ՄԵՂՄԻՉՆԵՐ
1.Ինչի համար են նախատեսված մեղմիչները.
Մեղմիչի (амортизатор) հիմնական խնդիրը մեքենայի թրթռումները(վիբրացիա) կլանելն է:
Թափառքի (рывок) ժամանակ մեքենան «թեքվում է» հետ՝ բեռնելով հետևի անիվները և բեռնաթափելով առջևի անիվները՝ նվազեցնելով ձգողականությունը: Արգելակման ժամանակ հակառակ պատկերն է ունենում: Իհարկե, իդեալական պայման կլինի այն, որ մեքենան պահպանի իր բնականոն «հորիզոնական» դիրքը: Նույնն է այն դեպքը, երբ մանևրում եք, բայց այստեղ ծանրության կենտրոնը տեղափոխվում է ոչ թե առանցքների (мост) երկայնքով, այլ մեքենայի կողմերի երկայնքով: Զսպանակները կամ ռեսորները միայն պահում են մեքենայի քաշը: Մնացած ամբողջ աշխատանքը վերցնում են մեղմիչները ՝ որպես ավելի ճշգրիտ ագրեգատ: Մեղմիչները կարգավորում են մեքենայի տատանումները և կախված մեղմիչների տեսակներից, կարող են լինել՝ չոր (սպորտային) և փափուկ (սովորական): Ահա թե ինչու է կարևոր նրանց ընտրությունը:
2.Ինչպիսի մեղմիչներ են լինում
Գոյություն ունեն երկու տեսակի մեղմիչներ` հիդրավլիկ և գազահիդրավլիկ, ինչպես գիտենք մեղմիչների աշխատանքային հեղուկը հադիսանում է յուղը: Հիդրավլիկ մեղմիչները առաձգական կասեցման տարրերի թրթռումային (вибрируемый) կլանումը տեղի է ունենում հեղուկի (սովորաբար յուղի) արտահոսքի շնորհիվ՝ մեկ տարայից մյուսը և հետ` փականային համակարգի միջոցով (клапан): Հեղուկը առկա է նաև գազահիդրավլիկներում, բայց նախապես «սեղմվում» է փոքր ծավալի գազով, որը, ի տարբերություն հեղուկի, սեղմված է լինում շահագործման ժամանակ:
3.Ինչի կարող է հանգեցնել վատ որակի մեղմիչը
Վատ որակի մեղմիչներն ունեն շահագործման կարճ ժամկետ, մեքենայի տատանումը մեծանում է, այդ իսկ պատճառով ճանապարհի հետ կոնտակտը կորելու հավանականությունը նույնպես մեծանում է, նրանց հետ ղեկային կառավարումը զգալիորեն վատթարանում է, որոշակի արագության ժամանակ մեքենան կարող է կողաշջվել:
Բոլորին հայտնի լբարձրորակ արտադրողների շարքը բավականին երկար է՝ Sachs, Kayaba, Bilstein, Torr, Lynxauto,Miles և այլն. Սակայն, կան շատ այլ բրենդեր, որոնք նույնպես արտադրում են բարձրորակ մեղմիչներ, բայց չունեն ճանաչում, փոխարենը՝ կարելի է ձեռք բերել համեմատաբար մատչելի գնով:
4.Ինչից կարող են վնասվել մեղմիչները
Ինչպես գիտենք ընթացային մասերը չեն ունենում երաշխիք, նրանց օգտագործման ժամկետը կախված է շահագործման պայմաններից, բայց կան մանրուքներ, որոնց անհրաժեշտ է ուշադրություն դարձնել: Դրանք են Մեղմիչի հետհարն (Отбойник) ու փոշեպաշտպանիչը (Пыльник), հետհարի վնասման դեպքում մեղմիչի ձողը չափից շատ է իջնում ներքև և վնասում է փականը, փոշեպաշպանիչի վնասման դեպքում ջուրը և կեղտը անցնում է մեղմիչի մեջ: Արհեստական խոչնդոտներն անցնելուց կամ փոսերի մեջ մտնելուց պետք է անցնել սահուն և ոտքը արգելակման ոտնակին չսեղմել, արգելակման ժամանակ անիվները արգելափակվում են և ամբողջ հարվածն ընդունում է մեղմիչը, որն իր հերթին կրճատում է շահագործման ժամանակը: