ՀԱԿԱՍԱՌԻՉՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հետաքրքիր/ 08.02.2020 / STANDARD OIL/ 1088

  Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ գլխավորը մեքենայի համար շարժիչն է: Այս ագրեգատի արդյունավետ աշխատանքը կախված է ոչ միայն որակյալ վառելիքից եւ համապատասխան շարժիչային յուղից, այլեւ հովացման համակարգից: Հովացման համակարգի արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է ժամանակակից և որակյալ հակասառիչ: Այն ընտրելն այնքան էլ հեշտ չէ, բայց հակասառիչ ընտրելիս անհրաժեշտ է առաջնորդվել այն պահանջներով, որոնք առաջարկում է ձեր մեքենան արտադրող գործարանը: Ինչքան էլ կատարյալ լինի հակասառիչը, դուք պարբերաբար պետք է վերահսկեք դրա մակարդակը ընդլայնման բաքում եւ կոնցենտրացիան, որովհետև, պայմանավորված կոնդենսատի ձեւավորմամբ, հնարավոր արտահոսքի եւ գոլորշիների առաջացմամբ այդ ցուցանիշները կարող են ցածր լինել նորմայից:
  Որակյալ ավտոմոբիլային հակասառիչ հեղուկը պետք է համապատասխանի արտադրող երկրի ստանդարտներին և հակասառիչ ընտրելիս, դուք պետք է համոզվեք, որ այն համապատասխանում է սահմանված չափանիշներին: 
Ժամանակակից ստանդարտները կարգավորում են խտանյութերի եւ հակասառիչների հատկությունները, կախված նրանից, թե ինչ հիմքով են դրանք պատրաստված՝ էթիլենգլիկոլի կամ պրոպիլենգլիկոլի, և թե ինչպիսի պայմաններում են դրանք շահագործվում:
  Տարբեր երկրների ճանաչված միջազգային ստանդարտներն են.
ԱՄՆ - ASTM D 3306, ASTM D 4340: ASTM D 4985, SAE J1034;
Մեծ բրիտանիա - BS6580: 1992;
Ճապոնիա - JISK 2234;
Ֆրանսիա - AFNORNFR 15-601;
Գերմանիա - FWHEFTR 443.
  Շատ ավտոարտադրողներ շահագործման հրահանգներում նշում են թույլատվություններ, օրինակ՝ Audi, Seat, Skoda եւ Volkswagen - TL 774D (G12), W-TL 774 F (G12+), Mercedes Benz - MB– 325.3, Renault եւ Ford - WSS-M97B44-D:
 Օրինակ՝ DYNAMAX COOL 12 ULTRA – ը հավաստագրված, բարձրորակ հակասառիչ հեղուկ է, որն ունի վերոնշյալ թույլատվությունները:   Դրանք նշվում են տարայի հետնամասում եւ հակասառիչի տեխնիկական թերթիկի մեջ հետևյալ կերպով. VW TL 774 D-F; ASTM D 3306, MB 325.3, MAN 324 SNF, DQC CB-14

 


  Հակասառիչ հեղուկը արտադրվում է մոնոէթիլենգլիկոլի հիմքի վրա, հատուկ հակակոռոզիոն հավելումներով: Այն հատուկ նախատեսված է ժամանակակից շարժիչների հովացման համակարգերի՝ ալյումինի համաձուլվածքներից պատրաստված բլոկների համար: Պաշտպանում է սառեցումից և կոռոզիայից ողջ տարվա ընթացքում: 2008 թվականին ստացել է որակի հեղինակավոր՝ Slovak Gold մրցանակը եւ պարգևատրվել է որակի հավաստագրով: Այն պարունակում է հավելանյութ, որը խոչընդոտում է մարդու օրգանիզմի թունավորումը: 
Այն լցվում է մաքուր հովացման համակարգի մեջ՝ համաձայն ավտոարտադրողի կիրառման ընթացակարգի: Այն լուծելի է խմելու կամ ապահանքայինացված ջրի մեջ, համաձայն անհրաժեշտ սառեցման ջերմաստիճանի չափանիշների: DYNAMAX COOL ULTRA G12 - ը խառնվում է մոնոէթիլենգլիկոլի (էթիլենգլիկոլի եւ պրոպիլենգլիկոլի) հիմքով հակասառիչ հեղուկների հետ:
  Ford WSS-M97B44-D - ը հակասառիչ խտանյութ է, որն ունի «երկար կյանք»: Թույլ է տալիս շահագործել ավտոմեքենան մինչեւ -37 աստիճան դեպքում, եթե այն կիրառվում է ջրի 1:1 հարաբերակցությամբ: Ինչպես նաև, այս հակասառիչն ունի բարելավված ջերմահաղորդականություն եւ սպասարկում չի պահանջում, Այն խորհուրդ է տրվում Եվրոպայում եւ Ռուսաստանում արտադրված բոլոր "Ford" մակնիշի ավտոմեքենաների համար: Այս հակասառիչը պարունակում է շարժիչի բոլոր մասերի կորոզիայի պաշտպանության համար նախատեսված երկարատեւ ակտիվության եւ կայուն ինհիբիտորների խառնուրդ: Բացի այդ, այս հակասառիչ հեղուկը արտադրվում է օրգանական թթուների հիման վրա, չի պարունակում սիլիկատներ, նիտրատներ, նիտրիտներ կամ բորատներ, ուստի Էկոլոգիապես մաքուր է: "Մազդա" մեքենայի արտադրողները նույպես խորհուրդ են տալիս օգտագործել WSS-M97B44-D հակասառիչը իրենց մեքենաների հովացման համակարգերում:
K2 KULER Long Life -35°C – ը ավտոմեքենայի շարժիչների հովացման համակարգերի համար նախատեսված ունիվերսալ հակասառիչ հեղուկ է՝ վերջին սերնդի ամենաբարձր շահագործական հատկանիշներով: 

 


Ապահովում է շարժիչի ամբողջական պաշտպանությունը 5 տարվա ընթացքում՝ առանց վազքի սահմանափակման նաեւ այն դեպքում, երբ խառնվում է այլ հովացման հեղուկների հետ, ունի երկարացված ծառայության ժամկետ: Կիրառելի է բոլոր տեսակի բլոկներով շարժիչներում՝ այդ թվում ալյումինե: Համապատասխանում է ամերիկյան ASTM D 3306 եւ ASTM D 2570 չափանիշներին: K2 KULER Long Life   -35°C - ի բարձր որակը հաստատվել է Վարշավայի ավտոմոբիլային տրանսպորտի ինստիտուտի կողմից տրված PN-C-40007 նորմերի համապատասխանության հավաստագրով` ռազմաօդային ուժերի տեխնիկական ինստիտուտի փորձարկումների հիման վրա: Այն արժանացել է նաեւ ոսկե մեդալի՝ միջազգային Բրյուսել INNOVA 2009, Սեուլ 2009 եւ Ժնեւ 2010 նորարարության, գիտական հետազոտությունների եւ նոր տեխնոլոգիաների ցուցահանդեսներում:
Vitex G 11 Ultra G – ն հակասառիչ խտանյութ է՝ նախատեսված վերջին սերնդի շարժիչների հովացման համակարգում օգտագործելու համար: 

 


