ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՅՔԱՐԵԼ ՑՈՒՐՏ ՁՄՌԱՆ ԴԵՄ ՄԱՍ V

Հետաքրքիր/ 14.01.2021 / STANDARD OIL/ 3089

    Ինչպե՞ս ընտրել անտիգել դիզելային վառելիքի համար
    Հաճախ ենք հանդիպում այն հարցը, թե ի՞նչ անել, որ մեքենան ձմռանն առավոտյան հեշտ մեկնարկի: Պատճառները բնականաբար կարող են լինել շատ, որոնց հերթով անդրադառնում էինք և կանրադառնանք մեր հետագա  հոդվածներում: Իսկ այսօր կխոսենք դիզելային վառելիքի անտիգելերի մասին.
    Ցրտերի սկսվելուն պես դիզելային վառելիքով մեքենաների վարորդներն առերեսվում են առավոտյան մեքենայի դժվար մեկնարկի հետ՝ վառելիքի խտացման պատճառով: Դա, երևի թե, դիզելային մեքենաների հիմնական թերությունն է: Թե ինչ պատճառով է դիզելը խտանում մենք խոսել ենք մեր նախորդ հոդվածում, իսկ այսօր կխոսենք, թե ինչ լուծումներ առաջարկվեց գիտությունն այդ հարցը լուծելու համար:
    Առաջինը, թերևս, դա ձմեռային դիզելային վառելանյութն էր, որն ի տարբերություն ամառայինին ավելի ցածր ջերմաստիճանում է սառում: Իսկ երկրորդն արդեն, հավելանյութերն են, որոնք նաև կոչվում են անտիգել:
    Ի՞նչ է անտիգելը
    Հատուկ դեպրեսորային հավելանյութեր, որոնք նախատեսված են նվազեցնելու դիզելային վառելանյութր սսառելու և նրա զտվելու առավելագույն ջերմաստիճանը: Շնորհիվ այսպիսի հավելանյութերի, ցածր ջերմաստիճաններում մեքենայի մեկնարկն իրականանում է ավելի արագ և գրեթե անվնաս հենց շարժիչի համար:

   Հիշեցում. Ինչպես գիտենք, շարժիչի միայն մեկ սառը մեկնարկը հավասարեցնում են ամառային շահագործման մի ամբողջ ամսվա:

    Ինչպես հիշում ենք նախորդ հոդվածից, ջերմաստիճանի նվազման հետ մեկտեղ դիզելային վառելանյութը սկսում է պղտորվել, այնուհետև, սկսում են առաջանալ գելանման միացություններ, որոնք հետագայում վերածվում են պարաֆինի, իսկ ի՞նչ է անում պարաֆինը շարժիչի և ապա նրա մյուս մասնիկների հետ, կարծում եմ պարզ է, այն խցանում է բոլոր հնարավոր և անհնար ֆիլտրերը, սնուցման համակարգը, ինչից Ձեր շարժիչին սպասվում են մեծ խնդիրներ, իսկ Ձեզ մեծ ծախսեր:

 


   

 

 

 

 

 

 

 

Նկարում տեսնում ենք պարաֆինով խցանված ֆիլտր

Ինչպե՞ս է աշխատում հակասառեցնող հավելանյութը
    Ինչպես նշել էինք նախորդ հոդվածում, հավելանյութի աշխատանքը հետևյալն է, այն լուծվելով վառելիքի մեջ, «գտնում» է բյուրեղները, և կանխում նրանց տարածումը, դրանց «շրջափակման» միջոցով, ինչի շնորհիվ մանր բյուրեղները չեն կարողանում միանալ, ինչով այն գրեթե զրոյացնում է տարածման հավանականությունն ու ապահովում վառելանյութի հոսունությունը: Այսպիսով այն ապահովում է դիզելային վառելանյութի բյուրեղացման ավելի ցածր ջերմաստիճան և պահպանում հոսությունը: 

 


    Ինչպե՞ս ընտրել անտիգել
    Ինչպես հասկացանք, առաջին հերթին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ֆիլտրացիայի ջերմաստիճանին, կամ ինչպես արդեն գիտենք պարաֆինների բյուրեղացման ջերմաստիճանը:
    Երկրորդ հերթին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել վառելիքի սառեցման ջերմաստիճանը, որի ժամանակ վառելիքն ամբողջությամբ սառում և քարանում է:
Մենք ընտրել ենք 3 տեսակ հավելանյութեր՝
1.    DYNAMAX SUPER DIESEL ADDITIV
2.    K2 DFA -39
3.    VITEX RX-120

    Ստացանք հետևյալ գրաֆիկը փաստացի և նշված սառեցման ջերմաստիճանների՝
 

1.    DYNAMAX SUPER DIESEL ADDITIV – Եվրոպական բարձրորակ ապրանքանիշ, որը մեծ տարածում ունի հատկապես եվրոպական երկրներում: Հավելանյութի գործարանային տրված սանդղակն այսպիսին է՝

                                                                                                    15լ              ≈-20 ºC
                                                                                                    30լ    -13ºC ≈-20 ºC
                                                                                                    40լ       0ºC ≈-13ºC
    
    Փաստացի, փորձարկման արդյունքում տեսնում ենք, որ այն կարող է պահպանել իր հատկությունները նշված նվազագույն -20 ºC -ից ավելի սառը եղանակային պայմաններում:
2.    K2 DFA -39ºC – Եվրոպական հերթական բարձրակարգ ապրանքանիշերից, այն մեծ տարածում ունի եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում և ԱՊՀ երկրներում: Հավելանյութի անվանումն արդեն իսկ հուշում է՝ այն նախատեսված է մինչև -39 ºC ջերմաստիճանում վառելիքի հոսունությունն ու մածուցիկությունն ապահովելու համար: Ինչպես տեսնում ենք այն նշված կրիտիկական ջերմաստիճանից փոքր ինչ ավել է պահպանել իր հատկությունները:

 


3.    VITEX RX-120 – Ռուս-գերմանական ընկերություն, որը տարածում ունի մասնավորապես հետխորհրդային երկրներում: ինչպես տեսնում ենք, փորձարկման արդյունքում այն գրեթե պահպանում է իր գործարանային տրված կրիտիկական ջերմաստիճանը:

    Եվ այսպես, վստահ լինել, որ լցակայանում Ձեր մեքենան կլիցքավորեն ձմեռային վառելիքով, Դուք չեք կարող: Սակայն, կարող եք կանխել մեքենայի շարժիչի վնասվելը, նախորդ հոդվածներից մեկում խոսել էինք, որ դիզելային անտիգելերը, որպես կանոն, լինում են համալիր ազդեցությամբ միջոցներ, բացի իրենց հիմնական գործառույթից, նրանք նաև նեյտրալացնում են ջրի կոնդենսատը, և պարունակում են մասնիկներ, որոնք նվազեցնում են ներարկիչների (форсунки) մաշվելու հավանականությունը:
Այսպիսով հերթական պրոֆիլակտիկ ստուգումն ու մեքենայի խնամքը Ձեր մեքենային միայն կօգնի:

Կարդացեք նաև՝

 

 

ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՅՔԱՐԵԼ ՑՈՒՐՏ ՁՄՌԱՆ ԴԵՄ ՄԱՍ IV