Ախտահանել և թարմեցնել մեքենայի օդը կարևոր է

Փաստեր/ 15.03.2020 / STANDARD OIL/ 2351

  Ախտահանել անհրաժեշտ է ոչ միայն տունը, այլև ավտոմեքենան: Մեքենայի օդափոխման համակարգը, սրահի բաղկացուցիչ մասերի մանրէազերծումը շատ կարևոր է:

 

 

Օդափոխման համակարգ
   Գիտե՞ք, թե Ձեր ավտոմեքենայում որտեղ է գտնվում բակտերիաների, մանրէների և վիրուսների ''հանգստավայրը'':
Վարորդների մեծ մասը փոխում է մեքենայի սրահի ֆիլտրը միայն այն ժամանկ, երբ օդափոխման համակարգից սկսում է տհաճ հոտ գալ: Քանի՞ անգամ եք Դուք ղեկին զգացել գլխացավ, գլխապտույտ, անգամ կոկորդի ցավ և սուր ծակոցներ աչքերում: Իսկ գիտե՞ք, թե ինչն է պատճառը: Օդափոխման համակարգը հանդիսանում է իդեալական հանգստավայր մանրէների, բակտերիաների, սնկերի, փոշու տիզերի և իհարկե վիրուսների համար։ Բոլոր այս վնասակար մանրէները մնում են օդի ֆիլտրի մակերեսի վրա, շատանում են և միմյանց հետ մտնում ռեակցիայի մեջ: Արդյունքում առաջանում են միացություններ, որոնք վտանգավոր են մարդու առողջության համար։ Բնականաբար այս ամենն ազդում է մեքենայում գտնվող մարդկանց վրա՝ օդակաթիլային և  շփման ճանապարհներով։ 
 

 

  Այդպիսով, եթե համակարգը չի մաքրվում հակաբակտերիալ միջոցներով, իսկ մեքենայի օդի ֆիլտրը բացակայում է կամ վաղուց չի փոխարինվել, ապա օդը, մինչև վարորդի և ուղևորների թոքեր անցնելը անցնում է կեղտոտ ֆիլտրի և համակարգի միջով՝ այդ ընթացքում հագենալով վտանգավոր միկրոօգանիզմներով, սնկերով, բակտերիաներով և վիրուսներով, որոնք, ցավոք, նստում են ոչ միայն վահանակի և սրահի դետալների վրա, այլև ներթափանցում ներկաների օրգանիզմ։

 

 

  Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է՝

  • Պարբերաբար փոխել մեքենայի ֆիլտրը ( տարին 3-4 անգամ) , խորհուրդ է տրվում սեզոնը փոխվելուց),
  • Հաճախակի մաքրել օդափոխման համակարգը բարձրորակ հակաբակտերիալ և հակասնկային նյութերով,
  • Եվ թարմեցնել մեքենայի օդը։

Օդափոխման համակարգն անհրաժեշտ է մաքրել հատկապես յուրաքանչյուր սեզոնի սկզբին: Եղանակային պայմանների փոփոխության հետևանքով բակտերիաների միջավայրը փոփոխվում է, ինչպես նաև այդ ժամանակ շատանում են օդակաթիլային վիրուսները։

 

Ինչպե՞ս մաքրել օդափոխման համակարգը հակաբակտերիալ միջոցներով: Անհրաժեշտ է օգտագործել բարձրորակ հակաբակտերիալ նյութեր.

 K2 Klima Doctor`
•  Ամբողջությամբ մաքրում է մեքենայի օդափոխման համակարգը
•  Կանխարգելում է միկրոօրգանիզմների առաջացումը
•  Վերացնում է տհաճ հոտը
•  Կանխարգելում է ալերգիկ ռեակցիաները
 

 

Իսկ սրահի օդի մաքրման և թարմեցման համար խորհուրդ ենք տալիս օգտագործել  K2 Klima Fresh նյութը
•    Այն ամբողջությամբ վերացնում է տհաճ հոտը
•    Չեզոքացնում է մնացորդային օզոնը, ինչից հետո անվտանգ է վերադառնալ մեքենայի սրահ, կիրառումից անմիջապես հետո
•    Այն իրականացվում է ավտոմատացված կերպով, և չի պահանջում հետևել գործընթացին
 

 

  Ավտոմեքենայի սրահն անհրաժեշտ է անընդմեջ մաքրել: Օդում առկա փոշին և փոշեհատիկները նույնպես հանդիսանում են բակտերիաների տարածման լավագույն վայրերից մեկը, իսկ այնտեղից բակտերիաներն ավելի արագ են ներթափանցում ուղևորների օրգանիզմ։ Դրա համար անհրաժեշտ է մեքենայի սրահը պարբերաբար մաքրել մաքրող և հակաստատիկ միջոցներով։

Եվ հիշե՛ք, որ առողջությունն ամենակարևորն է

© 2020 Ստանդարդ Օիլ