AUDI-Ն ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԲԵՆԶԻՆԱՅԻՆ ՇԱՐԺԻՉՆԵՐԻՑ
Audi-ին ամբողջությամբ կհրաժարվի բենզինային և դիզելային մեքենաների արտադրությունից:
Ընկերությունն ամբողջությամբ դադարեցրել է հաջորդ սերնդի ներքին այրման շարժիչների մշակումը: Այդ մասին հարցազրույցներից մեկում հայտնել է ընկերության մենեջեր Markus Duesmann-ը:
Նրա խոսքերով, այնուամենայնիվ, նրանք կշարունակեն ագրեգատի մշակումը Euro7 ստանդարտներին համապատասխանեցնելու համար, ինչը, սակայն, բավականին բարդ կլինի:
Թոփ-մենեջերը նաև քննադատեց Եվրամիության այդ որոշումը, հավելելով, որ վնասը շրջակա միջավայրին լինելու է չնչին, ի տարբերություն այն ծախսերին, որ ընկերությունը պետք է կրի շարժիչը կատարելագործելու համար:
Ենթադրվում է, որ վերջին հզոր շարժիչը կլինի Audi-ի հայտնի 6 լիտրանոց բենզինային W12-ը, որը նրանք կշարունակեն արտադրել Horch բրենդի ներքո:
Մարկուսը Դուսմանը նշեց նաև, որ ապագա 10-15 տարիների ընթացքում ընկերությունն ամբողջովին կհրաժարվի ներքին այրման դասական շարժիչներից, ինչպես նաև հիբրիդային դեպքերում: Նրանք կսկսեն արտադրել միայն էլեկտրոմոբիլներ, որոնք վերջին շրջանում շատ հայտնի և սիրված դարձան: