Ընդունված կարծիք կա, որ մենք՝ վարորդներս, շատ ուշադիր և գերզգայուն ենք մեր ավտոմեքենայի նկատմամբ և յուրաքանչյուր մանրուք մեզ համար շատ կարևոր է: Իրականում, ավտոմեքենայի ընտրությունը պատահական չէ և մենք անգիտակցաբար ընտրում ենք այն ավտոմեքենան, որը մեր բնավորությանը մոտ է: