Ե՞ՐԲ և ԻՆՉՊԵ՞Ս ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՉՍԱՌՉՈՂ ԱՊԱԿԵՄԱՔՐԻՉ ՀԵՂՈՒԿ
Իրականում, նույնիսկ նման պարզ հարցը՝ «ե՞րբ օգտագործել չսառչող ապակեմաքրիչ հեղուկ» արժանի է հանգամանալից պատասխանի: Տեսնելով, որ պատուհանից դուրս «մինուս» ջերմաստիճան է, գնալ եւ չսառչող ապակեմաքրիչ հեղուկ լցնել ավտոմեքենայի մեջ, իհարկե, դուք կարող եք: Բայց միայն այն դեպքում, երբ դիմապակու լվացման համակարգը դատարկ է: Երբ այնտեղ առկա է ջուր կամ ամառային չսառչող ապակեմաքրիչ հեղուկ, կան խնդիրներ.
Առաջին տարբերակն այն է, որ ամառային հեղուկն արդեն սառել է եւ ստանդարտ չսառչող ապակեմաքրիչ հեղուկը համակարգը չի վերակենդանացնի,
Երկրորդ տարբերակն այն է, որ բաքում սառույց դեռ չկա, բայց այնտեղ կա սառը ջուր, այս դեպքում չսառչող ապակեմաքրիչ հեղուկն ավելացնելով, մենք չենք ստանում անհրաժեշտ հեղուկ՝ ալկոհոլի անբավարար կոնցենտրացիայի պատճառով:
Հետեւաբար, սեզոնի առաջին չսառչող ապակեմաքրիչ հեղուկի լիցքավորումը պետք է կատարվի դրական ջերմաստիճանի պայմաններում: Իսկ մինչ այդ, դուք պետք է հաճախակի աշխատեցնեք ապակեմաքրիչի լածակը եւ ամբողջությամբ դատարկեք հին լվացող հեղուկը բաքից:
Dynamax Screenwash -40 – ը պատրաստի չսառչող ապակեմաքրիչ հեղուկ է, որը սակայն կարելի է բացել ջրով, կախված օգտագործման տարածքի եղանակից՝ դրսի ջերմաստիճանից: Բացման կոնցենտրացիան տրված է աղյուսակում.
Մոտավորապես նույն կերպ կարելի է վարվել նաև խտանյութի հետ, երբ բաքում արդեն սառույց է առաջացել: Կարելի է գնալ մոտակա առեւտրի կենտրոն, ստորգետնյա տաք ավտոկանգառ կամ ջեռուցվող ավտոտնակ, լցնել չսառչող ապակեմաքրիչ հեղուկ եւ թողնել մեքենան մի քանի ժամ, որի ընթացքում սառույցը կհալվի՝ ընդ որում, խտանյութն արագացնում է հալեցման պրոցեսը:
Այդպիսի խտանյութ է օրինակ՝ K2 Claren -80 – ը, որը նախատեսված է ջրի հետ բացելու համար: Այն ունի շատ բարձր որակ, չի վնասում ապակեմաքրիչները, չի թողնում լաքաներ դիմապակու վրա և արդյունավետ մաքրում է միջատներից մնացած հետքերը: Այն ջրի հետ տարբեր հարաբերակցություններով բացելիս կստացվի տարբեր ջերմաստիճանների դիմակայող հեղուկ՝
Առաջին անգամ չսառչող ապակեմաքրիչ հեղուկ լցնելիս, ամեն դեպքում, դուք պետք է անմիջապես, մի քանի անգամ ցողեք այն, ապակեմաքրիչի խողովակաշարերի եւ ֆարսունկաների միջից հին հեղուկի մնացորդները, որոնք անկայուն են սառնամանիքին, համակարգից հանելու համար:
Եթե նախընտրում եք ձեռք բերել խտանյութ, այլ ոչ թե պատրաստի չսառչող ապակեմաքրիչ հեղուկ, ապա խառնել այն ջրի հետ ոչ թե անմիջապես բաքի մեջ, այլ նախապես՝ տարայում: Այսպիսով, դուք կկարողանաք վերահսկել վերջնական հեղուկի կոնցենտրացիան:
© 2020 Ստանդարդ Օիլ