ԱՆՏԻՖՐԻԶ. ՃԻՇՏ Ու ՍԽԱԼ ԿԱՐԾԻՔՆԵՐ. ՄԱՍ 1

Խորհուրդներ/ 23.01.2020 / STANDARD OIL/ 2141

Հաճախ թերագնահատվող, բայց ավտոմեքենայի մեջ կարևորագույն գործառույթներից մեկն իրականացնող. Մեքենայի հակասառիչ հեղուկ, ինչի՞ համար է այն պատասխանատու, ի՞նչ հաճախականությամբ է պետք այն փոխել և ինչպե՞ս այն փոխել:
1. Ինչի՞ համար է պատասխանատու շարժիչի հակասառիչ հեղուկը
  Աշխատանքի ընթացքում շարժիչն արձակում է տաքություն, որն անհրաժեշտ է հետ մղել: Դրա համար պատասխանատու է ավտոմեքենայի հովացման համակարգն ու նրա մեջ առկա հեղուկը: Ամռանն այն պետք է պայքարի բարձր ջերմաստիճանի և կանխի եռումը, իսկ ձմռանը դիմանա սառնամանիքին և չսառչի:
  Իհարկե, տաքություն հեռացնելը հակասառիչի միակ դերը չէ հովացման համակարգում: Շնորհիվ հեղուկի պարունակության մեջ մտնող քիմիական տարրերի և այլ հավելանյութերի, հակասառիչը պաշտպանում է  հովացման համակարգը կոռոզիայից, քայքայումից և էռոզիայից:
  Միևնույն ժամանակ հեղուկը պետք է անվտանգ լինի տարբեր նյութերի համար՝ ալյումինից մինչև պղինձ, և ռետինե հերմետիկներից մինչև ռետինե խողովակներ:
Ահա թե ինչու անհրաժեշտ է ճիշտ ընտրել հակասառիչ հեղուկն ու պարբերաբար հետևել դրա վիճակին և անհրաժեշտ մակարդակին:
  2.Ի՞նչ հաճախականությամբ է պետք այն փոխել
  Լավագույն աղբյուրն այդ հարցի ճշգրիտ պատասխանը ստանալու համար՝ ավտոմեքենայի շահագործման ձեռնարկն է: Յուրաքանչյուր արտադրող ունի իր առաջարկները, որոնց պետք է հետևել:

  K2 KULER-ի դեպքում խորհուրդ է տրվում փոխարինել 5 տարին կամ 250 000 կմ մեկ:

 

 

3. Ինչպե՞ս փոխել հակասառիչը
  Հակասառիչ փոխելն իրենից դժվարություն չի ներկայացնում, և այդ գործընթացը կարելի է ամփոփել 4 կետերով՝
1.    Հեռացնեք օգտագործված հակասառիչ հեղուկը 
2.    Մաքրեք համակարգը, օրինակ՝ K2 Radiator Flush-ի միջոցով, որը նախատեսված է հենց շարժիչի մաքրման համար, լցրեք այն սառը համակարգի մեջ, աշխատացրեք շարժիչը մոտ 15-20 րոպե, անջատեք այն, սառելուն պես հեռացրեք, և վերջնական մաքրեք ջրի օգնությամբ:

3.    Լցրեք նոր հակասառիչը
*Հեղուկի արտահոսքը կանխելու նպատակով կարող եք կիրառել K2 Radiator Stop Leak


4.    Միացրեք շարժիչը և ստուգեք հովացման համակարգը:

 

      

 

  Հովանալուց հետո ավելացրեք հեղուկը MIN-ից մինչև MAX մակարդակ: 
  Իսկ կիրառել կոնցենտրատ, թե՞ վերջնական հեղուկ, և ի վերջո կարելի՞ է փոխարինել հակասառիչը ջրով, թե ոչ, կանրադառնանք հաջորդ նյութում: 
© 2020 Ստանդարդ Օիլ