Պատրաստված է մոնոէթիլենգլիկոլի հիմքի վրա: Մշակվել է երկարաժամկետ փորձարկումների արդյունքում, պարունակում է Low Silicate Formula (LSF) հիմքով, բարելավված հակակոռոզիոն հավելումների փաթեթ: LSF ինհիբիտորի կազմում առկա են բարձրամոդուլ նատրիումի մետասիլիկատ եւ կայունացուցիչ, որոնք ապահովում են ալյումինե համաձուլվածքների կայուն պաշտպանություն քայքայումից: Այն չի պարունակում նիտրիտներ, ամիններ եւ ֆոսֆատներ եւ գերազանց պաշտպանում է շարժիչը գերտաքացումից եւ կոռոզիայից:
Օգտագործելուց առաջ Vitex G 11 Ultra G խտանյութը պետք է խառնել ջրի հետ՝ ըստ կիրառման աղյուսակի: Համատեղելի է նաև կոշտ (բարձր հանքայինության) ջրի հետ: Ունի ASTM D 3306, SAE J 1034, AFNOR R-15-601 եւ BS 6580:1992 համապատասխանության սերտիֆիկատներ:
Ամենատարածված դասակարգումները BS 6580 (BritishStandard) - ը եւ W: G11, G12, G12 + (Plus) – ն են: BS 6580 եւ W G11 դասերի միջեւ կարելի է հավասարության նշան դնել: Ի տարբերություն G11 եւ BS 6580 հակասառիչների, W (Audi, Seat, Skoda) հակասառիչ հեղուկը՝ TL 774D(G12) չի պարունակում սիլիկատներ, ինչը ուժեղացնում է հակակոռոզիոն հատկությունները եւ թույլ է տալիս փոխել այն 4-5 տարին մեկ: Բայց հարկ է նշել, որ 2006 թվականից Volkswagen ավտոկոնցեռնը փոխել է իր հակասառիչ հեղուկների ստանդարտները և դրանից բացառել TL 774-D (G12) թույլտվությունը։  Այժմ մասնագրում մնացել են միայն TL 774-F (G12+), TL 774-G (G12++) և TL 774-H (G12+++) թույլտվությունները։ Նման դասակարգմամբ հակասառիչները նախատեսված են 1996-2001թթ արտադրության մեքենաների համար։ Դրանք խորհուրդ չի տրվում խառնել G11 դասի հակասառիչների հետ: W (Audi, Seat, Skoda) – TL774F (G12+) թույլտվությամբ հակասառիչը խորհուրդ է տրվում 2001թ – ից արտադրված ավտոմեքենաների համար: Այս հակասառիչը չի պարունակում նիտրիտներ, ֆոսֆատներ, բորատներ, ամիններ եւ սիլիկատներ և կարելի է խառնել ցանկացած BS, G11, G12+ հակասառիչների հետ: G12+ հակասռիչը նախատեսված է մեքենայի ծառայության ողջ ժամկետում օգտագործելու համար:
Mercedes-Benz մարդատար ավտոմեքենաների հակասառիչներն ունեն 325.0 – 326.0 թույլատվությունների թերթիկ, տվյալ դեպքում ամեն ինչ կախված է մեքենայի շարժիչից: Հակասառիչի փոխարինման պարբերականությունը, սկսած 2002 թվականից, 5 տարի կամ 250 հազար կիլոմետր վազքով է, եթե սպասարկման գրքույկում այլ ցուցումներ չկան: Մինչեւ 2002թ - ը, հակասառիչ հեղուկի փոխարինման հաճախականությունը երեք տարին մեկ անգամ էր, սակայն հիմա էլ կան մեքենաներ, որոնց հակասառիչները պետք է փոխել երեք տարին մեկ անգամ: Հիմնականում դրանք m111 շարժիչով մեքենաներ են։  325.0 թույլատվություն ունեցող հակասառիչները խտանյութեր են, իսկ 326.0-ը պատրաստի խառնուրդներ։  Դրանք պետք չէ բացել ջրով, նրանք ունեն -37՝ եվրոպական երկրների համար ստանդարտ սառեցման ջերմաստիճան, բայց այդ հակասառիչների գինը բավականին բարձր է: Մնացած դեպքերում դրանք լիովին նույնական են՝ 325.0 թույլատվության թերթիկ ունեցող հակասառիչները կարելի է կիրառել Mercedes-Benz ավտոմեքենաների բոլոր բենզինային եւ դիզելային շարժիչներում:
Այսպիսով, մեքենայի համար հակասառիչ հեղուկ ընտրելիս պետք է առաջնորդվել ավտոարտադրողի կողմից տրված թույլատվությունների հիման վրա, իսկ եթե ավելի ճշգրիտ՝ ընտրությունը պետք է անել ըստ հակասառիչի վրա նշված փոխարինման ժամկետի: Քանի որ յուրաքանչյուր շարժիչի համար նախատեսված է հստակ թույլատվության հակասառիչ, նախքան գնելը, հակասառիչներ ընտրելիս պետք է օգտվել մեքենայի տեխնիկական փաստաթղթերից: Եթե դուք չեք կարող իմանալ, նման տեղեկատվություն, կամ չունեք մեքենայի անձնագիր, ապա դուք պետք է դիմեք մասնագիտացված սպասարկման կենտրոն, որը զբաղվում է ավտոմեքենաների շարժիչների նորոգումով:


© 2020 Ստանդարդ Օիլ