, սահքի և ճոճվող հանգույցներում, ատամնավոր շարժահաղորդակներում, առանցքակալներում և շարժիչներում, որոնց շահագործումը չի նախատեսում մասնագիտացված արտադրանքի կիրառում:

 Ինդուստրիալ յուղերի արտադրության համար օգտագործում են Էմբիրական, Արևելյան և այլ տեսակի նավթ։ Ինդուստրիալ յուղերը, երբեմն որպես հավելում, պարունակում են բուսական յուղեր, ինչպիսիք են գերչակի, մանանեխի յուղերը, ինչպես նաեւ հակակոռոզիոն եւ այլ հավելանյութեր, որոնք բարելավում են յուղերի գործառնական հատկությունները: Տեսականին անընդհատ փոխվում է եւ համալրվում է նոր ապրանքանիշերով, մասնավորապես, ավելի ու ավելի մեծ տարածում են ստանում սինթետիկ յուղերը, ինչպիսիք են՝ սիլիկոնային, պոլիմերային եւ ֆտորածխաջրածնային յուղերը:
Ըստ մածուցիկության ինդուստրիալ յուղերը բաժանվում են՝ թեթեւ, միջին եւ ծանր տեսակների. 
Թեթեւ ինդուստրիալ յուղեր - մածուցիկությունը 50°C – ի դեպքում 510 սՍտ (1 սՍտ = 10 մ2/վրկ), օգտագործվում են մինչեւ 25°C, բարձր արագության և ցածր բեռնվածքների պայմաններում աշխատող մեխանիզմների յուղման համար: Այս խումբը ներառում է՝ Л (велосит) եւ T (вазелин) տեսակները, օգտագործվում է պտտական մեքենաներում, տեքստիլ արդյունաբերության մեքենաներում, շպինդելային մետաղամշակման հաստոցներում եւ ցածր հզորության բարձր պտուտաթվեր ունեցող շարժիչներում: Տարանջատիչ Л տեսակի յուղն օգտագործվում է կարի, տրիկոտաժի եւ այլ թեթև մեքենաների համար: МВП սարքավորումների յուղը (մինչև -60°C) նախատեսված է հսկիչ-չափիչ սարքերի եւ այլ նմանատիպ հանգույցների յուղման համար: 
Միջին ինդուստրիալ յուղեր - մածուցիկությունը 50°C – ի դերքում 10-50 սՍտ, օգտագործվում են մինչեւ -30 °C, միջին արագությամբ եւ բեռնային ռեժիմներում գործող մեխանիզմների յուղման համա: Այս խումբը ներառում է՝ վերետյոնային, մեքենայական ինչպես նաեւ տարանջատիչ T տեսակի եւ տելեգրաֆային յուղերը: Այս յուղերն օգտագործվում են բազմաթիվ ոլորտներում (թեթեւ մետալուրգիա եւ այլն), մասնավորապես, դրանք օգտագործվում են ցածր հզորության Էլեկտրաշարժիչների առանցքակալների յուղման եւ մետաղամշակման հաստոցների հիդրոհամակարգերում օգտագործման համար:
Ծանր ինդուստրիալ յուղեր – մածուցիկությունը 100°C – ի դեպքում 10-30 սՍտ, համեմատաբար բարձր սառեցման ջերմաստիճան ունեցող յուղեր, որոնք օգտագործվում են արդյունաբերական սարքավորումների յուղման համար, աշխատում են ցածր արագության եւ մեծ բեռնվածքների պայմաններում: Այդպիսի պայմաններ են դարբնոց - մամլո սարքավորումներիում, որդնակավոր եւ ատամնավոր փոխանցումներում եւ այլն:
 

