ՋՈւՐ, ԹԵ՞ ԴԻՄԱՊԱԿԻ ՄԱՔՐՈՂ ՀԵՂՈւԿ

Օգտակար/ 04.07.2020 / STANDARD OIL/ 1490

 Դիմապակիների լվացման բոլոր հեղուկները բաժանվում են երկու տեսակի՝ ամառային եւ ձմեռային: Հիմնական տարբերությունը դրանց միջև սառեցման ջերմաստիճանն ու կազմում առկա հավելումներն են:
 Դիմապակի մաքրող ամառային հեղուկները նախատեսված են դիմապակու մաքրման եւ լվացման համար՝ դրանք ցածր փրփուրագոյացմամբ լվացող միջոցներ են: Դրանք կարող են լինել նաեւ խտանյութի տեսքով, որը պետք է բացվի ջրով, հեղուկի բաք լցվելուց առաջ: 
 Որոշ վարորդներ ամռանը չեն օգտագործում դիմապակի մաքրող հեղուկ, դրա փոխարեն օգտագործելով սովորական ջուր, սակայն հեղուկի առավելությունն այն է, որ ի տարբերություն ջրի, ապակու վրա չի թողնում հետքեր, չի խցանում մղիչները (форсунки) աղերով եւ գերազանց հեռացնում է ապակու վրայի կեղտի, մանր միջատների եւ այլ աղտոտումների հետքերը, որոնք կարող են օրվա ընթացքում չխանգարել վարմանը, սակայն գիշերը կամ մթնշաղի ժամանակ դիմապակին «պղտոր» դարձնել: Իսկ դա, ինչպես հայտնի է, բացասաբար է ազդում ուշադրության կենտրոնացման և տեսանելիության վրա։ Մակերեւութային ակտիվ նյութերի հիմքով դիմապակի մաքրող ամառային նյութերի բաղադրիչները պաշտպանում են նաեւ ապակեմաքրիչ ռետինները ուռչումից, չորացումից (ինչը աշխատանքի ժամանակ առաջացնում է ճռոցներ և վիբրացիա) եւ դիմապակու եզրային ռետինները՝ քայքայումից: Եւ վերջապես՝ դրանք ունենում են անուշ եւ հաճելի բույր, ինչ տարածվում է նաև սրահում:
 Եթե դիմապակի մաքրող ձմեռային հեղուկների ընտրության մեջ կարևորը սառեցման ջերմաստիճանն է, ապա ամառայինների դեպքում՝ դրանց բաղադրությունը: Ամառային հեղուկների բաղադրության մեջ մտնում են թորած ջուրը՝ մոտ 70%, սպիրտը՝ քիչ քանակությամբ (3 – 5%), ՄԱՆ - ը (մակերեւութային ակտիվ նյութեր)՝ մոտ 23 – 25% եւ իհարկե հավելումները՝ մոտ 2%: Թորած ջուրն ապահովում է աղերի և հանքային այլ վնասակար նյութերի կլանումն ու լվացումը, սպիրտը՝ արագ գոլորշացումն ու աղտահանումը, ՄԱՆ – ը՝ մանրակրկիտ լվացումն առանց փրփուրի հետքեր թողնելու իսկ հավելումներն ապահովում են հեղուկի գույնը, բույրը եւ իհարկե նստվածք չառաջացնելու հատկությունը:

Ծանոթանալ

 Այսպիսով, դիմապակի մաքրող հեղուկի բաք ջուր լցնելուց առաջ մտածեք՝ վճարելով շատ քիչ գումար, դուք կարող եք ձեռք բերել հաճելի բույրով, մեքենայի համար անվնաս հեղուկ, օգտագործելով այն, խուսափել մաքրման համակարգի դետալների, ապակեմաքրիչ ռետինների ինչպես նաև թափքի լաքապատ մակերեւույթի վնասվելուց, երթեւեկել հանգիստ ու անվտանգ: