ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈՍԿ
Ո՞ր մեքենայի ոսկն է նախատեսված նոր մեքենայի համար, ո՞րը 10-ամյա մեքենայի, ո՞րը սեւ, սպիտակ ներկով մեքենաների համար եւ այլն: Դրանք ընդամենը մի քանի օրինակ են այն հարցերի, որոնք փայլող մեքենաների յուրաքանչյուր սիրահար հարցնում է, երբ սկսում է մտածել իր մեքենայի փայլեցման մասին: Մենք կփորձենք բացատրել, թե ինչպե՞ս ընտրել ճիշտ ոսկը եւ ստուգել, արդյո՞ք վերոհիշյալ հարցերը իրականում ակտուալ են:
Նախևառաջ որոշելու համար, թե ինչ ոսկ օգտագործել, պետք է որոշել մակերեսի վնասվածության աստիճանը: Ինչու՞: Քանի որ կախված մակերեսից, վնասվածության աստիճանից պետք է համապատասխան ոսկ կիրառել:
Կան պահեր, երբ միայն մեքենայի լվացումը բավարար չէ, իսկ մակերեսի ոսկով մանրակրկիտ մշակման համար ժամանակ չունեք: Այն իրավիճակներում, երբ ուզում ենք արագ և էֆֆեկտիվ արդյունք ստանալ` լավագույն լուծումը հեղուկ ոսկի օգտագործումն է` K2 Spectrum: Այն մի քանի րոպեների ընթացքում փոխանցում է հարուստ գույն և փայլ Ձեր ավտոմեքենային` վերացնելով սպիտակ բծերը: Հեղուկ ոսկը անվտանգ է ռետինե, պլաստմասե կամ ապակու մակերեսների համար, ավելին այն բարելավում է իրենց տեսքը և չի թողնում բծեր: Ոսկը կարելի է օգտագործել ավտոմեքենան լվալուց հետո:
ՍԻՆԹԵՏԻԿ ՈՍԿ՝ ՄԵՔԵՆԱՅԻ ԵՐԿԱՐԱՏԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Երկարատև արդյունք ունենալու համար առաջարկում ենք օգտագործել սինթետիկ հիմքով ոսկ: Սինթետիկ հիմքով ոսկը շնորհիվ իր հեղուկ բաղադրության ի տարբերություն ավանդական ոսկերի չի պահանջում լրացուցիչ ջանքեր: Այն կարելի է օգտագործել պոլիշի միջոցով կամ ձեռքով:
Ոսկի կարևոր հատկանիշներից է օգտագործումից հետո մակերեսի երկարաժամկետ պաշտպանությունը արտաքին ազդեցություններից: Վերջինս ապահովում է K2 Quantum-ը: Այն իր ազդեցությունը թողնում է մինչև վեց ամիս: Միեւնույն ժամանակ այն պահպանում է հիդրոֆոբիկ ազդեցություն, այսինքն՝ պաշտպանում է մակերեսը ջրից եւ կեղտից: \
Սինթետիկ ոսկի կիրառման դեպքում կարելի է տարածել ոսկը արդեն իսկ մաքուր և յուղազերծված մակերեսին ինչպես սպունգի, այնպես էլ պոլիշերի միջոցով, դանդաղ տարածելով նախատեսված հատվածում (րոպեում 600-800 պտույտ):
Կարևոր է հիշել , որպեսզի ոսկը դրսևորի իր ողջ արդյունավետությունը պետք է ժամանակ, և կիրառումից հետո անմիջապես ավտոմեքենան լվալ ցանկալի չէ:
ԿԱՐՆԱՈՒԲՅԱՆ ՈՍԿ՝ ՓԱՅԼ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Մենք քննարկեցինք երկու տեսակ ոսկեր` ոսկ-հեղուկի, որն ապահովում է արագ արդյունք, փայլ և վերականգնում է գույնը և սինթետիկ ոսկի, որն ապահովում է մակերեսի երկարատև պաշտպանություն:
Այս երկու տեսականին բնորոշ հատկանիշները ամփոփված են խիտ ոսկերում` կարնաուբա (carnauba ) հավելումով` K2 Proton: Կարնաուբան ամենաամուր բնական ոսկն է բնության մեջ, որը հանդիպում է արմավենու տերևներում և համապատասխան մշակման ենթարկվելուց հետո կարելի է կիրառել ներկած մակերեսների վերականգնման համար: Կիրառման ժամանակ նյութը վերակագնում է իր իրական հատկանիշները և ձևը` ստեղծելով հաստ պաշտպանիչ շերտ մակերեսին: Անգամ մի քանի տասնյակ անգամ լվալիս ավտոմեքենան երկար ժամանակ պահպանում է իր բնական փայլը և տեսքը: Կարնաուբա ոսկը պահպանում է գույնը և ունի հիդրոֆոբիգ էֆֆեկտ:
Ոսկը կիրառելիս անհրաժեշտ է տարածել այն մակերեսին, թողնել 5 րոպե, այնուհետև՝ փայլեցնել միկրոֆիբրա կտորի միջոցով: Նույնիսկ ոսկի չորանալու պարագայում մակերեսը կարելի է հեշտությամբ փայլեցնել: Դա K2 Proton ապրանքատեսակի ունիկալ առանձնահատկությունն է, որը հրաշալի նորություն է այն մասնագետների համար, որոնք երբևիցե օգտագործել են չոր ոսկ:
Ամփոփելով վերոնշյալը, եթե Ձեր ավտոմեքենան նոր է կամ գտնվում է բարորակ վիճակում և դուք ունեք քիչ ժամանակ օգտագործեք հեղուկ ոսկ, եթե չունեք ժամանակի սահմանափակում և ուզում եք հետ բերել Ձեր ավտոմեքենայի փայլը՝ օգտագործեք սինթետիկ ոսկ կամ կարնաուբյան ոսկ, վերջինս շատ լավ միջոց է նաև ավտոմեքենայի գույնը ընգծելու համար:
Անկախ նրանից` որ տեսակի ոսկը կօգտագործեք կարևոր է նախ հասկանալ ինչպիսի՞ արդյունք եք ուզում և արդյո՞ք Ձեր ընտրությունը կապահովի այն: