ՄԵՔԵՆԱՅԻ ԱՄԵՆԱՏԱՐԱԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՁՄՌԱՆԸ. ՄԱՍ 1
Ձմռանը գրեթե բոլոր վարորդները հանդիպում են առօրյա խնդիրների, որոնք խլում են մեր ժամանակը, ինչպե՞ս խուսափել այդ խնդիրներից կամ ինչպե՞ս արագ վերացնել դրանք, կարդացեք ստորև:
1. Սառչո՞ղ ռետինե միջադիրներ
Բոլորիս ծանոթ է, թե ինչքան զգայուն են ռետինե դետալները ցրտին. դա ձմռանը հանդիպվող ամենահաճախակի խնդիրներից է: Դռների սառչելը դրանցից մեկն է. միջադիրների պաշտպանման և բացասական ջերմաստիճանին դիմադրողականության բարձրացման համար արդյունավետ միջոց է K2 SIL-ը: Այն թույլ կտա ոչ միայն առավոտյան առանց խնդիրների շահագործել ավտոմեքենան, այլև կկանխի հետագայում ռետինե միջադիրների լուրջ վնասվածքները, որոնց փոխարինումը կարող է լինել հոգսաշատ և ծախսատար:
Ռետինե միջադիրները խնամելիս պետք է հետևել ոչ միայն դռների, այլև օրինակ՝ բեռնախցիկի կամ այլ դետալների ռետինե մասերին:
2. Սառցակալա՞ծ կողպեքներ
Ցածր ջերմաստիճանային պայմաններում դժվարություններ առաջանում են ոչ միայն ռետինե դետալների հետ, այլև սառած կողպեքների հետ, երբ ցրտահարումից կողպեքի մեխանիզմն արգելափակվում է: K2 GERWAZY-ն կողպեքների համար հակասառեցնող հեղուկ է՝ նանոմասնիկների հիմքով, որն իր մեջ պարունակում է քսանյութեր, որոնք պաշտպանում են կոռոզիայից և կանխում հետագա սառեցումը: Նյութն ակնթարթորեն ներթափանցում է կողպեքի մեխանիզմի բոլոր անցքերը և փրկում Ձեզ անելանելի վիճակից:
Արդյունավետորեն գործում է անգամ -60 ºC ջերմաստիճանում:
Իսկ ի՞նչ սխալ են հաճախ գործում K2 GERWAZY կիրառողները: Պահում են այն ավտոմեքենայի մեջ, այլ ոչ թե տանը կամ ավտոտնակում, այո´, ցրտից արգելափակված դռներով մեքենայի մեջ: Պահեք այն տանը կամ ավտոտնակում))
3. Սառցակալող դիմապակի
Ընդհանրապես, մինչև ցուրտ եղանակների ժամանելը յուրաքանչյուր վարորդ պետք է զինվի մեքենայի համար ձմռանն անհրաժեշտ իրերով: Եվ իհարկե, բացի վերը նշվածներից չենք մոռանում նաև դիմապակի մաքրող ձմեռային հեղուկների մասին: K2 Claren -80 -ը դիմանում է անգամ -80 ºC ցրտին, և հենց այդ պատճառով է, որ ավտոսիրողները վստահում են K2 CLAREN-ին, որ այն ոչ միայն արդյունավետորեն կմաքրի դիմապակին, կհաղորդի հաճելի հոտ, չի վնասի ռետինե դետալները, այլև կկանխի հեղուկի սառցակալումը խողովակներում, ինչը կարող է հանգեցնել արդյունքում նրանց վնասմանը:
Ի դեպ, այն կիրառումից հետո ապակու վրա պաշտպանիչ շերտ է առաջացնում, որի շնոորհիվ մակերեսը մնում է հարթ և կանխվում է կեղտի նստվածքը: Իսկ ձյան և/կամ անձրևի ժամանակ ջուրն ավելի հեշտ է սահում ապակու մակերեսի վրա:
Claren: Ջուր համամասնության աղյուսակ՝
Շարունակելի…