ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՅՈՒՂԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈւՄԸ

Փաստեր/ 28.03.2020 / STANDARD OIL/ 1520

  Շարժիչային յուղերը հիմնականում կիրառվում են ներքին այրման մխոցային և ռոտորային շարժիչների շարժվող մասերի միջև շփման նվազեցման համար: Շարժիչային յուղերը տարբերվում են բաղադրությամբ, մածուցիկությամբ, նշանակությամբ, շահագործման ջերմաստիճանային ռեժիմով և այլ հատկանիշներով: Բոլոր շարժիչային յուղերը բաղկացած են բազային յուղից և հավելանյութերից ՝ հատուկ հավելումներից, որոնք բարելավում են ապրանքային յուղի պարամետրերը: 
  Դասակարգման տեսակները
 Համաշխարհային շուկայում գոյություն ունեն շարժիչային յուղերի տարբեր դասակարգումներ, սակայն առաջին դասակարգումը սեզոնայինն է՝
 Ամառային յուղեր. շարժիչային յուղերի այս խումբը պետք է շահագործվի միայն շրջակա միջավայրի դրական ջերմաստիճանների դեպքում։ Բացասական ջերմաստիճանների դեպքում շարժիչի գործարկումը դժվար կլինի, կամ ամբողջովին անհնար՝ յուղի բարձր մածուցիկության պատճառով: Իսկ եթե, այնուամենայնիվ, շարժիչը գործարկվի, ապա կաշխատի դրա համար ոչ բարենպաստ ռեժիմով՝ բարձր մաշվածությամբ և վաղ թե ուշ շարքից դուրս կգա:
  Ձմեռային յուղեր. շարժիչային յուղերի այս տեսակը բավականին ջրիկ է, ինչը թույլ է տալիս օգտագործել դրանք բացասական ջերմաստիճանների դեպքում, քանի որ յուղը գրեթե չի պնդանում անգամ չափազանց ցածր ջերմաստիճանների դեպքում, սակայն ամառվա շոգին շարժիչի շահագործման ժամանակ, այս յուղերը դառնում են չափազանց ջրիկ և կարող են հանգեցնել ՆԱՇ – ի խափանմանը, քանի որ չեն կարող բավարար քսայուղում ապահովել:
  Համասեզոնային յուղեր. համասեզոնային շարժիչային յուղերի մեծ մասը ստացվում է ցածր մածուցիկության հիմնային յուղի խտեցմամբ՝ մակրոպոլիմերային հավելանյութերի միջոցով: Դրանք կարելի է շահագործել ձմռանը և ամռանը: Կախված շրջակա միջավայրի ջերմաստիճանից, համասեզոնային շարժիչային յուղի բնութագրերը փոխվում են: Նման ունիվերսալ յուղերը շատ հարմար են ժամանակակից շարժիչների համար:
Յուղերը դասակարգում են համաձայն հետևյալ ստանդարտների՝
•    ГОСТ (Ռուսաստան, Հայաստան, ԱՊՀ երկրներ),
•    SAE ( Ավտոմոբիլային Ինժեներների Ընկերակցություն, ԱՄՆ),
•    API (Նավթի Ամերիկյան Ինստիտուտ, ԱՄՆ),
•    АСЕА (Երոպական Ատոմոբիլային Կոնստրուտորների Ասոցիացիա),
•    JASO (Ճապոնական Ավտոմոբիլային Ստանդարտների Կազմակերպություն),
•    ILSAC (Քսայուղերի Հաստատման և Ստանդարտացման Միջազգային Կոմիտե):

ГОСТ 17479.1-2015 – ով շարժիչային յուղերը դասակարգվում են ըստ կինեմատիկ մածուցիկության:
SAE (Society of Automotive Engineers) J300 viscosity classification  դասակարգումն օգտագործվում է բարձր և ցածր ջերմաստիճանների դեպքում յուղի մածուցիկության (հոսքի դիմադրության) բնութագրման համար.
 

 

Շարժիչային յուղերի մածուցիկության կախումը շրջակա միջավայրի ջերմաստիճանից.

 

 

API (American Petroleum Institute) specifications

Շարժիչային յուղերի դասակարգման այս համակարգը ստեղծվել է 1969 թվականին՝ «Վառելիքի Ամերիկյան Ինստիտուտի» կողմից: Առօրյայում API դասակարգումը անվանում են նաև շարժիչային յուղերի որակի դասակարգում: Մասնավորապես, այս դասակարգումը շարժիչային յուղերը բաժանում է 2 մասի՝ բենզինային ու դիզելային շարժիչների համար: Այս տեսակներից յուրաքանչյուրի համար նախատեսված են որակի դասեր, որոնք, ըստ էության, յուրաքանչյուր դասի ավտոյուղերի որոշակի հատկություններն ու որակներն են նկարագրում: Շարժիչային յուղի API համակարգով որևէ դասի պատկանելը նշվում է պիտակի վրա, օրինակ այսպես՝ API SJ, API CF-4 կամ API SJ/CF-4: Պետք է նշել, որ շարժիչային յուղի պիտակի վրա API որևէ դասակարգչի բացակայությունը նշանակում է, որ այդ ավտոյուղը կամ ընդհանրապես չունի API հավաստագիր, կամ էլ վերջինիս վերագրված որակի դասը անհուսալիորեն հնացել է:
API դասակարգչի ծածկագրման առաջին տառը ցույց է տալիս յուղի տեսակը՝ "S" - բենզինային շարժիչների ավտոյուղեր, "C" - դիզելային շարժիչների ավտոյուղեր, երկրորդը նշում է շարժիչի յուղի կատարողականության մակարդակը (А, В, С, D, E, F, G, Н): Եթե շարժիչային յուղը շարժիչների երկու տեսակներում էլ  կարելի է օգտագործել, ապա այդպիսի յուղին վերագրվում է երկու դաս՝ դիզելային ու բենզինային շարժիչների համար: Յուղի պիտակի վրա այդ դասերը առանձնացվում են կոտորակով, օրինակ API SJ/CF-4, ընդ որում առաջինը նշվում է յուղի այն դասը, որը համապատասխանում է առավել նախընտրելի կիրառմանը (ավտոյուղի արտադրողի ցուցումով): Այսինքն, բերված օրինակում ավտոյուղը հիմնականում նախատեսված է բենզինային շարժիչների համար, բայց միևնույն ժամանակ արտադրողը թույլ է տալիս կիրառել այն նաև դիզելային շարժիչներում:
Տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց, ավտոարտադրողները յուղերին նորանոր պահանջներ են առաջադրում: Այդ պատճառով API դասերը մի քանի տարին մեկ լրացվում են:
 

API բենզինային յուղերի դասակարգումը.

 

 

API դիզելային յուղերի դասակարգումը.

 

 

ACEA շարժիչային յուղերի դասակարգումը.

 

 

JASO 2T specifications երկտակտ շարժիչային յուղերի դասակարգումը.

 

 

JASO 4T specifications քառատակտ շարժիչային յուղերի դասակարգումը.

 

 

ILSAC Oil Specifications շարժիչային յուղերի դասակարգումը.

 

© 2020 Ստանդարդ Օիլ