ՄԵՔԵՆԱՅԻ ԱՄԵՆԱՏԱՐԱԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՁՄՌԱՆԸ. ՄԱՍ 2

Խորհուրդներ/ 30.01.2020 / STANDARD OIL/ 887

4. Դիմապակին սառե՞լ է
  Առավոտյան՝ հատկապես ձմռանը, հաճախ ենք հանդիպում ձեռքով դիմապակու սառույցները մաքրել փորձող մարդկանց: Իսկ դա ոչ միայն ժամանակատար է, այլև կա շատ մեծ հավանականություն, որ ընթացքում այն կվնասվի: Իսկ կասկածելի հիմքով ու տնային պայմաններում ստացված միջոցներում հաշվի չեն առնվում ապակու կարծրությունն ու նրա բաղադրիչները, ինչպես նաև հարակից դետալների՝ ներկերի կամ ապակեմաքրիչի ռետինե դետալները, որոնք կարող են նույնպես վնասվել անորակ նյութերից: 
  DYNAMAX DE-ICER-ը ոչ միայն արագ և անվտանգ հեռացնում է սառույցը և բարձրացնում տեսանելիությունը, այլև ստեղծում է պաշտպանիչ շերտ ապակու վրա, որը կանխում է կրկին սառցակալումը:
  Իսկ անորակ նյութերի պատճառով, դիմապակին կարող է վնասվել, ինչպես նաև նվազի տեսանելիությունը պարունակության մեջ մտնող յուղերից: 


5. Վարելու ընթացքում տեսանելիությունը նվազու՞մ է
 Ինչպես գիտենք ցածր ջերմաստիճաններին վարելու ընթացքում դիմապակին սառցապատվում է, ինչն իր հերթին նվազեցնում է ճանապարհի տեսանելիությունը: Դիմապակի մաքրող ձմեռային հեղուկ ընտրելիս անհրաժեշտ է ընտրել այնպիսին, որը չի սառչի ավելի շուտ քան գրված է տուփի վրա, արդյունավետորեն կմաքրի կեղտն ու չի վնասի լաքապատ մակերեսները, ինչպես նաև չի խցանի ջրատար խողովակները:
 DYNAMAX SCREENWASH -40 –ն արդյունավետ միջոց է դիմապակին մաքրելու և պաշտպանելու համար: Այն դիմանում է մինչև -40 C ջերմաստիճանային պայմանների, մեծացնում ճանապարհի տեսանելիությունը, չի վնասում մաքրող ռետինե մաքրիչները, ճարպազատում և և հեռացնում է կեղտը:
 

 

6. Տաքացնե՞լ մեքենան
  Ձմռանը մեքենան տաքացնում են փորձելով տաքացնել խտացված յուղը: Սառը կամ խիտ յուղն ի վիճակի չէ նախատեսված ձևով յուղել շարժիչի ներքին մեխանիզմները, ինչը բարձրացնում է մաշվածության ռիսկը:
  Ի՞նչ անել եթե մեքենան տաքացնելու ժամանակ չկա:
  VmpAuto RESURS-ը պարունակում է պղնձի, անագի և արծաթի ակտիվ մասնիկներ: Այն շփվող մակերեսների վրա ստեղծում է շերտ, որը պահում է յուղը, այդպիսով կանխելով չոր շփումը շարժիչի սառը մեկնարկի ժամանակ, և չի փոփոխում յուղի հատկությունները:
  RESURS-ի առավելություններից է նաև այն, որ այն համապատասխանում է ցանկացած շարժիչների և յուղերի, նրա կիրառման ընթացքում շարժիչի հզորությունն ավելանում է 7%-ով, իսկ յուղի ծախսը նվազում է մինչև 5 անգամ: