Առաքում և վճարում

Առաքում և Վճարում

Ծանոթացեք առաքման և վճարման պայմաններին

Առաքում

Standardoil.am-ի առաքման ծառայությունը նույն Ստանդարդ Օիլ-ի առաքման ծառայությունն է, որն առաջիններից է Երևանում: Դուք ընտրում եք Ձեր նախընտրած ապրանքը, նշում հասցեն, ուր պետք է առաքվի այն, հեռախոսահամարը, նախընտրելի ժամանակահատվածը` օրը և ժամը, ինչպես նաև տալիս հավելյալ տեղեկություններ, եթե դրա անհրաժեշտությունը կա: Օրինակ` Դուք կարող եք վարորդին հուշել, թե ինչպես հեշտությամբ գտնել Ձեր շենքը և այլն: Ամեն դեպքում, ունենալով Ձեր ֆիքսված և/կամ բջջային հեռախոսահամարները` մեր առաքիչը կարող է կապ հաստատել Ձեզ հետ և ճշտումներ կատարել: Ի տարբերություն բազմաթիվ այլ առցանց խանութների և առաքման ծառայությունների մեզ մոտ չկա պատվերի սահմանափակումներ` գումարի, քաշի և թվաքանակի նվազագույն կամ առավելագույն շեմ: Դա նշանակում է, որ Դուք կարող եք պատվիրել ցանկացած ապրանք, որը ներկայացված է մեր կատալոգում: Անկախ նրանից` Դուք ինչ չափի պատվեր եք կազմել, Ձեզանից կգանձվի բացառապես տվյալ ապրանքի սահմանված արժեքը և տեղափոխման վարձը (500 ՀՀ դրամ):

Առաքման պայմանները

Եթե ցանկանում եք ստանալ պատվերը երկու տարբեր հասցեներում, խնդրում ենք ձևակերպել երկու տարբեր պատվեր: Մեկ պատվերի շրջանակներում ապրանքը կարող է առաքվել միայն մեկ հասցե:

Հնարավոր են դեպքեր, երբ Դուք պատվերը ձևակերպելուց հետո մտաբերում եք այլ ապրանքներ, որոնք հարկավոր էր պատվիրել կամ առաջանում է այդպիսի անհրաժեշտւթյուն: Այդ դեպքում Դուք կարող եք ձևակերպել նոր պատվեր կամ կապվել մեր զանգերի կենտրոն 541404 հեռախոսահամարով և խնդրել օպերատորին ավելացնել անհրաժեշտ ապրանքը Ձեր պատվերին:

Վճարման եղանակները

Stabdadroil.am-ում պատվերի համար վճարումն իրականացվում է մի քանի եղանակով:

  • Online վճարում: Մեր կայքում online վճարումներն իրականացվում են Arca (Master, Visa, Arca) վճարային համակարգերի միջոցով: Եթե արդեն գրանցված եք այդ համակարգերում, ապա համապատասխան տարբերակն ընտրելուց և պատվերը հաստատելուց հետո կհայտնվեք տվյալ վճարային համակարգի կայքում, որտեղ անհրաժեշտ է մուտքագրել այդ համակարգում Ձեր օգտանունն ու գաղտնաբառը և կատարել վճարումը:
  • Կանխիկ: Սա նշանակում է, որ Դուք Ձեր պատվիրած ապրանքի և դրա առաքման դիմաց վճարում եք պատվերը ստանալիս` կանխիկ գումարով: Առաքիչը տրամադրում է Ձեր ՀԴՄ կտրոնը: Անհրաժեշտության դեպքում կարող է տրամադրվել նաև հաշիվ-ապրանքագիր: Կայքի համապատասխան էջում այս տարբերակն ընտրելուց հետո Դուք նաև նշում եք` արդյոք անհրաժեշտ է բերել մանր: Բանկային փոխանցում: Այս տարբերակն ընտրելուց հետո տեսնում եք մեր հաշվի համարը, որին հարկավոր է փոխանցել պահանջվող գումարը: Առաքումը կիրականացվի միայն գումարը մեր հաշվին հայտնվելուց հետո: Այդ ժամանակ մեր օպերատորն անմիջապես կապ կհաստատի Ձեզ հետ և կհամաձայնեցնի առաքման կոնկրետ ժամը: Պատվերի հետ կուղարկվի նաև համապատասխան հաշիվ-ապրանքագիրը:

Կորպորատիվ հաճախորդների համար սահմանված հատուկ պայմաններին ծանոթանալու համար կարող եք զանգահարել 010 54 14 04 հեռախոսահամարով (սպասարկման որակը բարելավելու նպատակով, զանգը կարող է ձայնագրվել) և կապվել Standard Oil-ի կորպորատիվ վաճառքների մենեջերի հետ:

Կանխիկ վճարման պայմանները

Կանխիկ վճարումն իրականացվում է պատվերը ստանալու պահին: Մեր առաքչին իրավունք է վերապահվում հետ վերադարձնել առաքված ապրանքը, եթե պատվիրատուն առաջարկում է դրա դիմաց վճարել հետագայում:

Դոլարով կամ այլ արտարժույթով կանխիկ վճարումները չեն ընդունվում, քանի որ դրանք հակասում են ՀՀ օրենսդրությանը: Մնացյալ բոլոր դեպքերում գնված ապրանքը վերադարձ չի արվում:

Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը: