5 ՊԱՏՃԱՌ, ԹԵ ԻՆՉՈՒ ԿԻՐԱՌԵԼ ԿԵՐԱՄԻԿԱԿԱՆ ԾԱԾԿՈՒՅԹ ԱՌԱՋԱՑՆՈՂ ԽՆԱՄՔԻ ՄԻՋՈՑՆԵՐ

Օգտակար/ 05.07.2019 / ADMIN/ 15

Յուրաքանչյուր մեքենա իր սեփականատիրոջ համար լավագույնն է և արժանի է հատուկ խնամքի և պաշտպանության: Դժվար է արտաքին ներգործությունների պայմաններում պահպանել մեքենայի լաքապատ մակերեսի լիարժեք տեսքն ու փայլը:

Կարևոր է իմանալ կերամիկական մակերեսի խնամքի և պաշտպանության հիմնական առանձնահատկությունները: Ձեզ ենք ներկայացնում կերամիկական ծածկույթ առաջացնող խնամքի միջոցները կիրառելու 5 հիմնական պատճառ:

Video

 

Պատճառ #1: երաշխավորում ենք 5 տարի եվ դուք արդյունքի մասին չեք էլ մտածի

 

Կերամիկական ծածկույթը առանձնանում է իր երկարակեցությամբ և տարբերվում է մյուս ծածկույթներից իր կարծրությամբ, հարթությամբ և դիմացկունությամբ:

Յուրաքանյուր պաշտպանիչ նյութ օգտագործելիս մակերեսին ստեղծվում է 2-3 մմ հաստությամբ պաշտպանիչ թաղանթ, որը պաշտպանում է ներկը արտաքին գործոնների ազդեցությունից: Այնպիսի գործոններից, ինչպիսիք են`

• մեխանիկական ազդեցությունները,

• քերծվածքները,

• անձրևից առաջացող հետքերը,

• ուլտրամանուշակագույն ճառագայթները,

• ծառերից առաջացող հետքերը,

• ճանապարհային աղերը:

Կերամիկական խնամքի միջոցների օգտագործումը կկանխի քերծվածքների առաջացման վտանգը, արդյունքում, նվազեցնելով լաքապատ մակերեսի հաճախակի վերականգնման անհարժեշտությունը:

 

պատճառ #2 դուք ինքներդ կարող եք իրականացնել խնամքը

 

Երբ պետք է վերացնել լաքապատ մակերեսի վրա առաջացած հետքերը և քերծվածքները, մենք կարող ենք լուծել խնդիրը ինքներս կամ դիմել համապատասխան մասնագետի:

Ժամանակաից կերամիկական խնամքի միջոցները հնարավորություն են տալիս կիրառել այն ինքնուրույն: Պետք է տիրապետել կիրառման կանոններին և քայլերի ճիշտ հաջորդականությանը:

Կերամիկական մակերեսի խնամքը կազմված է 5 հիմնական քայլերց.

ՔԱՅԼ 1. Մինչև կերամիկական նյութի կիրառումը կարևոր է մակերեսի մանրակրկիտ մշակումը, օրինակ՝ K2 Klinet- ի միջոցով:

ՔԱՅԼ 2. Թափահարեք սրվակը և 6-8 կաթիլ տարածեք չոր կտորի վրա: Չմոռանաք առաջին անգամ խոնավեցնել կտորը :

ՔԱՅԼ 3. Տարածել մակերեսին խաչաձև շարժումներով 50×50 սմ տրամագծով, համաչափորեն:

ՔԱՅԼ 4. Թողնել երկու րոպե, որի ընթացքում պետք է արդեն գույնը փոփոխվի (20°C ջերմաստիճանային պայմաններում): Կարևոր է բաց չթողնել գույնի փոփոխման պահը , որի ժամանակ պետք է սկսել փայլեցնել մակերեսը կտորի միջոցով (բարձր ջերմաստիճանը կրճատում է չորացման ժամանակահատվածը):

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Թույլ մի տվեք, լաքապատ մակերեսին նյութի չորացում:

ՔԱՅԼ 5. Առաջին շերտը տարածելուց և փայլեցնելուց հետո սպասեք առնվազն 1 ժամ և կրկնեք 2- 5 քայլերը (առավելագույն դիմացկունության համար տարածեք 3 շերտ):

 

պատճառ #3 ապահովում է լաքապատ մակերեսի հայելային փայլը

 

Այս ամենը իրականացնելուց հետո լաքապատ մակերեսը ստանում է յուրահատուկ և տարբերվող փայլ և թափանցիկություն: Կարևոր չէ մեքենան նոր է, թե հին` միևնույն է արդյունքը լինելու է զարմանալիորեն տարբերվող:

 

 

պատճառ #4: վերացնում է կեղտը

 

Ի՞նչ է նշանակում հիդրոֆոբ ծածկույթ և որո՞նք են վերջինիս առավելությունները:

Այս հարցի պատասխանը ևս հաստատում է այն պնդումը, թե ինչու է անհրաժեշտ կիրառել կերամիկական ծածկույթ առաջացնող խնամքի միջոցներ:

Հիդրոֆոբ հատկությունը պաշտպանում է մակերեսը ջրի և կեղտի մոլեկուլներից` ապահովելով իդեալական արդյունք, կրճատելով հաճախակի ավտոլվացումը: Ճիշտ ընտրելով և կիրառելով կերամիկական նյութը դուք կարող եք ապահովել մինչև 5 տարի երաշխիք` չմոռանալով երեք կամ վեց ամիսը մեկ պարբերաբար կրկնել պրոցեսը:

 

Պատճառ #5: Նախատեսված է Ոչ միայն լաքապատ մակերեսների համար

 

Կերամիկական ծածկույթը ոչ միայն պաշտպանում է ավտոմեքենայի արտաքին ծածկույթը, այլև կարող ենք օգտագործել պատուհանների, միջադիրների, պլաստմասե և քրոմապատ դետալների և լուսարձակների համար: Ապահովելով ավտոմեքենայի համալիր պաշտպանություն:

 

 

Միշտ տարբերվելու և առանձնանալու համար անհրաժեշտ է ընտրել համապատասխան խնամքի միջոց և հետևել կիրառման ճիշտ կանոներին: