5 ՊԱՏՃԱՌ, ԹԵ ԻՆՉՈՒ ԿԻՐԱՌԵԼ ԿԵՐԱՄԻԿԱԿԱՆ ԾԱԾԿՈՒՅԹ
Յուրաքանչյուր մեքենա իր սեփականատիրոջ համար լավագույնն է և արժանի է հատուկ խնամքի և պաշտպանության: Դժվար է արտաքին ներգործությունների պայմաններում պահպանել մեքենայի լաքապատ մակերեսի լիարժեք տեսքն ու փայլը:
Կարևոր է իմանալ կերամիկական մակերեսի խնամքի և պաշտպանության հիմնական առանձնահատկությունները: Ձեզ ենք ներկայացնում կերամիկական ծածկույթ առաջացնող խնամքի միջոցները կիրառելու 5 հիմնական պատճառ:
Պատճառ #1: Արդյունք 5 տարիների ընթացքում
Կերամիկական ծածկույթը առանձնանում է իր երկարակեցությամբ և տարբերվում է մյուս ծածկույթներից իր կարծրությամբ, հարթությամբ և դիմացկունությամբ:
K2 Gravon Set նյութ օգտագործելիս մակերեսին ստեղծվում է 2-3 մմ հաստությամբ պաշտպանիչ թաղանթ, որը պաշտպանում է ներկը արտաքին գործոնների ազդեցությունից: Այնպիսի գործոններից, ինչպիսիք են`
• մեխանիկական ազդեցությունները,
• քերծվածքները,
• անձրևից առաջացող հետքերը,
• ուլտրամանուշակագույն ճառագայթները,
• ծառերից առաջացող հետքերը,
• ճանապարհային աղերը:
Կերամիկական խնամքի միջոցների օգտագործումը կկանխի քերծվածքների առաջացման վտանգը, արդյունքում, նվազեցնելով լաքապատ մակերեսի հաճախակի վերականգնման անհարժեշտությունը:
Պատճառ #2 Դուք ինքներդ կարող եք իրականացնել խնամքը
Երբ պետք է վերացնել լաքապատ մակերեսի վրա առաջացած հետքերը և քերծվածքները, մենք կարող ենք լուծել խնդիրը ինքներս կամ դիմել համապատասխան մասնագետի:
Ժամանակաից կերամիկական խնամքի միջոցները հնարավորություն են տալիս կիրառել այն ինքնուրույն: Պետք է տիրապետել կիրառման կանոններին և քայլերի ճիշտ հաջորդականությանը:
Կերամիկական մակերեսի խնամքը կազմված է 5 հիմնական քայլերց.
ՔԱՅԼ 1. Մինչև կերամիկական նյութի կիրառումը կարևոր է մակերեսի մանրակրկիտ մշակումը, օրինակ՝ K2 T6 Klinet- ի միջոցով:
ՔԱՅԼ 2. Թափահարեք սրվակը և 6-8 կաթիլ տարածեք չոր կտորի վրա: Չմոռանաք առաջին անգամ խոնավեցնել կտորը :
ՔԱՅԼ 3. Տարածել մակերեսին խաչաձև շարժումներով 50×50 սմ տրամագծով, համաչափորեն:
ՔԱՅԼ 4. Թողնել երկու րոպե, որի ընթացքում պետք է արդեն գույնը փոփոխվի (20°C ջերմաստիճանային պայմաններում): Կարևոր է բաց չթողնել գույնի փոփոխման պահը , որի ժամանակ պետք է սկսել փայլեցնել մակերեսը կտորի միջոցով (բարձր ջերմաստիճանը կրճատում է չորացման ժամանակահատվածը):
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Թույլ մի տվեք, լաքապատ մակերեսին նյութի չորացում:
ՔԱՅԼ 5. Առաջին շերտը տարածելուց և փայլեցնելուց հետո սպասեք առնվազն 1 ժամ և կրկնեք 2- 5 քայլերը (առավելագույն դիմացկունության համար տարածեք 3 շերտ):
Պատճառ #3 ապահովում է լաքապատ մակերեսի հայելային փայլը
Այս ամենը իրականացնելուց հետո լաքապատ մակերեսը ստանում է յուրահատուկ և տարբերվող փայլ և թափանցիկություն: Կարևոր չէ մեքենան նոր է, թե հին` միևնույն է արդյունքը լինելու է զարմանալիորեն տարբերվող:
Պատճառ #4: վերացնում է կեղտը
Ի՞նչ է նշանակում հիդրոֆոբ ծածկույթ և որո՞նք են վերջինիս առավելությունները:
Այս հարցի պատասխանը ևս հաստատում է այն պնդումը, թե ինչու է անհրաժեշտ կիրառել կերամիկական ծածկույթ առաջացնող խնամքի միջոցներ:
Հիդրոֆոբ հատկությունը պաշտպանում է մակերեսը ջրի և կեղտի մոլեկուլներից` ապահովելով իդեալական արդյունք, կրճատելով հաճախակի ավտոլվացումը: Ճիշտ ընտրելով և կիրառելով կերամիկական նյութը դուք կարող եք ապահովել մինչև 5 տարի երաշխիք` չմոռանալով երեք կամ վեց ամիսը մեկ պարբերաբար կրկնել պրոցեսը:
Պատճառ #5: Նախատեսված է Ոչ միայն լաքապատ մակերեսների համար
Կերամիկական ծածկույթը ոչ միայն պաշտպանում է ավտոմեքենայի արտաքին ծածկույթը, այլև կարող ենք օգտագործել պատուհանների, միջադիրների, պլաստմասե և քրոմապատ դետալների և լուսարձակների համար: Ապահովելով ավտոմեքենայի համալիր պաշտպանություն:
Միշտ տարբերվելու և առանձնանալու համար անհրաժեշտ է ընտրել համապատասխան խնամքի միջոց և հետևել կիրառման ճիշտ կանոներին:
© 2020 Ստանդարդ Օիլ