ՔՍԱՅՈՒՂԵՐ

Օգտակար/ 07.11.2019 / STANDARD OIL/ 1393

Ներկայումս քսայուղերն ունեն կիրառության լայն տիրույթ՝ ավտոմոբիլային տեխնիկայում, նավաշինությունում, տնային տնտեսությունում և այլ տեխնիկական ոլորտներում։ Քսայուղերը լինում են տարբեր տեսակների․ հանքային (միներալային), օրգանական, սինթետիկ։ Դրանք կիրառվում են դետալների միջև շփումը փոքրացնելու համար, ինչը թույլ է տալիս ապահովել դրանց բարձր մաշակայունությունը։

Քսայուղերի կիրառությունը
Դետալների ու մեխանիզմների ճիշտ և երկարատև աշխատանքի համար կարևոր է քսայուղի ճշգրիտ ընտրությունը։ Քսայուղերն օգտագործվում են՝

  • առանցքակալներում
  • գնդային հոդակապերում
  • կարդանային հոդակապերում
  • արտադրական հաստոցներում
  • տնային տնտեսությունում
  • սարքավորումների հանգույցներում
  • ավտոմոբիլների ուղղատու տարրերում
  • փականներում և կողպեքներում

Այսպիսով, ներկայումս քսանյութերի շուկան շատ մեծ է, առկա են տարբեր տեսակի և նշանակության քսանյութեր, այդ իսկ պատճառով ընտրություն կատարելիս վերը նշված բոլոր դասակարգումները շատ կարևոր են։

Քսայուղերի հատկությունները
Քսայուղի յուրաքանչյուր տեսակ ունի մի շարք բնորոշիչներ ու հատկություններ։ Կախված շրջակա միջավայրի ջերմաստիճանից քսայուղերը կարող են փոխել իրենց ագրեգատային վիճակը, հատկությունները, շահագործման պայմանները։
Եվ այսպես՝ քսայուղերի հատկություններն են․

  • նյութի թանձրություն  կամ պնդություն։ Որոշվում է հատուկ սարքով – կոնական կակղաչափով։ Որքան մեծ է քսայուղի մեջ ընկղմման աստիճանը, համապատասխանաբար այդքան այն մածուցիկ է։
  • մղելիություն՝  այս հատկությունը մեծ կարևորություն ունի տարվա ցուրտ եղանակներին՝ երբ անհրաժեշտ է համակարգն արագ քսայուղել։
  • կաթիլանկման ջերմաստիճանը – կարևոր ցուցանիշ է քսայուղի ընտրության համար։ Որքան մեծ է տվյալ ցուցանիշը, այնքան ավելի բարձր ջերմաստիճաններում կարելի է օգտագործել քսանյութը։ 
  • հակամաշելիություն – ցուցանիշ, որը բնութագրում է քսայուղի՝ շփումը փոքրացնելու հատկությունը։ Որքան այն մեծ է, այնքան մեծ է քսանյութի թանձրությունը՝ համապատասխանաբար դետալներ երկարակեցությունը։
  • ոչ պակաս կարևոր ցուցանիշ է նաև քսայուղի հակակոռոզիոն հատկությունը։ Այն որոշվում է տեխնիկական թեստերի միջոցով։ Մեծ հաշվով կարելի է ասել, որ օրգանական խառնուրդներ պարունակող քսայուղերը լավ պաշտպանում են համակարգը կոռոզիայից։
  • ջրահեռացնող հատկությունը  նույպես որոշվում է տեխնիկական թեստերի միջոցով։ Որքան շատ քսայուղ է մնում դետալների վրա, այնքան մեծ է դրա ջրակայունությունը։

Հարկ է նշել նաև քսայուղերը բնութագրող հետևյալ հատկությունները․

  • մածուցիկություն 
  • յուղային շերտ առաջացնելու կարողություն
  • բռնկման ջերմաստիճան
  • թթվածնի հետ փոխգործակցումը
  • յուղայինության գործակիցը