Բացի այս երեք խմբերը, ինդուստրիալ յուղերը ներառում են նաեւ գործիքների եւ չափման սարքավորումների յուղեր, որոնք ունեն համեմատաբար բարձր մածուցիկության (10-20 սՍտ 50°C – ի դեպքում) եւ ցածր սառեցման ջերմաստիճան (մինչեւ -70°C), տուրբինային յուղեր՝ ջրի գոլորշու տուրբինների առանցքակալների եւ օժանդակ մասերի յուղման համար (մածուցիկությունը 50°C – ի դեպքում 20-50 սՍտ, աշխատում են մինչեւ -15 °C), որոնք նախատեսված են բարձր հակաօքսիդացման եւ դեէմուլգեն կարողությունն ապահովելու համար, կոմպրեսորային յուղեր՝ մխոցային եւ ռոտացիոն կոմպրեսորների եւ օդամղիչների համար, բնութագրվում են մեծ կայունությամբ, բարձր բռնկման ջերմաստիճանով (210 - 270°C) եւ բարձր մածուցիկությամբ (10-20 սՍտ 100°C – ի դեպքում): Վերջին խմբին են պատկանում նաև սառնարանային մեքենաների յուղերը: Ամոնիակային և ածխաթթու կոմպրեսորների համար օգտագործվում են ХА (фригус) յուղը, ֆրեոնային կոմպրեսորների համար ՝ ХФ - 12 (մինջև -40°C) և ХФ - 22 (մինջև -60°C) յուղերը: 

 

Հատուկ խումբ են կազմում ինդուստրիալ-հիդրավլիկ յուղերը, որոնք օգտագործվում են որպես աշխատանքային հեղուկներ տարբեր հիդրոհամակարգերում, օրինակ՝ մեքենաների արգելակման համակարգերում, հաստոցների հիդրոհաղորդիչներում։  Բոլոր այդ յուղերն ունեն ցածր (մինչեւ -70°C) սառեցման ջերմաստիճան, բարձր զտման աստիճան եւ դիմացկուն են օքսիդացմանը: Նույն խումբը ներառում է նաև յուղեր, որոնք օգտագործվում են որպես աշխատանքային հեղուկ՝ ֆորվակուումային եւ բարձր վակուումային գոլորշու պոմպերում:
Առավել տարածված են արդյունաբերական И-40A եւ И-20A յուղերը, որոնք հանդիսանում են նավթամթերքների մնացորդային, ծծմբային եւ փոքր-ինչ մոլեկուլային միացությունների թորման խառնուրդ, չեն պարունակում լրացուցիչ հավելանյութեր:
 

Արդյունաբերական յուղեր И-40A - ն, և И-20A - ն բնութագրվում են միջին մածուցիկությամբ եւ կարող են օգտագործվել ոչ միայն ավտոմոբիլային մեխանիզմների, այլեւ տարբեր մեխանիկական ագրեգատների եւ հանգույցների, նույնիսկ բաց մեխանիզմների յուղման համար:
Հանքային յուղերի այս խումբը բնութագրվում է բազմաթիվ առավելություններով.
•    Ապահովում են շփման նվազեցում;
•    Նվազագույնի են հասցնում կոնտակտային զույգերի մաշվածությունը;
•    Պաշտպանում են հանգույցները/դետալները քայքայիչ գործընթացներից;
•    Բարձրացնում են ջերմության հեռացումը շփման հանգույցներից;
•    Նպաստում են աղտոտված մակերեսների մաքրմանը:
Անհրաժեշտության դեպքում, И-20A PTC եւ այլ "И" շարքի յուղեր կարելի է փոխարինել լեգիրացված ИГП շարքի յուղերով:
Արդյունաբերական յուղերի մածուցիկ ջերմաստիճանային հատկությունները հստակ պայմանավորում են դրանց կիրառումը միջին, ցածր եւ բարձր ջերմաստիճանների միջակայքում՝ -15 – ից + 45 C:
Կոմպիլացնելով տարբեր աստիճանի մածուցիկության յուղեր, կարելի է հասնել անհրաժեշտ ունիվերսալ պարամետրերի, սակայն տարբեր արտադրողների յուղերը խառնել չի կարելի: Օրինակ, И-20A Vitex յուղը կարող է խառնվել միայն Vitex արտադրանքի այլ ինդուստրիալ յուղի հետ:
© 2020 Ստանդարդ Օիլ