ՁԵՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՄԱԿՆԻՇԸ ՁԵՐ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է

Հետաքրքիր/ 26.12.2018 / STANDARD OIL/ 897

Ընդունված կարծիք կա, որ մենք՝ վարորդներս,  շատ ուշադիր և գերզգայուն ենք մեր ավտոմեքենայի նկատմամբ և յուրաքանչյուր մանրուք մեզ համար շատ կարևոր է: Իրականում, ավտոմեքենայի ընտրությունը պատահական չէ և մենք անգիտակցաբար ընտրում ենք այն ավտոմեքենան, որը մեր բնավորությանը մոտ  է:

        Այժմ,  միասին բացահայտենք, թե որ մակնիշը, ինչպես է բնութագրում իր վարորդին:

«Ագրեսիվ» BMW

BMW մակնիշի վարորդները համարվում են ամենաագրեսիվ ճանապարհային վարորդները: Հարցումին մասնակցած վարորդների 50,6%-ը  վստահ են, որ BMW –ի վարորդները ավելի հաճախ են գերազանցում արագությունը, կտրում ճանապարհը , հազվադեպ արգելակում:  BMW մակնիշի ավտոմեքենաները հիմնականում ընտրում են երիտասարդ տղաները, ովքեր փորձում են մեքենայի միջոցով գրավել շրջապատի ուշադրությունը: Նրանք առանձնանում են շրջապատում իրենց կենսուրախությամբ, շփվողականությամբ և ունեն շատ ընկերներ:

«Իմաստուն ճապոնացիներ»

«Toyta», «Mitsubishi», «Honda», «Nissan», «Mazda», «Subaru» մակնիշի ավտոմեքենաները ընտրվում են փորձառու վարորդների կողմից, ովքեր հավասարակշռված են և մանրակրկիտ են մոտենում ցանկացած խնդրի լուծմանը. մեքենայի ընտրությունն էլ բացառություն չէ: Ճապոնական ավտոմեքենաներին միավորում են գեղեցկություն, գործնականություն և շքեղություն:

«Աշխատանքային» Volkswagen  

Volkswagen-ի վարորդները համարվում են  համարվում են գործնական և ներդաշնակ վարորդներ: Նրանք ընտրում են այդ մակնիշը, քանի որ ուշադիր են մանրուքներին և չեն ընդունում ոչ մի անփութություն և անզգուշություն: Չնայած, որ  Volkswagen-ի վարորդները հաճախ  դժվար են տարածության մեջ կողմնորոշվում, կայանում մեքենան, շրջանցում ճանապարհը՝ անփորձության պատճառով:

«Կարգավիճակ (Ստատուս)  » -Audi  

Audi-ն  ի սկզբանե համարվել է  որպես ընտանեկան ավտոմեքենաների մակնիշ: Ժամանակաից  ճանապարահային լուծումները և կարգավիճակի (ստատուս) կարևորությունը փոխել են այդ տենդեցը: Այժմ Audi ընտրում են այն վարորդները, ովքեր վառ անհատականություններ են, տարբերվող, խիզախ և նրանց միշտ պետք է «ճանապարհ տալ»: Audi-ի վարոդները հաճախ իրենց կարգավիճակը ընդգծում են հատուկ ընտրված պետհամարանիշների միջոցով:

«Պահպանողական»  Mercedes

Mercedes մակնիշի ավտոմեքենա սովորաբար ընտրում են կայուն և պահպանողական մարդիկ, ովքեր վճռական են, հանգիստ և ինքնավստահ: Հաճախ իրենք անձամբ չեն վարում մեքենան և ունեն վարոդներ, ինչը ևս  ընդգծում է Mercedes –ի նկատմամբ տիրոջ վերբերմունքը: Mercedes ընտրում են հաջողակ մարդիկ՝ ևս մեկ անգամ ընդգծելով  իրենց հաջողությունը: Նրանք խոհեմ են և կոկիկ վարքում:

«Գերպրակտիկ » Opel

Շատ հաճախ կարող ենք հանդիպել «Opel Astra» եւ «Opel Omega» մակնիշի ավտոմեքենաների,  քանի որ դրանք և՛ մատչելի են, և՛ երիտասարդ սերնդի մեքենաներ, և՛ հուսալի, և ՛ գործնական: Նախևառաջ, « Opel »-ի վարորդները  ռացիոնալ և գրագետ են վարում`ցույց տալով  իրենց հավասարակշռվածությունը և վարորդական հմտությունները:

        Իսկ Դուք ո՞ր խումբ վարոդներին եք պատկանում, համաձայն եք արդյո՞ք նկարագրությունների հետ (Ձեր կարծիքը կարող եք նշել մեկնաբանության դաշտում):


© 2019 Ստանդարդ Օիլ