ՁԵՌՆԱՐԿ. Ինչպե՞ս քայլ առ քայլ ճիշտ տարածել ոսկը մեքենայի լաքի վրա

Հետաքրքիր/ 25.03.2021 / STANDARD OIL/ 1221

   Ցանկացած լաք ժամանակի ընթացքում կորցնում է իր փայլը, և կապ չունի, թե այն լվանում ենք առանց շփման ավտոլվացման կետերում, թե խոզանակով: Չնայած, խոզանակով լվանալու դեպքում փայլի կորուստը տեղի է ունենում ավելի արագ: Կա հեշտ տարբերակ մեքենայի փայլը վերականգնելու համար, դա՝ մեկ տուփ բարձրորակ ոսկ և մի քանի րոպե ազատ ժամանակ: Արդյունքը կաող է Ձեզ զարմացնել:
   Քայլ 1. Ստուգեք լաքապատ մակերեսի վիճակը:
   Սկսենք նրանից, թե արդյո՞ք լաքը պատրաստ է մշակման: Ինչու՞: Լաքն առանց թերությունների, մաքուր և յուղազերծված թույլ կտա ոսկին ստեղծել ավելի պինդ կապ մակերեսի հետ, այդ կերպ ոսկի արդյունքն ավելի երկար կտևի:
Մանրակրկիտ լվանալուց հետո անհրաժեշտ է ստուգել լաքապատ մակերեսի վիճակը: Ինչպե՞ս դա անել: Ձեռքին հագեք մեկանգամյա օգտագործման փայլաթիթեղե (целлофан) ձեռնոց և շարժեք մատի ծայրով թափքի վրա, այդպես ավելի ակնհայտ կլինի լաքի անհարթությունները:


   Քայլ 2. Պատրաստում ենք լաքը ոսկի համար
   Եթե առաջին քայլի կարիքը չկար, քանի որ ակնհայտորեն զգացվում էր մակերեսի անհարթությունները, ապա արժե ծախսել ժամանակ լաքը պատրաստելու համար:
   Նախ և առաջ սկսում ենք բոլոր արատների չեզոքացումից: Մենք կարող ենք մաքրել դրանք ձեռքով հարթեցնող մածուկի կամ մասնագիտական հարթեցման միջոցների (полировка), երկրորդ տարբերակն ավելի հարմար է նրանց համար, ովքեր չունեն փորձ, քանի որ սխալ հարթեցումը կարող է բերել շատ վնաս:
   Տեղին է նաև հիշեցնել, թե որտեղ ենք քսելու ոսկը: Նախընտրելի է դա անել ստվերոտ տեղ կամ կտուրի տակ, արգելվում է արևի ուղիղ ճառագայթների տակ: Լաքը պետք է լինի սառը: Պարաֆինը չեն տարածում տաք մակերեսի վրա:
   Մինչ սկսելը, անհրաժեշտ է համոզվել, որ մենք արդեն իսկ ազատվել ենք նախորդ ծածկույթի հետքերից և մնացորդներից: Դրանում մեզ կօգնեն հատուկ յուղազերծող միջոցներ, ինչպիսիք են օրինակ K2 Klinet-ը:
   Քայլ 3. Ի՞նչ է մեզ անհրաժեշտ
   Անհրաժեշտ պարագաները՝ սպունգ և լաթ: Մեքենայի ոսկի համար մի օգտագործեք խոհանոցային սպունգեր կամ լաթեր, կամ հատկապես հին շորերից մնացաց կտորներ: Միկրոֆիբրե լաթը, շնորհիվ իր կառուցվածքի, չի հանգեցնի հավելյալ քերծվացքների, ինչը չենք ասի խոհանոցային պարագաների մասին:


   Քայլ 4. Տարածեք ոսկը սպունգի միջոցով
   Ոսկը հարմար է տարածել հատուկ սպունգով, ինչպիսին է Aplikator Pad-ը: Կարևոր է, որ ոսկը հաստ շերտով չքսվի: Ընդհանրապես, կարելի այն տարածել նաև ձեռքով, դրա համար կարևոր է, որ ոսկը լինի բարձրորակ, որը չի վնասի ձեռքի մաշկը, ինչպես նաև, այդպես էլ ավելի արագ կտարածեք:


   Կարևոր է, որ չշտապեք, և չփորձեք տարածել ոսկը մակերեսի վրա միանգամից: Խոսքը այն մասին է, որ անհրաժեշտ է տարածված ոսկը փայլեցնել 3-5 րոպե անց: Դա այն պահն է, երբ ոսկը չի թողնի հետքեր մատով դիպչելիս: Հակառակ դեպքում սպասեք փոքր ինչ:


   Քայլ 5. Փայլեցնում ենք մինչև հայելային արդյունք
   Փայլեցնել անհրաժեշտ է շրջանաձև շարժումներով, Դուք պետք մի փոքր ուժ գործադրեք, բայց շատ չէ, որպեսզի չվնասեք թափքը:               Արդյունքը պետք է լինի հայելային և էլ ավելի խորացված գույն: Եթե բոլոր գործողությունները կատարել եք ճիշտ և ուշադիր, պաշտպանիչ շերտը կլինի պինդ և կպաշտպանի այն մինչև մի քանի լվացում, անգամ մի քանի ամիս: Ինչպես նաև այն կունենա ջուր և կեղտ վանող հատկություն, ինչը կնվազեցնի թափքի կեղտոտվածության հաճախականությունը:


   Իսկ ինպե՞ս իմանալ պաշտպանիչ շերտի որակը: Դրա համար հերիք է ցանել մակերեսի վրա ջուր: Ինչքան ավելի լավն է ոսկը, այդքան ավելի ուժեղ է նրա ջուր վանող հատկությունը: Մակերեսի վրա հայտնված ջրի կաթիլը վանվում է, և ձեռք է բերում գնդի նման տեսք: 
   Շնորհիվ ջուր և կեղտ վանող հատկության, լաքն ավելի հեշտ է լինում լվանալ և չորացնել:


   Քայլ 6. Ոսկապատելուց հետո
   Ոսկը տարածելուց և փայլեցնելուց հետո անհրաժեշտ է սպասել, որպեսզի նրա մասնիկները ստեղծեն ուժեղ կապ լաքի մակերեսի հետ: Ընդհանրապես դրա համար պահանջվում է մի քանի ժամ, ընդհուպ մինչև մեկ օր: Անհրաժեշտ է հիշել այդ մասին և, որ անմիջապես ավտոլվացման կետ տանելն այդքան էլ լավ միտք չէ:
   Քայլ 7. Եթե ոսկ, ապա լավագույնը 
   Կարնաուբյան ոսկն ավտոմոբիլային արդյունաբերության մեջ իսկական լեգենդ է, հատկապես երբ խոսքը լաքի փայլեցմանն է վերաբերում: Առեղծվածային կարնաուբյան ոսկն, այն ամենապինդ ոսկն է, որը ստացվում է բնական ճանապարհով: Այն ստանում են Բրազիլիայում աճող Copernicia cerifera ծառի տերևներից: Ի սկզբանե այն ունենում է բաց կանաչից մինչև կեղտոտ մոխրագույն, և միայն մաքրելուց հետո այն ստանում է դեղնավուն և սպիտակ: Այսպիսի  մշակված և բարձրորակ ոսկերը, ինչպիսին է օրինակ K2 Proton Hard Wax-ը, կարելի է տարածել ինչպես սպունգով, այնպես էլ պարզապես ձեռքով: