5W-30, 5W-40 թե՞ 10W-40

Խորհուրդներ/ 25.03.2020 / STANDARD OIL/ 2270

Մասնագիտական գիտելիքների անբավարար մակարդակի, ոչ պրոֆեսիոնալ մոտեցման և կեղծարարության հետևանքով, որոշ ավտոտեխսպասարկող «մասնագետներ» տարածել են սխալ և միջազգային ավտոարտադրող ընկերությունների պահանջներին հակասող մի «օրենք – կարծրատիպ», որի համաձայն, եթե մեքենան շահագործվել է 100,000 կմ – ից ավելի, ապա այդ մեքենայի շարժիչ պետք է լցնել միայն SAE 10W-40 դասի յուղ։ Այս մոտեցման հիմնավորումները շատ բազմազան են և մեկը մյուսից անբացատրելի ու անընդունելի։ 

 


 Հարգելի՛ վարորդներ, անկախ ձեր մեքենայի կամ դրա շարժիչի մաշվածությունից, շարժիչային յուղ ընտրելիս առաջնորդվեք միայն գործարանային թույլտվություններով և միշտ հիշեք՝ ավտոարտադրող գործարանը յուրաքանչյուր շարժիչի համար ընտրում է տեխնիկապես համապատասխան յուղ, այդ յուղի մակնիշը նշում մեքենայի շահագործական տվյալների մեջ և նախատեսում, որ շարժիչը իր ծառայության ԱՄԲՈՂՋ ժամանակահատվածում պետք է աշխատի նշված մակնիշի յուղով։ 

 Իսկ թե որոնք են ամենատարածված սխալները շարժիչային յուղի փոխարինման ժամանակ, որոնք թույլ են տալիս բոլոր վարորդները կարդացեք այստեղ:

 

© 2020 Ստանդարդ Օիլ