Քսայուղերի դասակարգումը
Շուկայում քսայուղերի տեսակները բազմազան են․ պլաստիկ, ջրիկ, թանձր և նույնիսկ գազանման։ Այս տիպերից յուրաքանչյուրը բաժանվում է ենթատիպերի և ունի դասակարգումներ, բայց հիմնական բնութագրերը նույն են։
Քսայուղերի ամենատարածված տեսակը պլաստիկ քսայուղերն են։ Դրանք ունեն թանձր մածուկի տեսք, նախատեսված են առանցքակալների, լծակային մեխանիզմների յուղման համար։ Այդ դասին է պատկանում նաև բարձրորակ՝ VMPAUTO MC 350 BLUE քսայուղը, որի քսայուղման հատկությունները փորձարկվել են “VMPAUTO” գիտահետազոտական իստիտուտի կողմից, և դրանք նույնիսկ գերազանցում են սպասված արդյունքները։

 

Ավելի քիչ տարածում, բայց մեծ պահանջարկ ունեն նաև թանձր (պինդ) քսայուղերը, որոնք մինչև բացվելը իրենցից ներկայացնում են խտանյութ կամ փոշի, որոնց համար անհրաժեշտ է պնդեցնող նյութ։


Քսանյութերը դասակարգվում են հետևյալ հատկություններով՝

  • բաղադրությամբ
  • թանձրությամբ
  • կիրառման ոլորտով

Դիտարկենք վերոնշյալ հատկությունները՝ ավելի մանրամասն։
 

Ըստ թանձրության
Քսանյութերն, ըստ թանձրության, բաժանվում են պլաստիկ, կիսահեղուկ և պինդ։ Սրանց բոլորի բաղադրության մեջ առկա են որոշ քանակության յուղ, պնդեցնող նյութ և հավելանյութեր՝ նախատեսված քսայուղի ֆիզիկա-քիմիական հատկությունների լավացման համար։
Պլաստիկ քսայուղերն օգտագործվում են հիմնականում ավտոմոբիլային տեխնիկայում, պինդ քսանյութերը՝ տեխնիկայի հերմետիկ և որակյալ քսապատման և պահպանման համար, իսկ հեղուկ քսայուղերը՝ մեզ հայտնի շարժիչային և տրանսմիսիոն յուղերն են։ Օրինակ` VMPAUTO ULTRA  - 0 քսայուղը, որն ունի բարձր որակ և քսայուղման երկարատև ազդեցություն։

Հավելանյութերի ծավալային բաժինը քսանյութում կազմում է 5% - ից ոչ ավելի։ Դրանք քսանյութին տալիս են որոշակի քիմիական բանաձև և բաղադրություն։ Հիմնական քսանյութերից են՝ մոլիբդենի դիսուլֆիդը և գրաֆիտը։

Ըստ կիրառման ոլորտի
Կիրառել միևնույն քսանյութը ավտոմոբիլային տեխնիկայում և նավաշինությունում իհա՛րկե չարժե։ Այդ պատճառով, ըստ կիրառության ոլորտի, գոյություն ունի որոշակի բաժանում, ինչը թույլ է տալիս կատարել ճիշտ ընտրություն։ Բացի այդ, գոյություն ունեն նաև ավտոմոբիլային քսայուղերի կիրառման աղյուսակներ։ Ծանոթանանք այս ամենին ավելի մանրամասն․

  • հակաֆրիկցիոն  քսայուղերը նախատեսված են դետալների միջև շփումը փոքրացնելու և դրանց մաշակայունությունը բարձրացնելու համար։ Դրանց շարքին են դասվում տարատեսակ սոլիդոլները և գրաֆիտինները։ Իհարկե, քսանյութերի այս տեսակները ներկայումս այդքան էլ տարածված չեն։ Դրանց փոխարինելու են եկել լավացված հատկություններով մածուկանման խառնուրդները։ Ի համաեմատ սոլիդոլի, դրանց արժեքն ավելի բաձր է։
  • նեղմասնագիտացված  քսայուղերը մշակվում են հատուկ որևէ դետալի կամ ագրեգատի համար, այսինքն` ունեն կիրառության նեղ տիրույթ
  • կոնսերվացիոն  քսայուղերը նախատեսված են դետալների երկարաժամկետ պահպանման համար։ Քսայուղման արդյունքում պաշտպանությունը կոռոզիայից հասնում է մինչև 70% - ի
  • խտարարային  քսայուղերը նախատեսված են բացակների, պարուրակային միացությունների հերմետիկության լավացման և անուրային ձուլվածքների հավաքման հեշտացման համար։

Առավել մեծ ուշադրության են արժանի հակաֆրիկցիոն քսայուղերը։ Դրանք՝ ի համեմատ մնացած տեսակների, ունեն իրենց սեփական դասակարգումը․

  • ջերմակայուն հակաֆրիկցիոն քսայուղերը լավ են աշխատում բարձր ջերմաստիճանային պայմաններում
  • ցրտակայունները՝ հնարավորություն են տալիս առանց խոչնդոտների օգտագործել քսայուղը տարվա ցուրտ եղանակներին
  • քիմիակայուններ՝ արգելափակում են դետալների շփումը թթվածնի հետ, դրանով իսկ բացառելով կոռոզիան
  • ընդհանուր նշանակության – սոլիդոլ, լիտոլ
  • սարքավորումների քսայուղեր։

Արտադրությունում օգտագործվում են հետևյալ քսայուղերը․
Ավտոտրակտորային, ավիացիոն և ինդուստրիալ։

 

Ըստ բաղադրության
Քսայուղեր՝ ըստ բաղադրության լինում են նավթային և սինթետիկ։ Դրանցից յուրաքանչյուրն ունի իր հատկությունները, գինը և կիրառության շրջանակը։ Շատ կարևոր է ընտրել համապատասխան քսանյութ։

  • ցածր բեռնվածքների և բարձր արագությունների  համար ընտրում են հանքային քսայուղեր, սինթետիկ քսայուղերն օգտագործվում են  մեծ բեռնվածքների և ցածր արագությունների դեպքում
  • հաջորդը օճառային քսայուղերն  են, որոնք արտադրվում են տարբեր պնդեցուցիչների հետ (օճառային թթուների աղեր), այս տեսակի քսայուղերը կայուն են բարձր ջերմաստիճանների հանդեպ, բայց ունեն պահպանման պայմանների հատուկ պահանջներ
  • նատրիումային քսայուղերը  համարվում են նեղ մասնագիտացված, ունեն մի շարք թերություններ՝ ջրակայուն չեն, կայուն չեն բարձր ջերմաստիճանների նկատմամբ
  • լիթիումային քսայուղերն  ունեն լայն կիրառության սպեկտոր, գերազանց ցուցանիշներ և մատչելի գին
  • անօրգանական քսայուղերն  օգտագործվում են որպես պնդեցնող բաղադրիչներ՝ ջերմակայուն հավելանյութեր
  • օրգանական քսայուղեր  լավագույն ջերմակայուն քսայուղերից են, որոնց հալման ջերմաստիճանը կազմում է մոտ 220⁰C 
  • ածխաջրածնային  քսայուղերն  օգտագործվում են դետալների պահպանման և կոնսերվացման նպատակներով, սակայն հարկ է նշել նաև, որ դրանք խորհուրդ է տրվում օգտագործել միայն դետալների ներսի պատերին, հակառակ դեպքում դրանք կարող են իրենց վրա հավաքել փոշի և կեղտ։

Նշված քսայուղերից յուրաքանչյուրն ունի հատկանշական առավելություններ և թերություններ։
© 2020 Ստանդարդ Օիլ