Ի՞նչ ֆիլմ դիտել ավտոսիրահարին

Հետաքրքիր/ 25.03.2020 / STANDARD OIL/ 2413


1. Fast and The Furious (2001-2019)
  9 ֆիլմերից բաղկացած ֆրանշիզան փողոցային մրցարշավների և սուպերքառերի մասին դարձել է, թերևս, Universal Pictures-ի ամենաշահութաբեր նախագծերից մեկը։ Ֆիլմերում ներկայացվել են ավտոսիրահարներն ու մրցարշավներ կազմակերպողների և գաղտնի ոստիկանի ինչպես նաև նրանց ընկերների արկածները միխմբել են երկրպագուների մի քանի սերունդներ։ Ֆրանշիզայի վերջին ֆիլմը եթեր դուրս եկավ 2019 թվականի օգօստոսին։


2. Ford vs Ferrari (2019)
Լե-Ման-ի լեգենդար մրցարշավի մասին ամենաթարմ ֆիլմը։ Մեթ Դեյմոնը ավտոարշավորդի և Ford Mustang GT 350 ստեղծողի դերում և հատուկ այդքան նիհարած Կրիստիան Բեյլը բրիտանացի ավտոարշավորդ Քեն Մայլզի դերերում կարողացան ամբողջ աշխարհով մեկ դիտորդներին կլանել մի քանի ժամ մրցարշավի մեջ։

 


3. Taxi (1998-2018) 
Լյուկ Բեսսոնի առաջին «Տաքսի» դուրս է եկել դեռ հեռավոր 1998 թվականին, իսկ վերջին «Տաքսի 5» - աշխարհի կինոէկրաններում ցուցադրվեց արդեն 2018 թվականի ապրիլին։ Ֆրանշիզայի յուրաքանչյուր ֆիլմում համադրվում են միանգամից մի քանի ժանրեր՝ մարտաֆիլմ, արկածներ, դետեկտիվ և, իհարկե, անկրկնելի ու եզակի ֆրասիական կատակերգությունը։

 

 

4. Transformers (2007-2017)
Ֆանտաստիկ մարտաֆիլմ՝ մուլտսերիալի և մեքենաների խաղալիքների մոտիվներով նկարահանված, որոնք ձևափոխվում են խոսացող ռոբոտներ և մարտի անցնում տիեզերքի այլմորակայինների հետ։ Այն դուր կգա ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին։ Նրանց մարտերին կարելի է հետևել Մայքլ Բեյի ստեղծած բոլոր 5 ֆիլմերի ընթացքում։ 2020 թվականին սպասվում է ֆրանշիզայի 6րդ մասի պրեմիերան « Կիբեռտրոնի Էրա»-ն վերնագրով։

 


5. Transporter (2007-2017)
Լյուկ Բեսսոնի հերթական կրիմինալ մարտաֆիրմը, որի գլխավոր դերակատարն էր անկրկնելի Ջեյսոն Սթեթհեմը։ Ֆիլմը դարձել էր մեգատարածված, ինչի շնորհիվ բոլոր ավտոարտադրողները կռվում էին շարունակությունում նկարվելու համար, ի դեպ, այն դարձել էր BMW 7-Series -ի լավագույն գովազդը 2003 թվականին։ Երկրորդ, երրորդ և չորրորդ մասերում գլխավոր դերակատարն իր բոլոր հնարքներն իրականացնում էր Audi A8 և Audi S8 մեքենաներով։ Այս տարի սպասվում է 5րդ մասի պրեմիերան։

 


6. Need For Speed (2014)
  Հանրահայտ մրցարշավային վիդեոխաղի առաջին ցուցադրությունը 2014 թվականի մարտին էր։ Սուպերքարեր և մրցույթներ, ֆիլմը նախատեսված է համակարգչային խաղի և ավտոմեքենաների երկրպագուների համար, ում համար ֆիլմում երևացել են Ford Mustang, Koenigsegg Agera, Lamborghini Sesto Elemento и McLaren P1 մեքենաները։

 

 

7. Rush (2013)
  Այս ֆիլմի հիմքում էր իրական մրցակցությունը Formula 1-ի մրցարշավորդներ ավստրիացի Նիկի Լաուդայի և բրիտանացի Ջեյմս Հանթի միջև։ Սյուժեում F1-ի 1976 թվականի ավտովթարն էր, հեռավորության հաղթահարում և կործանարար հաղթանակ։ Ֆիլմը նաև պատմում է 2 մարզիկների կռվի և նրանց կյանքի մասին՝ մրցարշավից հետո։

 


8. Drive (2011)
  Կրիմինալ տրիլլեր Ռայան Գոսլինգի գլխավոր դերում։ Ֆիլմը ընթացագործ-հնարքաչի (каскадер) մասին է, ով երեկոյան տեղափոխում է գողերի հանցանքի վայրերից։ Այս ֆիլմն դարձավ Hotline Miami համակարգչային խաղ ստեղծողների համար ոգեշնչման աղբյուր։ Ըստ սյուժեի ֆիլմի գլխավոր հերոսին կործանեց սև Ford Mustang GT-ն, որով նրան կարողացան նույնականացնեն և գտնեն։

 


9. Senna (2010)
  Բրազիլացի հայտնի ավտոարշավորդ Այրտոն Սեննայի կարիերայի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմ, 1984 թվականին Formula 1 նրա առաջին քայլերից մինչև տաս տարի անց նրա չարաբաստիկ մահվան պատմությունով։ Սյուժեի կենտրոնում էր նաև բրազիլացու մրցակցությունը ֆրանսիացի Ալեն Պռոստոմի հետ։

 


10. Days of Thunder (1990)
  Արդեն 30 տարի է ինչ Թոմ Կրուզի և Նիկոլ Կիդմանի գլխավոր դերերում նկարահանված ֆիլմը մնում է NASCAR-ի մրցարշավների սերիայից ամենաիրատեսականը։ Ֆիլմը նաև ունի ռոմանտիկ շղթա, քանի որ սյուժեի գլխավոր ուղություններից մեկը ավտոարշավորդի և վթարից հետո իրեն խնամող բուժքրոջ սիրավեպն է։
 

 

© 2020 Ստանդարդ Օիլ